Բեռլինում գտնվող InteriorDaSein պատկերասրահը 2015թ․-ից առ 2017 թ․-ը աջակցում էր Բեռլինի Գերմանա-Հայկական Մշակութային Օրերին գեղարվեստի ցուցահանդեսների կոնցեպտավորմամբ և վերջիններիս իրագործմամբ։ Իր մնախաձեռնությամբ ցուցադրվել են այնպիսի հայտնի հայանուն արվեստագետների գործեր, ինչպիսիք են Մարիամ Ասլամազյանը, Նիկոլայ Նիկողոսյանը, Արմինե Կալենցը և Հարություն Կալենցը։ 2016թ․-ին լույս տեսավ <<Կյանքի չորս ուղիներ։ Հայկական ավանդույթի արվեստագետ երկու զույգերը>> խորագրով Արչի Կալենցի հեղինակած գունազարդ արվեստի գիրքը, որտեղ նույն անունը կրող գեղարվեստի ցուցահանդեսի հովանավորներ Բեռլինի Լիխտենբերգ շրւանի մշակույթի գծով հանձնակատար տիկին Կերստին Բոյերիխը և Գերմանական Բունդեսթագի պատգամավոր դր․ Մարտին Պետցոլդը, ինչպես նաև ՀԵՄԱ հ/կ առաջին նախագահ պարոն Միքայել Մինասյանը իրենց ներածական խոսքով https://skin.onilacare.com/ պարզաբանումներ են կատարում վերոնշյալ ցուցահանդեսի և Գերմանա-Հայկական Մշակութային Օրերի վերաբերյալ և խորհուրդներով ուղեցույց լինում ընթերցողին։
Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում InteriorDaSein պատկերասրահի գլխավոր համադրող և տնօրեն պարոն Արչի Գալենցին Գերմանա-Հայկական Մշակութային Օրերի ընթացքում նվիրված և եռռուն կազմակերպչական իր գործունեության համար։
http://www.interiordasein.de/