2015թ․-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին Գործերի Գերատեսչությունը «Արևելյան գործընկերության երկրների և Ռուսաստանի քաղաքացիական հանրության հետ համագործակցության ընդլայնման» ծրագրի շրջանակում 1915թ․-ին Օսմանյան Կայսրությունում երիտթուրքական կառավարության կողմից կազմակերպված Հայոց Ցեղասպանության 100ամյակի կապակցությամբ ֆինանսական մեծ աջակցություն ցուցաբերեց Բեռլինի Գերմանա-Հայկական Մշակութային Օրերի միջոցառումների ամբողջ շարքին, ինչպես նաև «Կոչ միասնության» երգի (Խոսք և երաժշտություն՝ Սրբուհի Մարտիրոսյանի) ձայնագրման և տեսանկարահանման աշխատանքներին։ Այս տեսագրությունը հանդիսանաում էր Գերմանա-Հայկական Մշակույթային Օրերի ուղենիշը և վերջինիս պատկերացումային խորհրդանիշը: 2015թ․-ի Բեռլինի Գերմանա-Հայկական Մշակութային Օրերը տեղի էին ունենում Գերմանական Բունդեսթագի պատգամավոր դր. Մարտին Պետցոլդի և Բեռլինի Լիխտենբերգ շրջանի քաղաքի մշակույթի գծով հանձնակատար տիկին Կերստին Բոյերիխի հովանու ներքո։
Հայտնում ենք մեր սրտագին շնորհակալությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին Գործերի Գերատեսչությանն՝ ի դեմս Արտագին Գործերի նախարար դր․ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի ցուցաբերած դրամական լայն օժանդակության համար։
https://www.auswaertiges-amt.de/de