2015թ.–ի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության 24-րդ տարելիցին, ՀԵՄԱ հ/կ-ն մի բացառիկ միջոցառմամբ մեկնարկեց 2015թ.-ի Բեռլինի Գերմանա-Հայկական Մշակույթային Օրերի 2-րդ մասը։ Հատուկ այդ օրվա համար Բեռլինի Պետական Բալետի մենակատար, բալետմեյստեր Արշակ Ղալումյանը Բեռլինի Պետական Բալետից իր 4 արհեստավարժ ընկերների հետ միասին ստեղծագործել էր <<Ազատություն>> խորագրով պարային համադրությունը։ Մշակույթային օրերի երկրորդ մասի միջոցառումների շարքի հովանավորությունը կրկին ստանձնել էին գերմանական Դաշնային Խորհրդարանի (Բունդեսթագի) պատգամավոր դր. Մարտին Պետցոլդը և Բեռլինի Լիխտենբերգ շրջանի մշակույթի գծով պատասխանատու տիկին Կերստին Բոյերիխը։ Միջոցառումներին դրամական աջակցություն է ցուցաբերում ԳԴՀ Արտաքին Գործերի Նախարարությունը։
Ներկայացմանը եկել էին պատվավոր հյուրեր գերմանական Բունդեսթագի ՔԺՄ պատգամավոր պարոն դր. Մարտին Պետցոլդը, Գերմանիայում ՀՀ դեսպան պարոն Աշոտ Սմբատյանը, Գերմանիայում ԼՂՀ ներկայացուցիչ պարոն Հարություն Գրիգորյանը և Բեռլինի Լիխտենբերգ շրջանի մշակույթի վարչության պետ տիկին դր. Կատրին Գոկշը։
ՀԵՄԱ հ/կ Առաջին Նախագահ պ.-ն Միքայել Մինասյանը ողջունելով հյուրերին՝ հետադարձ հայացք նետեց մինչև անկախության հասնելը Հայաստանի և հայ ժողովրդի անցած դժվարին ճանապարհի վրա։ Նա շեշտեց նաև այսօր Հայաստանի Անկախությունը ամրացնելու նպատակով վերջինիս օժանդակելու կարևորությունը։ Գերմանական Բունդեսթագի պատգամավոր դր. Մարտին Պետցոլդը տոնականորեն բացելով մշակույթային օրերի երկրորդ մասը՝ իր խոսքում հիշատակեց տոնական օրերի առաջին մասի <<աներևակայելի հաջողակ>> ավարտի մասին և իր վստահությունը հայտնեց, որ այս անգամ ևս բազմաթիվ հյուրեր կայցելեն մշակույթային օրերի այս միջոցառումներին։ <<Ես՝ հայկական արմատներով գերմանացիս, իմ մայրը ծնունդով հայ է, հպարտ եմ հայոց պատմությամբ, որը միշտ ազատության և անկախության համար մղվող պայքարով լեցուն է եղել։ Այս իսկ պատճառով այսօր՝ Հայաստանի Անկախության 24-րդ տարելիցը, մի առանձնահատուկ օր է>>,- իր ելույթի խոսքում ասաց պ.-ն դր. Պետցոլդը։ Նա նաև շեշտեց Հայաստանի անկախության ամրացման մեջ Գերմանիայի կողմից օգնություն ցուցաբերելու կարևորությունը ու այս կապակցությամբ ողջունեց դահլիճում ներկա Գերմանիայում ՀՀ դեսպան պ.-ն Ա. Սմբատյանին։ Ապա ՀՀ դեսպան պ.