IMG-LOGO

ՈՒՍՈԻՑՈՂԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

12-05-2015
IMG

2015թ.-ի Բեռլինի Գերմանա-Հայկական Մշակույթային օրերի 4-րդ օրը լցված էր երեխաների ծիծաղով, երգով, պարով և թատերական ներկայացմամբ։ ՀԵՄԱ հ/կ դպրոցի աշակերտ-աշակերտուհիները թատերականացրել էին Հովհաննես Թումանյանի <<Շունն ու կատուն>> և << Ճանապարհի ընկերները>> հեքիաթները։

2015թ.-ի մայիսի 10-ին ՀԵՄԱ հ/կ երեխաներն ու պատանիները գերմաներեն լեզվով խաղացին վերոնշյալ հեքիաթների սցենարները, որոնք համալրվեցին մանկական երգերով և ժողովրդական պարերով, ինչին ակտիվորեն բոլորը մասնակցեցին։ Ներկա էին ոչ միայն երիտասարդ դերակատարների ծնողները, այլ նաև բազմաթիվ գերմանացիների ընտանիքներ, ովքեր հետաքրքրված էին հայկական թատրոնի և պարի արվեստով։

Մանուկ և պատանի դերակատարները՝ ի դեմս շան, կատվի, աղվեսի և աքլորի դերերի, մարմնավորում էին մարդկային բարի և չար բնագծերը։ Մի բան սակայն պարզ էր. կրթադաստիարակչական տեսանկյունից հայկական և գերմանական հեքիաթները ունեն շատ ընդհանրություններ, որոշները նույնիսկ չափազանց նման են միմյանց։  Երգը և երաժշտությունը հոգում էին բարձր տրամադրության համար։

Բարձր տրամադրությունը հասավ իր գագաթնակետին մշակույթի տան դահլիճի ուղիղ բեմահարթակի վրա, երբ բոլորը բարձրացան բեմ հայկական ժողովրդական պարի մեջ մտնելու, ապա այս տրամադրությունը տեղափոխվեց մշակույթի տան միջանցք։ Բոլորը պարում էին. երեխաներն ու պատանիները, ընտանիքների ներկա անդամները, հյուրերը և այլն։ Հայկական համեղ ուտեստների և ըմպելիքների շուրջ ստեղծվել էր ուրախ-բարեկամական մթնոլորտ։

Օրեր շարունակ բեմական փորձերն ու սովորելը այս օրը տվեց իր պտուղները, որոնք աշակերտները սիրով կիսեցին հանդիսատեսի հետ։ Այդ օրը ՀԵՄԱ հ/կ դպրոցը իր գիրկն ընդունեց երկու երեխաների, ովքեր ոգևորված ցանկություն հայտնեցին կիրակի օրերին հաճախել ՀԵՄԱ դպրոց և մասնակցել դասաժամերին։

 

  ՏԵՍԱԴԱՐԱՆ

 

https://www.youtube.com/watch?v=3y6Fl2F_8iI (Շունն ու կատուն, մաս 1)      

https://www.youtube.com/watch?v=6v_aLbf8-kQ (Երգ <<Իմ լավ Երևան>>)

https://www.youtube.com/watch?v=EDhxsdNdAo4 (Շունն ու կատուն, մաս 2)    

https://www.youtube.com/watch?v=1fUQ5no3xv4 (Պար <<Շալախո>>)

https://www.youtube.com/watch?v=cLVQpuJ7x0g (Շունն ու կատուն, մաս 3)  

https://www.youtube.com/watch?v=DDN969Junow  (Երգ <<Հուսո առագաստ>>)

https://www.youtube.com/watch?v=BRzJkbMqWnw (Ճանապարհի ընկերները)

https://www.youtube.com/watch?v=SZbVLmMEazk (Երգ <<Երազների փերի>>)

https://www.youtube.com/watch?v=BG5sR0U9pew (<<Իմ երգը>>)    

Տեսադարան