Միության սիրելի անդամներ,
սիրելի բարեկամներ,
մոտենում են Սբ. Ծննդյան եւ Ամանորի տոնական օրերը: Եկել է ժամը վերհիշելու 2015թ.-ի հախուռն իրադարձություններով լի օրերը եւ Նոր Տարվա նախաշեմին բարեմաղթանքներով լի միմյանց ուղղված ցանկություններով վերաիմաստավորելու ու ամփոփելու մեր համատեղ ջանքերի արդյունքները:
Չնայած տարին սկսվեց Գերմանիայում ՀՀ դեսպան երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի մահվան գույժով եւ նրա հոգեհանգստի ու հիշատակի արարողությանը նվիրված միջոցառմամբ, սակայն այն իր շարունակությունը գտավ ՀԵՄԱ հ/կ-ի համար վերջինիս հայկական դպրոցի սաների հանդիսավոր ելույթով՝ նվիրված Հայոց Բանակի 23-րդ տարեդարձին, ապա Ցեղասպանության 100 ամյակի ստվերում անցկացվեցին հիշատակի ու ճանաչման միջոցառումների մի ամբողջական շարք, որոնց մեջ կարելի է առանձնացնել Բեռլինում Գերմանա-Հայկական Մշակույթային Օրերի ձեռնարկների շարքը: Հոգեւոր, երաժշտական, ուսուցողական, պարային, դաստիարակչական, կերպարվեստային, սպորտային եւ գիտական բնույթի այս միջոցառումներն իրենց մեջ պարունակում էին գերմանացի եւ հայ ժաղավուրդների միջեւ միմյանց փոխըմբռնման, բարեկամական կապի սերտացման ու հայ ժողովրդի ամենամեծ ցավի՝ Ցեղասպանության, բազմաբնույթ եւ համակողմանիորեն ներկայացման բովանդակային նպատակները: Տարին եզրափակվում է հրաշալի լուրով. ՀԵՄԱ հ/կ Վարչության անդամ, մշակույթի գծով պատասխանատու, հայկական դպրոցի տնօրեն եւ երգարվեստի ուսուցիչ, սիրելի Արտակ Կիրակոսյանը պարգեւատրվել է ՀՀ Մշակույթի Նախարարության ոսկե շքանշանով: Բազմավաստակ այս պարգեւ հիրավի արժանավայել է մեր սիրելի Արտակին՝ մատաղ սերնդի դաստիարակման, հայ երգարվեստում ներդրած իր ջանքերի, ինչպես նաեւ հայ երգարվեստը գերմանական հանրությունում տարածելու գործում: ՀԵՄԱ հ/կ-ն շնորհավորում է նրան այս վաստակած պարգեւի, Սբ. Ծննդյան տոների եւ Ամանորի համար ու մաղթում քաջ առողջություն եւ երկար ու բեղմնավոր տարիների կյանք:
Սուրբ Ծնունդի եւ Նոր Տարվա՝ 2016թ.-ի կապակցությամբ թույլ տվեք մեզ մեր երախտագիտությունը հայտնել անուն առ անուն բոլոր նրանց, ովքեր սատարեցին մեզ վերոնշյալ ձեռնարկներում եւ հնարավոր դարձրեցին մեր հանդիսությունների իրականացումը.
Դր. Մարտին Պետցոլդ, Գերմանական Բուդեսթագի պատգամավոր, մշակույթային օրերի հովանավոր
Կերստին Բոյերիխ, Բեռլինի Լիխտենբերգ շրջանի Մշակույթի գծով պատասխանատու, մշակույթային օրերի հովանավոր
Ալինա Մարտիրոսյան-Պետցոլդ, Մշակույթային Օրերի համակազմակերպիչ
Միքայել Մինասյան ՀԵՄԱ հ/կ Առաջին Նախագահ եւ Մշակույթային Օրերի համակազմակերպիչ ու կոորդինատոր, նախաձեռնողական թիմի ղեկավար
Նորին Սրբազնություն Գարեկին Բեկչյան, Գերմանիո Հայ-Առաքելական Եկեղեցու թեմի առաջնորդ
Տեր-Գնել քահանա Գաբրիելյան, Բեռլինահայերի հոգեւոր հովիվ եւ Մշակույթային Օրերի համակազմակերպիչ
Սափնա Յոշի, Պաուլ Գերհադրի անվան Ավետարանական եկեղեցու պատվելի եւ Մշակույթային Օրերի համակազմակերպիչ
Յոախիմ Ցիրպկա, Պաուլ Գերհադրի անվան Ավետարանական եկեղեցական համայնքի գերապատվելի եւ տնօրեն, Մշակույթային Օրերի համակազմակերպիչ
Արտակ Կիրակոսյան, ՀԵՄԱ հ/կ Վարչության անդամ, ՀԵՄԱ հ/կ հայկական դպրոցի տնօրեն-երգարվեստի ուսուցիչ եւ Մշակութային Օրերի համակազմակերպիչ
Սրբուհի Մարտիրոսյան, ՀԵՄԱ հ/կ Վարչության անդամ եւ Մշակութային Օրերի համակազմակերպիչ
Երեմ Խաչատրյան, ՀԵՄԱ հ/կ Վարչության անդամ եւ Մշակութային Օրերի համակազմակերպիչ
Տաթեւ Օհանյան, ՀԵՄԱ հ/կ Վարչության անդամ եւ Մշակութային Օրերի համակազմակերպիչ
Աշոտ Մելքոնյան, ՀՀ գիտ. Ակադեմիայի Ակադեմիկոս եւ Պատմության Ինստիտուտի տնօրեն, հյուր բանախոս
Արթուր Սիմոնյան, ՀՀ Խաղաղապահ զորքերի հրամանատար, գեներալ-մայոր, հյուր-բանախոս
Էդգար Զոհրաբյան, ՀԵՄԱ հ/կ հայկական դպրոցի հայոց լեզվի ուսուցիչ
Արշակ Ղալումյան, ՀԵՄԱ հ/կ հայկական դպրոցի պարուսուցիչ եւ Մշակութային Օրերի համակազմակերպիչ
Արչի Գալենց, ՀԵՄԱ հ/կ անդամ եւ Մշակութային Օրերի համակազմակերպիչ
Նարեկ Աբրահամյան, ՀԵՄԱ հ/կ անդամ եւ Մշակութային Օրերի համակազմակերպիչ
Ստեփան Գանտրալյան, դերասան եւ Մշակութային Օրերի համակազմակերպիչ
Ալեքսանդրա Շպիլման, դերասանուհի եւ Մշակութային Օրերի համակազմակերպիչ
Ջոն Հոդիան, ՆԱՂԱՇ համույթի գեղարվեստական ղեկավար
Ռադիկ Մելիքյան, ՍԱՆԿՏՈԻՍ համույթի գեղարվեստական ղեկավար
Անտյե Մանն, Բեռլինի Մշակույթի Շրջօղակ հ/կ փոխտնօրեն եւ ՀԵՄԱ հ/կ գործընկեր
Սոնա Այպպեր, Բեռլինի Եկեղեցական եւ Մշակութային Հայ Համայնքի ատենապետուհի, ՀԵՄԱ հ/կ գործընկեր
Անդրանիկ Ապգարյան, Բեռլինի Եկեղեցական եւ Մշակութային Հայ Համայնքի Վարչության անդամ, ՀԵՄԱ հ/կ գործընկեր
Սվեն Գրոհմանն, 3lights Production ստուդիայի տնօրեն, ՀԵՄԱ հ/կ գործընկեր
Նարինե Եղյան, օպերային երգչուհի եւ Մշակութային Օրերի մասնակից
Արփինե Օգանյան, օպերային երգչուհի եւ Մշակութային Օրերի մասնակից
Անժելա Ամիրյան, օպերային երգչուհի եւ Մշակութային Օրերի մասնակից
Ասատուր Բալջյան, օպերային երգիչ եւ Մշակութային Օրերի մասնակից
Կարինե Գիլանյան, դաշնակահարուհի եւ Մշակութային Օրերի մասնակից
Գեորգի Ավերին, դիրիժոր եւ Մշակութային Օրերի միջնորդ-գործընկեր
Դր. Վազրիկ Բազլի, մշակութային օրերի հրապարակային աշխատանքների խորհրդատու
Դր. Ստեֆան Հայման, թարգմանիչ
Սամվել Ֆարմանյան, ՆԱԻՐԻ ԻՄՊԷՔՍ ընկերության տնօրեն, բարերար
Աշոտ Մանուկյան, Երևան Ռեստորանի տնօրեն, գործըկեր, ՀԵՄԱ անդամ
ՀԵՄԱ հ/կ դպրոցի սաներ
Գերմանիայի Արտաքին Գործերի Գերատեսչություն
Բեռլինի Լիխտենբերգ շրջանի պետական ծառայություն
Բեռլինի Շառլոտտենբուրգ-Վիլմերսդորֆ շրջանի պետական ծառայություն
Բեռլինի Կարլսհորստ շրջանի մշակույթի տուն
Գերմանիո Հայ-Առաքելական Եկեղեցու թեմ
Բեռլինի Եկեղեցական եւ Մշակութային Հայ Համայնք
Պաուլ Գերհադրի անվան Ավետարանական Եկեղեցու համայնք
Բեռլինի Interior DaSein պատկերասրահ
ՆԱՂԱՇ երգչախմբային համույթ
ՍԱՆԿՏՈԻՍ երգչախմբային համույթ
Արշակ Ղալումյան եւ Ընկերներ բալետի պարային խումբ
Բեռլինի Մշակույթի Շրջօղակ հ/կ
Սբ. Ծննդյան եւ Ամանորյա բարեողջույններով՝
ՀԵՄԱ հ/կ Վարչություն