IMG-LOGO

Կերստին Բոյրիխ, Բեռլինի Լիխտենբերգ

IMG

Բեռլինի Լիխտենբերգ շրջանի պետական ծառայություն (թաղապետարան)

Կրթության, Մշակույթի, Սոցիալական հարցերի և Սպորտի բաժին

Շրջանի պատասխանատու

Ամսաթիվը՝ 08․04․2016թ․

 

Նախաբան՝ նվիրված 2016թ․-ի Գերմանա-Հայկական Մշակութային օրերին

 

Հայ գեղանկարչությունը Գերմանիայում ավելի սակավ հայտնի է քան հայկական երաժշտությունը։ Եթե անտեսենք հայ-ամերիկյան և հայ-ռուսական արվեստագետներ Արշիլ Գորկուն և Հովհաննես Այվազովսկուն, ապա մեր հայացքը կհառնի միայն միջնադարյան հայ մանրանկարչության երևելիներին։

<<Կյանքի չորս ուղիներ։ Հայկական ավանդույթի արվեստագետ երկու զույգերը>> գեղարվեստի ցուցահանդեսը, որը տեղի կունենա 2016թ․-ի մայիսի 14-ից մինչև հուլիսի 3-ը Բեռլինի Կարլսհորստ շրջանի մշակույթի տան պատկերասրահում, նոր հայեցակետեր է բացում հայ գեղանկարչությունում։

Չորս արվեստագետներ, ծնված՝ 1907-ից մինչև 1920թ․թ․ միջանկյալ շրջանում, զարգացրել են սեփական ռեալիստական մի ոճ, որը բխում է գեղանկարչության բազմաթիվ ավանդույթներից։

Մարիամ Ասլամազյանի, Նիկոլայ Նիկողոսյանի, Հարություն Կալենցի և Արմինե Կալենցի գործերը իրենց հիմնական տեղն ունեն հայկական թանգարաններում։ Եվ ոչ միայն այնտեղ, նաև Քյոլն քաղաքի Լուդվիգի թանգարանը պահում է Նիկոլայ Նիկողոսյանի մի քանի գործեր և նույնիսկ 70ական թվականների Գերմանական Դեմոկրատական Հանրապետության մի նամականիշ, նրա վրա որպես մոտիվ պատկերված լինելով Մարիամ Ասլամազյանից մի նատյուրմորտ։ Տպավորիչ նկարներ, որոնք ևս մեկ անգամ հառնում են մեր աչքերի առաջ առ այն, որ կերպարվեստի նկարները բաց գեղանկարներ են։

Ես սիրով ստանձնում եմ Գերմանա-Հայկական Մշակութային Օրերի հովանավորությունը, հատկապես վերոնշյալ ցուցահանդեսինը՝ շնորհակալություն հայտնելով համադրող պարոն Արչի Գալենցին և Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիայի Առաջին Նախագահ պարոն Միքայել Մինասյանին այս ցուցահանդեսը2016թ․-ի Գերմանա-Հայկական Մշակութային Օրերի շրջանակում հասու դարձնելու լայն հանրության համար։

 

Սրտագին Ողջույններով՝

 

Կերստին Բոյրիխ

https://vereins.fandom.com/wiki/Kerstin_Beurich