Հունիսի 10-ին Բեռլինի Կառլսհոռստ շրջանի մշակույթի տանը 2018թ.-ի Բեռլինի Գերմանա-Հայկական Մշակույթային Օրերի շրջանակում տեղի ունեցավ <<Տիգրան Մեծ>> թատերական բեմականացումը, որը ներկայացրեցին ՀԵՄԱ հ/կ Բեռլինի Հայկական Դպրոցի սաները: Այս բեմականացումը, որով ավարտվեց այս տարվա մշակույթային օրերի միջոցառումների շարքը, ինչպես և մնացած ձեռնարկները գտնվում էր Բեռլինի Լիխտենբերգ շրջանի բյուրգերմայստեր Միխայել Գրունստի և Գերմանական Բունդեսթագի նախկին պատգամավոր պարոն պրոֆ. դր. Մարտին Պետցոլդի հովանավորության ներքո:
Միջոցառումը՝ ի թիվս մնացյալի, ֆինանսապես նպաստվում էր Բեռլինի Լիխտենբերգ շրջանի պետական ծառայության որակավորման վարչության արվեստի և մշակույթի բաժնի կողմից, իսկ Բեռլինի Կառլսհոռստ շրջանի մշակույթի տունը և նույն շրջանում գտնվող ռեստորան <<Երևանը>> ցուցաբերեցին իրենց աջակցությունը:
Վերոնշյալ դրամայի սցենարի հեղինակն ու ռեժիսորն էր Միքայել Մինասյանը, իսկ երաժշտական ձևավորումը ստանձնեցին Արտակ Կիրակոսյան և Գայանե Խաչատրյան ամուսնական զույգը: Բեմականացումը բաղկացած էր 2 մասերից, պատանի դերակատարներն այդ օրը ներկայացրին միայն առաջին մասը: Դերերում խաղում էին պատանի դերասաններ Մենուա Մինասյանը՝ որպես Արքայից Արքա Տիգրան Մեծ, Ռաֆայել Ավետիսյանը որպես սպարապատ Արտավազդ, Միլենա Սևակյան որպես արքայամայր և այլ ոք: Ներկայացման հաղորդավարուհիներն էին Բիայնի Մինասյանը և Նարոդ Բոլոյանը:
Իսկ այժմ հակիրճ ներկայացման սյուժեյի վերաբերյալ. Այս ներկայացումը Ք.ա. I-ին դարում տեղի ունեցած պատմական իրադարձությունների մասին է:
Իրադարձությունները ծավալվում են Մեծ Հայքում: Արտաշեսյանների թագաժառանգ Տիգրանը պարթևների մոտ իր երկար պատանդությունից հետո վերադառնում է Հայոց աշխարհ և պետք է լուծի իր առջև ծառացած մասնատված երկիրը միաբանելու խնդիրն ու երկիրը պաշտպանի միաժամանակ թե' պարթևներից և թե' հռոմեացիներից: Նա դիմում է հայ ժողովրդին ու իր ձեռքը վերցնում խնդրի լուծումը:
Տիրգրան Արտաշեսյանը կնության է առնում Կլեոպատրային՝ Միհրդատի 16 տարեկան դստերը, և չի սխալվում իր քաղաքականության մեջ: Հաջորդ նրա քայլը եղավ Սելևկիայի գրավումը՝ հողը թողնելով որպես երախտիքի նշան իր դաշնակից Միրհրդատ Պոնտացուն, իսկ մարդկանց ու հարստությունն՝ ի նպաստ դրեց Հայք աշխարհի հետագա հզորացմանը և նվաճումներին: Հաջորդ տարիների ընթացքում նա միաբանեց հայկական բոլոր հողերը, ապա Քրիստոսից առաջ 87 թ.Պարթևստանից վերադարձրեց 70 հովիտները, որոնք տրվել էին իր ազատության դիմաց: Այնուհետև նա հռչակվեց նաև Պարթևստանի թագավոր ու ստացավ Արքայից Արքա տիտղոսը։
Սելևկիայի իշխաններն իրենք խնդրեցին Տիգրանին որպեսզի նա դառնա նաև Սելևկիայի թագավոր։ Ունենալով հմուտ ռազմավարություն, խոհուն դիվանագիտություն և վարելով ոչ բռնատիրական քաղաքականություն՝ նա նաև հարգանք էր վայելում իր կողմից գրավված տարածքների ժողովուրդների մոտ, որոնք էլ իրենց հավատարմությունն էին հավաստում նրան: Տիգրանը ստեղծեց մոտ 300.000-անոց հզոր բանակ, որից 100.000-ը կազմում էին հայկական զորագնդերը: Նա հեծելազորային գնդերից ստեղծեց հայկական հզոր այրուձի, մշակեց մարտարվեստի իր սեփական ռազմավարությունը:
Արհեստավորներին ներգրավելու ու նրանց ազատություն տալու շնորհիվ նա զարգացրեց քաղաքաշինությունը: Տիգրանը հիմնադրեց Տիգրանակերտ և Տիգրանաշեն անունով 7 քաղաք, որոնցից մեկը՝ Տիգրանակերտը, դարձրեց իր մայրաքաղաքը: Տիրգրանը չի սահմանափակվում այսքանով, այլ օգնություն է ցուցաբերում Եգիպտոսի Կլեոպատրա թագուհուն Հռոմի դեմ պայքարում, իսկ մինչև Ք.ա. 71 թ.գրավում է Հրեաստանը, Նաբաթեա երկիրը և Փյնունիկիայի քաղաքները: Այսպիսով Տիգրան Արտաշեսյանը ստեղծեց կայսրություն, որը ձգվում էր Միջերկրական ծովի ափերից մինչև Սև և Կասպից ծովերի ափերը՝ ունենալով ծովից ծով Հայաստան։ Այս ամենի շնորհիվ ժողովուրդը նրան տվեց <<Տիգրան Մեծ>> անունը:
ՏԵՍԱԴԱՐԱՆ