Ֆրանց Վերֆելի <<Մուսա Լեռան 40 օրը>> վեպի բովանդակությունն էր ընկած գրական ներկայացման կորիզում, որը 09.10.2015թ.-ին Բեռլինի Գերմանա-Հայկական Մշակույթային Օրերի 2-րդ մասի շրջանակում ցուցադրվեց Բեռլինի Կառլսհորստ շրջանի մշակույթի տանը։ Միջոցառումը տեղի ունեցավ գերմանական Մշակույթի շրջօղակ Բեռլինում հ/կ (Kulturring in Berlin e.V.) հետ համագործակցությամբ, որը աշխույժ հետաքրքրություն էր դրսևորում Հայոց Ցեղասպանության 100ամյակի հիշատակման միջոցառումների նկատմամբ։ Վերջինս գերմանական հանրության շրջանակներում ակտիվ գովազդմամբ և իր քաթերինգային աջակցությամբ նպաստեց վերանշյալ միջոցառման հաջողակ կայացմանը։
Մենք հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը Մշակույթի շրջօղակ Բեռլինում հ/կ վարչությանն իր Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման գործում ներդրաման համար՝ հանձինս նախագահ տիկին Անտյե Մաննի։
https://www.kulturring.berlin/