«Երաժշտությունը լուր է տալիս հոգուց»,- մի ժամանակ ասում էր Գերմանիայի նախկին Նախագահ Ռիխարդ ֆոն Վայցզեկերը: Այն մարդկանց հոգուց, ովքեր երաժշտություն են հորինում եւ նրանցից, ովքեր դրանք կատարում են: Այս տարվա մայիսի 13-ին հինգ մենակատարներ ներկայացրեցին գերմանական, հայկական, ռուսական եւ իտալական դասական գործեր Բեռլինի Կարլսհորստ շրջանի մշակույթի տանը:
Համերգը, որը կրում է «Դասականը միավորում է» խորագիրը, այս տարվա Գերմանա-Հայկական Մշակույթային Օրերի մաս է կազմում: Նրանք գալիս են շարունակելու անցած տարվա լեցուն եւ գեղեցիկ մշակույթային օրերը եւ հարստացնելու նրանց նոր շեշտադրումներով:
25 տարի առաջ ընկավ երկաթե վարագույրը: Սկսեց սուլել ազատության քամին: Հայաստանի Հանրապետությունը իրեն հայտարարեց ազատ եւ անկախ: Այն օգտագործեց ընձեռնված հնարավորությունը ձեւավորելու իր քաղաքական, տնտեսական ու մշակույթային ինքնուրույն կյանքը: Արցախը՝ նույնպես: Խորհրդային հանրապետություններում մարդիկ երազանքների մեջ էին այնպես, ինչպես Գերմանիայում պատի քանդվելուց անմիջապես հետո։ Նոր մտքերն ու տեսլականները թևավորում էին մարդկանց և նրանցում արթնացնում ազատ եւ խաղաղ ապագայի նկատմամբ հույսեր։
Այսօր մենք ապրում ենք բեկումնային իրադարձություններով լի մի ժամանակում, որտեղ մշակույթները փոխանակվում և փոխադարձ փորձով հարստացնում են միմյանց։ Այլոց ճանաչելով՝ մենք ճանաչում ենք մեզ: ՀԵՄԱ հ/կ-ի կողմից նախաձեռնված եւ կազմակերպված Բեռլինի Գերմանա-Հայկական Մշակույթային Օրերը այդ հանդիպումներին տալիս է թեւ եւ ոտք:
Մեր երախտագիտության խոսքն ենք ուզում հայտնել Բեռլինից հինգ կատարողներին՝ ջութակահար Դավիթ Խաչատրյանին, դաշնակահարուհի և մենակատար Կարինե Գիլանյանին, տենոր Արտակ Կիրակոսյանին, սոպրանոներ Ստեֆանիա Կուրտիկյանին և Անժելա Ամիրյանին, ովքեր ունկնդիրների համար կատարեցին գերմաներենով, իտալերենով, հայերենով և ռուսերենով դասական երաժտական գործեր։ Հատկապես շնորհակալությունն ենք հայտնում Բեռլինի Կարլսհորստ շրջանի մշակույթի տան տնօրինությանը հյուրընկալության համար, ինչպես նաեւ Գերմանական խորհրդարանի պատգամավոր պարոն դր. Մարտին Պետցոլդին եւ Բեռլինի Լիխտենբերգ շրջանի մշակույթի գծով պատասխանատու տիկին Կերստին Բոյերիխին միջոցառումները հովանավորելու համար:
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ - ԵԼՈԻՅԹՆԵՐ
https://www.youtube.com/watch?v=7Hrd_r2Pn4Q (Հանդիսավոր բացման խոսքը՝ Միքայել Մինասյան, ՀԵՄԱ հ/կ)
https://www.youtube.com/watch?v=yOYEn-lCAGQ (Տոնական ճառը՝ դր. Մարտին Պետցոլդ, Խորհրդարանի պատգամավոր եւ հովանավոր)
https://www.youtube.com/watch?v=_jZvne-ytzg (Ողջույնի խոսքը՝ Կերստին Բոյերիխ, Բեռլինի Լիխտենբերգ շրջանի մշակույթի պատասխանատու)
https://www.youtube.com/watch?v=KghnT90JKOI (Բարեմաղթանքներ՝ Հասմիկ Սահակյան, Գերմանիայում ՀՀ դեսպանության խորհրդական) ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ - ԿԱՏԱՐՈԻՄՆԵՐ
https://www.youtube.com/watch?v=EnNvZildjpw (տենոր Արտակ Կիրակոսյան, Կոմիտաս «Տե՜ր, ողորմյա...»
https://www.youtube.com/watch?v=2KQiFXh-4ls (տենոր Արտակ Կիրակոսյան, Ֆ Շուբերտ «Ավե Մարիա»)
https://www.youtube.com/watch?v=YVdRjoej0QM (ջութակահար Դավիթ Խաչատրյան, Է. Բաղդասարյան «Նոկտյուրն»)
https://www.youtube.com/watch?v=GzJxHyjWdu4 (սոպրանո Անժելա Ամիրյան, Ռ. Ստրաուս «Գիշերը" եւ "Լայն գլխավերեւումս»)
https://www.youtube.com/watch?v=--E8GoSaj5g&feature=youtu.be (ջութակահար Դավիթ Խաչատրյան, Ֆ. Կրայսլեր «Սիրո տառապանք»)
https://www.youtube.com/watch?v=_ML-V56MFVs (Ա. Կիրակոսյան, Դ. Խաչատրյան, Կ. Գիլանյան- Շուբերտ «Սերենադա»)
https://www.youtube.com/watch?v=L65EryWo38o (սոպրանո Անժելա Ամիրյան, Կոմիտաս «Չինար ես» եւ «Շողեր ջան»)
https://www.youtube.com/watch?v=r3k37hSviMU (սոպրանո Ստեֆանիա Կուրտիկյան, Կոմիտաս «Ծիրանի ծառ»)
https://www.youtube.com/watch?v=pAkSQ3cJXK8 (տենոր Արտակ Կիրակոսյան, Կոմիտաս «Հով արեք»)