IMG-LOGO

Գեղարվեստի ցուցահանդես. <<Կյանքի չորս ուղիներ։ Հայկական ավանդույթի արվեստագետ երկու զույգերը>>

01-06-2016
IMG

<<Կյանքի չորս ուղիներ։ Հայկական ավանդույթի արվեստագետ երկու զույգերը>> խորագրով գեղարվեստի ցուցահանդեսը նախաձեռնել և կազմակերպել է ՀԵՄԱ հ/կ-ն (Հայ և Եվրուպացի Մասնագետների Ասոցիացիա հ/կ)։ 2016թ.-ի Գերմանա-Հայկական Մշակույթային Օրերի շրջանակում Բեռլինի Կարլսհորստ շրջանի մշակույթի տանը ցուցադրված արվեստի գործերը հավաքագրվել են Բեռլինում և միայն մեկ նկար է Մոսկվայի <<Նիկո>> մշակույթային կենտրոնից ժամանակավորապես վերցվել ցուցադրման նպատակով։  

Մինչ այժմ այս 30 յուղանկարները, գծանկրները, գրաֆիկաները և արձանիկները ոչ մի այլ տեղում չեն ցուցադրվել։ Մենք կարողացանք առաջին անգամ Բեռլինի Կարլսհորստ շրջանի մշակույթի տան պատկերասրահում այս չորս արվեստագետների արվեստային դիրքորոշումները միմյանց հետ համեմատել։ Մարիամ Ասլամազյանը, Նիկոլայ Նիկողոսյանը, Հարություն Կալենցը և Արմինե Կալենցը ծնվել են 1907 և 1920 թվականների արանքում: Որպես հայտնի <<մենամարտիկներ>> իրենց անջնջելի հետքն են թողել և դեռ թողնում են հայ արվեստի ավանդույթում։Նրանց գործերը Հայաստանի թանգարաններում ունեն իրենց ուրույն մշտական տեղը։  