-ն Աշոտ Սմբատյանը խոսք վերցնելով՝ իր տոնական ելույթում շնորհավորեց հավաքված հյուրերին և ընդգծեց այսպիսի մշակույթային օրերի անցկացման կարևորությունը գերմանա-հայկական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում։ Ելույթների շարքը եզրափակեց Բեռլինի Լիխտենբերգ շրջանի մշակույթի վարչության պետ տիկին դր. Կատրին Գոկշը և շնորհավորեց ՀԵՄԱ հ/կ-ին այս տարվա մայիս ամսին անցկացրած տոնախմբությունների հաջողությամբ ավարտելու կապակցությամբ։ Նա փոխանցեց Բեռլինի Լիխտենբերգ շրջանի մշակույթի գծով պատասխանատու տիկին Կերստին Բոյերիխի սրտագին ողջույնները հավաքված հանդիսատեսներին։
Այնուհետև բալետային պարարվեստի մենակատարները բեմականացրին <<Ազատություն>> համադրությունը, որը բաղկացած էր 7 մասերից. Տիգրան Մանսուրյան <<Ճանապարհ>>, կատարողներ՝ Արշակ Ղալումյան և Կրասինա Պավլովա Ավիշաի Կոհեն <<Էլ հա ցիփոր>>, կատարողներ՝ Սորայա Բրունո և Լուչիո Վիդալ Սերժ Թանկիան <<Այո, սա ցեղասպանություն է>>, կատարող՝Արման Գրիգորյան Մարիզա <<Թափանցիկություն>>, կատարողներ՝ Արշակ Ղալումյան և Կրասինա Պավլովա Յան Տիերզեն <<Ընկերներ>>, կատարողներ՝ Սորայա Բրունո և Լուչիո Վիդալ Աբել Կորզենիովսկի <<Դանուբ>>, կատարող՝ Կրասինա Պավլովա Կարեն Մայիլյան <<Հայոց հովիկ>>, կատարողներ՝ Արշակ Ղալումյան և Արման Գրիգորյան <<Ազատություն>> բալետի պարային ներկայացումը նկարագրում է հայի ազատատենչ ոգին։ Տիգրան Մանսուրյանի <<Ճանապարհ>>-ից մինչև Կարեն Մայիլյանի <<Հայոց հովիկ>> զգացմունքայնությամբ լի ստեղծագործությունները խորապես հուզեցին հանդիսատեսներին։ Երեկոյի վերջում հյուրերն անդադար ծափահարություններով արտահայտում էին իրենց հիացմունքը կատարողների նկատմամբ։
VIDEOS:
https://www.youtube.com/watch?v=D6NQOgU9YiQ (ՀԵՄԱ հ/կ Առաջին Նախագահ պ.-ն Միքայել Մինասյան)
https://www.youtube.com/watch?v=ayXn6lrtpmg (Բունդեսթագի ՔԺՄ պատգամավոր պարոն դր. Մարտին Պետցոլդ)
https://www.youtube.com/watch?v=j7MdFprFadM (Գերմանիայում ՀՀ դեսպան պարոն Աշոտ Սմբատյան)
https://www.youtube.com/watch?v=T_I4AkBmMeQ (Բեռլինի Լիխտենբերգ շրջանի մշակույթի վարչության պետ տիկին դր. Կատրին Գոկշ)
https://www.youtube.com/watch?v=bu5V23bk4go (Տիգրան Մանսուրյան <<Ճանապարհ>>)
https://www.youtube.com/watch?v=lQ7YbZrEmkY (Ավիշաի Կոհեն <<Էլ հա ցիփոր>>)
https://www.youtube.com/watch?v=JSULyHqHEOs (Սերժ Թանկիան <<Այո, սա ցեղասպանություն է>>)
https://www.youtube.com/watch?v=JSULyHqHEOs (Մարիզա <<Թափանցիկություն>>)
https://www.youtube.com/watch?v=RWdeGcxpSLk (Յան Տիերզեն <<Ընկերներ>>)
https://www.youtube.com/watch?v=k-KC-qI-GNQ (Աբել Կորզենիովսկի <<Դանուբ>>)
https://www.youtube.com/watch?v=rHjuyybWmQI (Կարեն Մայիլյան <<Հայոց հովիկ>>)