2016թ․-ից առ 2019թ․-ը Բեռլինի Կարլսհորստ շրջանում գտնվող Ռեստորան Երևանը հոգ է տարել Գերմանա-Հայկական Մշակութային Օրերի միջոցառումներին այցելած հյուրերի, ինչպես նաև արվեստագետների ու երգիչ-երաժիշտների մարմնական բարօրության համար՝ վերջիններիս անվճար տրամադրելով նախաճաշ և օդակայանից դեպի հյուրանոց և հետ տեղափոխելով։
Ի սրտե հայտնում ենք մեր երախտագիտությունը Ռեստորան Երևանի անձնակազմին՝ ի դեմս նրա տնօրեն Աշոտ Մանուկյանին մեր հյուրերին արդյունավետ օգնություն ցուցաբերելու համար։