Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մայիսի 8-ին Բեռլինում ՀԵՄԱ հ/կ նախաձեռնությամբ կազմակերպված մշակութային օրերի շրջանակներում Կառլսհոռստ շրջանի մշակույթի տան պատկերասրահում բացվել էր 32 հայ նկարիչների 60-ից ավելի գեղարվեստական աշխատանքների ցուցադրությունը։ Մայիսի 26-ին տեղի ունեցավ ցուցահանդեսի եւ Մշակութային օրերի հանդիսավոր փակումը։
,,Հայկական վերացական արվեստ. Սուբտիլ հանգույցներ,, ցուցահանդեսի հանդիսավոր փակման արարողությունը բացեց մշակութային օրերի կազմակերպիչ Միքայել Մինասյանը։ Այնուհետեւ ողջույնի խոսք ասացին ցուցահանդեսի համակարգող Արչի Կալենցը, Հայաստանում Գերմանիայի նախկին դեսպան պարոն Հանս-Յոխեն Շմիդտը, ով խոսեց Գերմանիայում Հայոց Ցեղասպանության ճանաչման թեմայով: Ապա դերասանուհի եւ մեներգչուհի Ալեքսանդրա Շպիլմանը գերմաներենով ներկայացրեց Պ.Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոեմի «Ղողանջ եղեռնական»-ից մի հատված, իսկ բոստոնաբնակ Ալեքս Բաբոյանը թառով նվագեց Կոմիտասի ստեղծագործությունները։
2015թ.-ի Բեռլինի Գերմանա-Հայկական Մշակութային օրերի միջոցառումներն ամփոփեց ՀԵՄԱ հ/կ նախագահ Միքայել Մինասյանը։
ՏԵՍԱԴԱՐԱՆ
https://www.youtube.com/watch?v=CjyUYAYMda8 (Ալեքսանդրա Շպիլման, Պ.Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոեմ, «Ղողանջ եղեռնական»)
https://www.youtube.com/watch?v=PRYGjQtav8o (Միքայել Մինասյան, Բեռլինի մշակույթային օրերի միջոցառումների ամփոփում)
https://www.youtube.com/watch?v=24oOJLwdLIg (Արչի Կալենց, գեղ. ցուցահանդեսի ամփոփում)
https://www.youtube.com/watch?v=Z4qisJdbPcg (Հանս-Յոխեն Շմիդտ, ՀՀ-ում Գերմանիայի նախկին դեսպան)