2017թ.-ի մայիսի 13-ին մեր միության կողմից կազմակերպվեց Բեռլինի Գերմանա-Հայկական Մշակութային Օրերի շրջանակում երե[աների † պատանիների համար մի ծրագիր՝ <<Հիսուսի հրաշագործությունները>> խորագիրը կրող բեմական ներկայացումը՝ ՀԵՄԱ հ/կ կից Բեռլինի Հայկական Դպրոցի սաների ջանքերով պատրաստված: Այս բեմական ներկայացման ռեժիսուրան և երաժշտական ձևավորումը հանձնարարվեծ հանդիսություններ կազմակերպող ընկերությանը՝ Gaya Royal Eventmanagement -ին: Հրաշալի կերպով կատարված բեմական ձևավորումը, երժշտական մեղեդիների և հագուստների կոլորիտային ճիշտ ընտրությունը, ինչպես նաև երեխաների գրեթե անթերի խաղը անտարբեր չթողեցին ոչ մի հանդիսատեսի: Այս նույն բեմականացումը կրկնվեց մեկ ամիս ուշ Բեռլինի Լիխտենբերգ շրջանի <<Փրկչի>> եկեղեցում Գերմանիայի Հայ Առաքելական Եկեղեցու թեմի առաջնորդ Գարեգին Արքեպիսկոպոս Բեկչյանին և Գերմանական Բունդեսթագի պատգամավոր դր. Մարտին Պետցոլդին ՀԵՄԱ հ/կ պատվավոր անդամություն շնորհելու հանդիսավոր արարողության ժամանակ:
Սրթանց հայտնում ենք մեր երախտագիտությունը համակազմակերպիչ Gaya Royal Eventmanagment-ին հանձինս իր ղեկավար պարոն Արտակ Կիրակոսյանի, պտղաբեր համագործակցության համար:
https://www.facebook.com/GayaDeinEvent/