Հայերը ոչ միայն հնագույն ազգ են, նաև ամենահին քրիստոնյա ժողովուրդն են։ Նրանք ունեն համարյա 1000 տարվա սփյուռքի հետ կապված փորձ։ Մշակույթային գրաքննությունների և զարգացման խոչընդոտների ժամանակ այս գոյատևման ձևն առանձնահատուկ կերպով էր համաշխարհայնացված այս ժողովրդի մոտ աչքի ընկնում դեռևս վաղ շրջանում. հայերեն լեզվով առաջին տպագիր գիրքը հրատարակվել է 500 տարի առաջ Վենետիկում, իսկ ավելի ուշ Ամստերդամում հայերենով կազմվեց աշխարհի առաջին քարտեզը, ապա 18-րդ դարում հնդկական հեռավոր Մադրաս քաղաքում լույս տեսավ հայերեն առաջին թերթը։ Մշակույթային այս գործոցները չէին ընկալվում որպես տեղական բնույթի եղելություններ, այլ խանդավառում ու ավշահարում էին հայակական ողջ փոքր քաղաքակրթությունը։ Երևի այս պատմությամբ է բացատրվում նաև այն, որ Խորհրդային Հայաստանը որպես հզոր ԽՍՀՄ-ի մի մաս 60-ական թվականներին ապրեց գեղանկարչության բնագավառում անհեմամատելի ծաղկում և որ Բեռլինը վերջին տարիներին դարձել է հայ գեղանկարչության և գեղարվեստի ցուցադրման ու հետազոտման համար մի կարևոր հավաքատեղի։ Հայ մշակույթի և արվեստի նկատմամբ հետաքրքրությունն աճել է անհամեմատ։ Բեռլինի հայ համայնքը վերջին քսան տարիների ընթացքում մեծացել է։ Բեռլինի Լիխտենբերգ շրջանի մշակույթի պետական հանձնակատարը այս զարգացմանն ընդառաջում է մեծ ակներևությամբ այնպես, որ հենց այստեղ շատ հայեր հիմնավորվել են, հիմնել կիրակնօրյա դպրոց և կանոնավոր կերպով տոնում են իրենց հոգևոր ծիսակատարությունները։ Նաև մշակույթային տոնախմբությունները լավ առիթ են հանդիսանում սեփական մշակույթը զարգացնելու և այն երկխոսության մեջ դնլու այլ մշակույթների հետ միասին։   Այս ցուցահանդեսը կոնցեպտավորելու կարևոր խթան է հանդիսացել Բեռլինի Վեդդինգ շրջանում գտնվող “InteriorDAsein” արվեստի նախագծային սրահը, որը 2008թ.-ից սկսած իր տարածքում և այլ պատկերասրահներում իրականացրել է գեղարվեստի բազմաթիվ ցուցահանդեսներ և տնօրինում է ժամանակակից հայ արվեստի եզակի հավաքածույի։ Այս հավաքածույից 2015թ.-ին առաջին անգամ անցկացվող Գերմանա-Հայկական Մշակույթային  Օրերի ընթացքում, որտեղ գեղարվեստի հետ միասին համերգներն ու ընթերցանությունները կատարում էին թեմատիկ շեշտադրումներ, Բեռլինի նույն այս Կարլսհորստ շրջանի մշակույթի տան պատկերասրահում ներկայացվեց հայկական արվեստի <<սուբտիլ աբստրակցիայի>> վերաբերյալ ցուցահանդեսը՝ տալով հայ աբստրակտ գեղարվեստի վերաբերյալ ընդհանուր համայնապատկեր։ Արգենտինայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից և Գերմանիայից ծագումով մոտ 30 հայ արվեստագետների բազմաթիվ գործերով այս ցուցահանդեսը առաջին անգամ գնաց գեղարվեստում հայկական աբստրակցիոնիզմի հետքերով։ 2015թ.-ի այս ցուցահանդեսը հենվում էր Գերմանիայից, Ֆրանսիայից և Հայաստանից փոխառված գործերի վրա և այն զարմացրեց իր հարստությամբ ու ինքնատիպությամբ։ Նկարչության մեջ աբստրակցիոնիզմն այսօր առավել քան երբևէ  է ընդունվում նաև այն պատճառով, որ ցեղասպանությունը վերապրած Արշիլ Գորկին, ով ներգաղթել էր ԱՄՆ, այսօր համարվում է միջազգային արվեստի պատմության կարևոր հենասյուներից մեկը և եղել է աբստրակտ էքսպրեսիոնիզմի ճանապարհ հարթողը։   Միևնույն ժամանակ միանշանակորեն հարց է տրվում <<դասական>> գեղանկարչության վերաբերյալ, քանի որ հայերը, նաև այստեղի՝ Բեռլինի, սիրում են ֆիգուրատիվ, ռեալիստական պատկերներ և հաճախ կարոտում են դրանք։ Չնայած <<Սրբապատկերների>> նկատմամբ ունեցած որոշակի քաշվածությանը գրքերի պատկերազարդման ասպարեզում կան երկար ավանդույթներ, իսկ 19-րդ դարից սկսած սրանով զբաղվում են մտավորականները:   Առաջնահերթ խնդիր է մնում ստեղծել հայ կերպարվեստի համայնապատկերը: Այս բանը ցավոք հնարավոր չի լուծել մեր <<Կյանքի չորս ուղիներ։ Հայկական ավանդույթի արվեստագետ երկու զույգերը>> խորագիրը կրող գեղարվեստի ցուցահանդեսում: Մենք կենտրոնացել ենք չորս ժամանակակից արվեստագետների վրա և այս ճանապարհով մոտենում ենք ֆիգուրատիվ կերպարվեստի ավանդույթին: Միևնույն ժամանակ ցանկանում ենք ցուցադրել այն երկու արվեստագետ զույգերի գործերը, որոնք պատկանում են նախորդ սերունդին: Մեր ցուցահանդեսի նախապատրաստման ժամանակ գիտակցում էինք, որ սա իրենից ներկայացնում է բազմաթիվ տարիների ուսումնասիրման առարկա: Սրանից ելնելով՝ այս տարի կենտրոնացանք երկու արվեստագետ զույգերի և այս <<դասականների>> չորս կենսուղիների վրա: Երիտասարդ արվեստագետների ստեղծագործությունների ընդհանուր պատկերի վերարտադրումը թողնվում է հաջորդ տարիների աշխատանքերին:  

 

