Ֆրանց Վերֆելի <<Մուսա Լեռան 40 օրը>> վեպի բովանդակությունն էր ընկած գրական ներկայացման կորիզում, որը 09.10.2015թ.-ին Բեռլինի Գերմանա-Հայկական Մշակույթային Օրերի 2-րդ մասի շրջանակում ցուցադրվեց Բեռլինի Կառլսհորստ շրջանի մշակույթի տանը։ Միջոցառումը տեղի ունեցավ գերմանական Մշակույթի շրջօղակ Բեռլինում հ/կ (Kulturring in Berlin e.V.) հետ համագործակցությամբ, որը աշխույժ հետաքրքրություն էր դրսևորում Հայոց Ցեղասպանության 100ամյակի հիշատակման միջոցառումների նկատմամբ։
Բեմական ընթերցանությունը պատմում էր 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին, որոնք վառ կերպով պատկերել է ավստրիացի վիպասան Ֆրանց Վերֆելն իր վեպում։ Հեղինակի վեպից հատվածները որպես փաստավավերագրական բեմականացում ընթերցանության միջոցով ներկայացնելն այնքան էլ դյուրին առաջադրանք չէր, քանզի վերջիններս հանդիսատեսին պետք է հաղորդեին եղելությունների հանրագումարային պատկերը։ Այս դժվար առաջադրանքը բեռլինցի դերասաններ Ստեփան Գանտրալյանը և Ալեքսանդրա Շպիլմանն այնպիսի ինքնատիպությամբ լուծեցին, որ ներկայացումը խորն ազդեցություն գործեց ունկնդիրների վրա։ Այնպիսի բեմական հատվածներն, ինչպիսին են ավետարանական եկեղեցու գերապատվելի Յոհանես Լեպսիուսի և թուրքական պատերազմի նախարար Էնվեր փաշայի միջև երկխոսությունը կամ Գաբրիել Բագրատեանի և Ջուլիետի միջև զգացմունքային խոստովանությունները հնարավոր դարձրեցին ընդհանուր պատկերացում կազմելու Մուսա Լեռան ինքնապաշտպանության և դրան դրդող հանգամանքների մասին ու ցույց տվեցին, որ անարդարության դեմ հնարավոր է դիմակայել և հաղթանակած ապրել։
09.10.15թ.-ի գրական-բեմական երեկոն վկայում է, որ պատմական իրադարձությունները երբեք չեն կորցնում իրենց նշանակությունը, քանի դեռ դրանք մնում են մշակութային հիշողության մեջ։ Գերմանա-Հայկական Մշակույթային Օրերը խթանում են ոչ միայն գերմանական և հայ մշակույթների միջև փորձի փոխանակումը, այլև հիշեցնում են 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության մասին ու հանդիսանում են կարևոր քայլ դեպի վերջինիս ճանաչումը։
ՏԵՍԱՆՅՈԻԹԵՐ
https://www.youtube.com/watch?v=63x8ACXj_pM (Begrüßung und Einführung: Mikayel Minasyan)
https://www.youtube.com/watch?v=O2TOR22hBSQ (Begrüßung: Antje Mann; Kulturring in Berlin e.V.)
https://www.youtube.com/watch?v=uZ-c0tJCouk (Stepan Gantralyan, Franz Werfel: "40 Tage des Musa Dagh"; Vorwort)
https://www.youtube.com/watch?v=9HbHVtY2UA0 (Franz Werfel: "40 Tage des Musa Dagh"; Gespräch zwischen ev. Pastor Lepsius u. Enver Pascha; Teil I)
https://www.youtube.com/watch?v=U5gr6fttZxQ (Franz Werfel: "40 Tage des Musa Dagh"; Gespräch zwischen ev. Pastor Lepsius u. Enver Pascha; Teil II)
https://www.youtube.com/watch?v=SumV_iPZFwI (Franz Werfel: "40 Tage des Musa Dagh"; Gespräch zwischen ev. Pastor Lepsius u. Enver Pascha; Teil III)
https://www.youtube.com/watch?v=FkHp9abo9lQ (Franz Werfel: "40 Tage des Musa Dagh"; Gabriel Bagratian&Juliet I)
https://www.youtube.com/watch?v=I9NHuQ9ySsQ (Franz Werfel: "40 Tage des Musa Dagh"; Gabriel Bagratian&Juliet II)
https://www.youtube.com/watch?v=iCVf4UUffyo (Franz Werfel: "40 Tage des Musa Dagh"; Gabriel Bagratians Gemüt)
https://www.youtube.com/watch?v=HdWlAtwLrKs (Franz Werfel: "40 Tage des Musa Dagh"; Endakt)