IMG-LOGO

Գերմանիայում Հայ Առաքելական Եկեղեցու թեմ

IMG

Գերմանիայի Հայ Առաքելական Եկեղեցու թեմը Բեռլինի Լիշտենբերգ շրջանի «Փրկչի» եկեղեցում, հասցեն՝ Nöldnerstr. 43, 10317 Berlin, Սբ. պատարագների կազմակերպման և անցկացման գործում կարևոր գործընկեր է: Միայն Գերմանիայի թեմի Առաջնորդ Նորին Սրբազնություն Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի միջնորդությամբ հնարավոր դարձավ այս մտքի իրագործումը: Վարչությունը 27.04.2013թ.-ի իր հերթական նիստում որոշեց ընդունել «Արևելյան Բեռլինում Հայկական Սբ. Պատարագների կազմակերպում» բնութագրով ծրագիրը և այն ներառել ՀԵՄԱ հ/կ «Հումանիտար գիտություն» ոլորտի «Աստվածաբանություն և միջեկեղեցական կապ» բնագավառի մեջ: Որպես ծրագրի ղեկավար նշանակվեց քահանա Տեր Գնել Գաբրիելյանը: Որոշումը ուժի մեջ է 01.05.2013թ.-ից: ՀԵՄԱ հ/կ-ն 50Եվրո ամսավճարով ցայսօր մասնակցում է եկեղեցու և հարակից սրահի ջեռուցման ծախսերին: Վերը նշված գումարը հավաքվում է պատարագների կամ այլ միջոցառումների ժամանակ կատարած հանգանակություններից: Այս ծրագրի տեխնիկական պատասխանատվությունը ստանձնել է միության երիտասարդ ղեկավար պարոն Նարեկ Աբրահամյանը:

Ի սրտե մեր շնորհակալությունն ենք հայտնում Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմին, հանձինս՝ իր առաջնորդ նորին Սրբազնություն Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի նվիրվածության:

http://armenische-kirche.de