Այս ցուցահանդեսի կրող թեման ռեալիզմի երկու դպրոցների համակցումն է: Բոլոր այս չորս արվեստագետներն էլ անվերապահորեն ստեղծագործել են իրենց ոճի մեջ, այնուամենայնիվ սակայն ունեցել են իրենց ներազդեցությունը միմյանց վրա: Չնայած որպես <<ֆորմալիստներ>> դիմացել են բազմաթիվ քննադատությունների, բայց և այնպես նրանք իրենց միանշանակ ոճով էապես նպաստել են հայ գեղարվեստի զարգացմանը: Իրեղենության սովորույթ դարձած ձևակերպային լեզուն Մարիամ Ասլամազյանի և Նիկոլայ Նիկողոսյանի մոտ զարգացել է դեռևս Ռուսաստանում նրանց ուսանելու տարիներին։ Սա իր զարգացումն է գտնում նաև ազգային <<գեղանկարչության լեզուն>> բազմացնելու պահանջով տարված և բաց գունայնությունը որպես նկարի խորության կառուցողական միջոցի հասցրած Հարություն և Արմինե Կալենցների մոտ։ Անսովոր և օրինակելի են եղել նաև վերջին երկու գեղանկարիչների կյանքի ուղիները․ Հարություն և Արմինե Կալենցները 1946թ․-ին որոշում են սփյուռքից՝ մեկը Լիբանանից, իսկ մյուսը՝ Սիրիայից վերադառնալ Խորհրդային Հայաստան՝ այնտեղ ամբողջովին նվիրվելու գեղեցիկ արվեստներին։  

ՈԻրախ ենք, որ կուրատորի դերում դր. Պետեր Միշելը համաձայնվեց սատարել մեր ցուցահանդեսին: Մեզ դեռևս հայտնի չի ոչ մի այլ գիտնական, ով այսչափ տվյալ ուսումնասիրությունների համար հասուն և պատրաստված կլիներ քան պարոն Միշելը: Նա ոչ միայն ճանապարհորդել է խորհրդային տարածքով մեկ, այլ նաև որպես “Bildende Kunst” ամսագրի նախկին գլխավոր խմբագիր ճանաչել է բազմաթիվ արվեստագետների: Նա հենվում է ԳԴՀ-ում ձեռք բերած արվեստաբանական փորձի վրա և գտել է այստեղ ներկայացված արվեստագետների կյանքի նկատմամբ բազում զուգահեռականներ: Դր. Միշելը առանձնահատուկ տեղ է հատկացնում մեր չորս արվեստագետների վարած երկխոսություններին: Նա նաև մեզ օգնել է այս ցուցահանդեսի համար ծավալուն մի պատկերագիրք պատրաստելու գործում: Այս պատկերագրքում նա գրել է արվեստագետների կյանքի ու գործի վերաբերյալ ներածություն: Արվեստագետներից յուրաքանչյուրին նվիրված չորս գլուխներում ընթերցողը կարող է առանձնացնել նաև մի երկխոսություն, որը ոչ միայն մեր՝ կուրատորներիս, տեսակետներն է պարզաբանում, այլև ներկայացնում է չորս արվեստագետների հարաբերությունները միմյանց նկատմամբ: Որպեսզի Մարիամ Ասլամազյանին, Նիկոլայ Նիկողոսյանին, Հարություն և Արմինե Կալենցներին կարողանանք ավելի լավ հասկանալ, գրական գործից թարգմանել ենք յուրաքանչյուրից մեկական հատված: Պատկերագիրքը, որն այս ցուցահանդեսում առկա արվեստի բոլոր գործերը գունավոր տպագրությամբ ընդգրկում է իր մեջ, լույս է տեսել “dr. ziethen” հրատարակչությունում և ծանոթանալու նպատակով դրված է պատկերասրահում:   Արչի Կալենց, ցուցահանդեսի կուրատոր  

Միջոցառումն անցկացվում է Գերմանական Բուդեսթագի պատգամավոր պարոն դր․ Մարտին Պետցոլդի և Բեռլինի Լիխտենբերգ շրջանի մշակույթի գծով պատասխանատու տիկին Կերստին Բոյերիխի պաշտոնական հովանու ներքո։  

 

Մեր երախտագիտությունն ենք հայտնում հետևյալ հովանավորներին․

Bezirksamt Berlin-Lichtenberg, Kulturhaus Karlshorst, Botschaft der Republik Armenien, EUCfA e.V., Galerie InteriorDaSein, Restaurant Yerevan  

 

ՏԵՍԱՇԱՐ

 

https://www.youtube.com/watch?v=495GmCZP2GM&feature=youtu.be (Vernissage in der Galerie im Kulturhaus Karlshorst am 14.05.2016)

https://www.youtube.com/watch?v=fFDsKPyQGlY&feature=youtu.be (Begrüßung: Mikayel Minasyan, 1. Vorsitzende des AEAE e.V.)

https://www.youtube.com/watch?v=x60s2xSIsGE&feature=youtu.be (Eröffnungsrede: Kurator und Künstler Archi Galents)

https://www.youtube.com/watch?v=MgwF9SOgyJo&feature=youtu.be (Grußwort: Kurator und Kunsthistoriker Dr. Peter Michel)

Պատկերասրահ

Տեսադարան