Իր ստեղծման օրվանից ի վեր ՀԵՄԱ հ/կ-ն հաստատել էր Բեռլինի Եկեղեցական և Մշակութային Հայ Համայնքի հետ միասին ամուր գործընկերություն։ Փոխադարձ վստահության հողի վրա օգնում ենք միմյանց, որտեղ պահանջվում է օգնել։ Դեռ Բեռլինի Հայկական Դպրոցի հիմնադրման օրերին վերոնշյալ հայ համայնքն ակտիվ ներգրավված էր դպրոցաշինության գործում։ Համագործակցությունը կայանում է գրեթե բոլոր նախաձեռնություններում, ինչպիսիք են օրինակ՝ Բեռլինի Գերմանա-Հայկական Մշակութային Օրերի միջոցառումների անցկացման ժամանակ, ինչպես նաև եկեղեցական և մշակութային այլ ձեռնարկներում։ Երկու միությունները տարեց տարի ավելի են մերձենում միմյանց։
Բացառիկ համագործակցային ոգի դրսևորելու համար մեր շնորհակալությունն ենք հայտնում Բեռլինի Եկեղեցական և Մշակութային Հայ Համայնքին՝ ի դեմս նրա նախագահ տիկին Սոնա Այպպերին։
http://www.armenierberlin.de/