IMG-LOGO

Բեռլինի Լիխտենբերգ շրջանի Պաուլ Գերհարդի անվան Ավետարանչական եկեղեցու համայնք

IMG

2013թ.-ի սեպտեմբեր ամսից ՀԵՄԱ հ/կ-ն Բեռլինի Լիշտենբերգ շրջանում Պաուլ Գերհարդի անվան Ավետարանչական համայնքին պատկանող «Փրկչի» եկեղեցում, հասցեն՝ (Nöldnerstrasse 43, 10317 Berlin-Lichtenberg), կանոնավոր կերպով կազմակերպում է Սբ. Պատարագներ և այլ տիպի մշակութային ու կրթական միջոցառումներ: Գերմանիայի թեմի Առաջնորդ Նորին Սրբազնություն Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի աջակցությամբ կապ հաստատեցինք Պաուլ Գերհարդի անվան ավետարանչական Եկեղեցու համայնքի քահանա տիկին Սափնա Յոշիի հետ: Համագործակցության նպատակը կայանում էր Պաուլ Գերհարդի անվան եկեղեցական համայնքի տարածքներում հայկական Սբ. Պատարագների և այլ մշակութային միջոցառումների կազմակերպման մեջ: ՀԵՄԱ հ/կ 27.04.2013թ.-ի իր հերթական վարչության նիստում որոշում ընդունեց գործարկել «Արևելյան Բեռլինում Հայկական Սբ. Պատարագների կազմակերպում» բնութագրով ծրագիրը և այն ներառել ՀԵՄԱ հ/կ «Հումանիտար գիտություն» ոլորտի «Աստվածաբանություն և միջեկեղեցական կապ» բնագավառի մեջ: Որպես ծրագրի ղեկավար նշանակվեց քահանա Տեր Գնել Գաբրիելյանը: Որոշումը ուժի մեջ է 01.05.2013թ.-ից: ՀԵՄԱ հ/կ-ն 50Եվրո ամսավճարով ցայսօր մասնակցում է եկեղեցու և հարակից սրահի ջեռուցման ծախսերին: Վերը նշված գումարը հավաքվում է պատարագների կամ այլ միջոցառումների ժամանակ կատարած հանգանակություններից: Այս ծրագրի տեխնիկական պատասխանատվությունը ստանձնել է միության երիտասարդ ղեկավար պարոն Նարեկ Աբրահամյանը: Ճաշկերույթները կազմակերպվում են արհեստավարժ խոհարարների կողմից:

Ի սրտե մեր շնորհակալությունն ենք հայտնում Պաուլ Գերհարդի անվան Ավետարանչական Եկեղեցու համայնքին, հանձինս՝ իր քահանա տիկին Սափնա Յոշիին և նրա մեր խնդրանքին ընդառաջելուն:

http://www.paul-gerhardt.com/pages/kirchen/erloeser/armenische-gemeinde.php?searchresult=1&sstring=Armenisch#wb_699