IMG-LOGO

Համերգ «Դասականը հանդիպում է այժմեականին»

11-05-2017
IMG

Ս/թ մայիսի 6-ին հայ-գերմանական մշակույթի օրերի շրջանակում Բունդեսթագի պատգամավոր դր. Մարտին Պետցոլդի և Լիխթենբերգ համայնքի բյուրգերմայստեր (ղեկավար) Միխայել Գրունսթի հովանու ներքո Բեռլինի Կառլսհորսթ համայնքի մշակույթի տանը տեղի ունեցավ համերգ «Դասականը հանդիպում է այժմեականին» խորագրով։   Բացման խոսքով հանդես եկավ ՀԵՄԱ հ/կ նախագահ Միքայել Մինասյանը, ով ներկայացրեց հայ և գերմանացի ժողովուրդների միջև արդեն ավանդույթ դարձած մշակութային կապը և շնորհակալություն հայտնեց համերգի հովանավորությունն ստանձնած անձանց։ Այնուհետև ելույթի խոսքով հանդես եկավ դր Մարտին Պետցոլդը, ով շեշտեց իր մայրական կողմից հայ լինելու հանգամանքը՝ իբրև կամուրջ երկու ժողովուրդների միջև, և իր հերթին շնորհակալություն հայտնեց Միքայել Մինասյանին համերգը կազմակերպելու համար։  

Շնորհակալական խոսքերից հետո բեմ բարձրացավ տաղանդավոր դաշնակահարուհի Կարինե Գիլանյանը, ով կատարեց ռուս կոմպոզիտոր Մոդեստ Մուսորգսկու <<Ցուցահանդեսի նկարները>> ստեղծագործությունը։ Նրա վիրտուոզ կատարումը հիացրեց հանդիսատեսին։ Այնուհետև նրան բեմում փոխարինեցին երգիչներ Արտակ Կիրակոսյանն ու Ժան Սմբատյանը, ովքեր կատարեցին հայկական և եվրոպական երգեր՝ մեծ բավականություն պատճառելով հանդիսատեսին։  

Ընդմիջումից հետո ելույթ ունեցավ ծագումով իրանահայ տենոր Մասիս Առաքելիանը՝ հայկական ու գերմանական դասական երգերի իր յուրահատուկ կատարմամբ գերելով հանդիսատեսին։ Համերգին ներկա էին Բեռլինում բնակվող հայեր ու գերմանացիներ։ Բոլորը շատ գոհ մնացին բարձրաճաշակ համերգից։Ստորև ներկայացնում ենք մենակատարների երգացանքը.  

 

ԿԱՐԻՆԵ ԳԻԼԱՆՅԱՆ (դաշնամուրային մենակատարում)

Մոդեստ Մուսորգսկի <<Ցուցահանդեսի նկարները>>, մաս 1

Մոդեստ Մուսորգսկի <<Ցուցահանդեսի նկարները>>, մաս 2

 

Promenade                                                                                    

Gnomus                                                                        
Il vecchio castello – Հին դղյակը
Tuilries (Խաղացող երեխաների վիճաբանությունը)
Bydlo – Ձվից դուրս չեկած ճուտիկների բալլետ
„Սամուել“ Գոլդենբերգ և „Շմույիլե“
Լիմոգես. Շուկայի հրապարակ (Մեծ լուր)
Կատակոմբաներ (Հռոմեական դամբարան)
Մեռածների հետ մեռած լեզվով
Խրճիթը հավի ոտեքերի վրա (Բաբա Յագա)
Հերոսների դարբասը (Հին մայրաքաղաք Կիևում)

 

 

 Ժան Սմբատյան (տենոր)                                             Արտակ Կիրակոսյան (տենոր)

***

1. Երազ իմ երկիր (Ռոբերտ Ամիրխանյան)         1. Գարուն է գալիս (Ալեքսեյ Հեքիմյան)
2. Հայաստան (Արմեն Սմբատյան)                    2. Խռոված է (Շահեն)
3. Սիրեմ քեզ, լիանամ (Ռազմիկ Ամյան)            3. Թարմ Ծաղիկներ (Ժողովրդական)

 

                             ԶՈՒԳԵՐԳ
Արտակ Կիրակոսյան և Ժան Սմբատյան

1. Քարից թռան երկու կաքավ (Լուդվիգ Դուրյան)
2. Miserere (Zucchero)

 

ՄԱՍԻՍ ԱՌԱՔԵԼԻԱՆ (տենոր) 

ՅՈՒԿԱ ՄՈՐԻՇԻԳԵ (դաշնամուրային նվագակցում)    

1. Գարին Երևան (Արամ Խաչատրյան)                   
2. La Mamma (Շառլ Ազնավուր)                                                      
3.  Չինար ես (Կոմիտաս)                                     
4.  Էս առուն (Կոմիտաս)                                                
5. Ապրիլ (Մասիս Առաքելիան)                            
6. Երազումս (Մասիս Արաքելիան)                            
7. Հիասքանչ ամիս մայիսին(Ռոբերտ Շուման)

8. Իմ աչքերից ցայտեցին (Ռոբերտ Շուման)

9. Վարդը, լիլիթը, աղավնին, արևը (Ռոբերտ Շուման) մշակումը՝ Մասիս Առաքելիանի 

10. Երբ քո աչքերն եմ տեսնում (Ռոբերտ Շուման)

11. ՈՒզում եմ հոգիս ընկղմեմ (Ռոբերտ Շուման)

12. Ես չեմ որոտում (Ռոբերտ Շուման)

13. Եվ իմանային ծաղիկները՝ փոքրիկները (Ռոբերտ Շուման)

14. Մի պատանի սիրում է մի աղջնակ  (Ռոբերտ Շուման)

Երեկոն ավարտվեց հանդիսատեսների անվերջանալի ծափահարությունների ներքո:

Պատկերասրահ

Տեսադարան