17.10.2015թ.-ին ժամը 18.30-ին Բեռլինի հայ համայնքի հոգևոր հովիվ Տեր Գնել քահանա Գաբրիելյանի ձեռմամբ աղոթքով Բեռլինի Լիխտենբերգ շրջանի <<Ամենափրկչի>> եկեղեցում սկսվեց Հայաստանից ժամանած <<ՍԱՆԿՏՈԻՍ>> համույթի ակապելլա համերգը։ Համերգը, որին այցելել էին բազմաթիվ ունկնդիրներ, գերազանցեց բոլորի ակնկալիքները։ Կոմիտասը հանդիպում է Բախին, հայ երգարվեստը՝գերմանականին. ահա այսպես էր նախապես ներկայացված ծրագրում այս համերգի խորհուրդը։ Իսկ թե ի՞նչ էր նրա հետևում թաքնված, ապա այն հաճելիորեն զարմացրեց բոլորին։
ՀԵՄԱ հ/կ Առաջին Նախագահի ողջույնի և Պաուլ Գերհարդի անվան Ավետարանական եկեղեցուն ուղղված երախտագիտության խոսքից հետո՝ տան տիրոջ ջերմ ընդունելությամբ ելույթ ունեցավ ավետարանական եկեղեցու գերապատվելի Յոախիմ Ցիրպկան։ <<Հավատակից սիրելի հայ քույրեր և եղբայրներ, համերգի սիրելի այցելուներ, ես նույնպես սրտագին ողջունում եմ Ձեզ այս երեկոյի կապակցությամբ։ Ուրախ ենք և մի փոքր էլ հպարտ, որ Դուք կանոնավոր կերպով հյուրընկալվում եք մեզ մոտ։ Դուք եկեղեցու ծածքի տակ եք և դրանով մեր արմատների մի անքակտելի մասը, իսկ բոլոր տարբերությունները հաշվի առնելով՝Դուք նույնպես այն սովորույթի մի մասն եք կազմում, որը մեզ կապում է տեր Հիսուս Քրիստոսի հետ>>,- նշեց գերապատվելի Ցիրպկան իր ելույթում, ապա անցավ 100 տարի առաջ Մեծ Եղեռնի ժամանակ հայ ժողովրդի կրած տառապանքներին, որը նաև գերմանական մեղսակցության արդյունք էր։ <<Այն հնարավոր չէ չեղյալ համարել, բայց կարելի է մշակույթի փոխանակման միջոցով միմյանց ավելի լավ հասկանալ, որպեսզի անցյալի վերքերը միասնաբար ավելի հեշտությամբ ու արագ ամոքել>>,-ասաց գերապատվելի Ցիրպկան։ Այնուհետև հետևեց <<ՍԱՆԿՏՈՒՍ>> համույթի ակապելլա ելույթը երգիչ-երգչուհիների հետևյալ կազմով.
Ռադիկ Մելիքյան – Sanctus վոկալ անսամբլի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ծնվել է 1969թ. Երևանում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարության, օպերային-սիմֆոնիկ դիրիժորության բաժինները և ասպիրանտուրան: 2004թ. հիմնադրել է Sanctus վոկալ անսամբլը և մինչև այժմ հանդիսանում է անսամբլի գեղարվեստական ղեկավարը և տնօրենը:
Հենրիետտա Հարությունովա – soprano Ծնվել է 1978թ. Երևանում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային և ակադեմիական վոկալ բաժինները: 2004թ.-ից Sanctus վոկալ անսամբլի անդամ:
Նինա Ամիրյան – alto Ծնվել է 1986թ. Երևանում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական վոկալ բաժինը: 2014թ.-ից Sanctus վոկալ անսամբլի անդամ:
Էդգար Վարոսյան – tenore Ծնվել է 1986թ. Երևանում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական վոկալ բաժինը: 2006թ.-ից Sanctus վոկալ անսամբլի անդամ:
Վահագն Բաբլոյան – basso Ծնվել է 1969թ. Երևանում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային բաժինը՝ ջութակ մասնագիտությամբ: 2005թ.-ից Sanctus վոկալ անսամբլի անդամ: