IMG-LOGO

Միխաել Գրունստ, Բեռլինի Լիխտենբերգ շրջանի (թաղապետ) բյուրգերմայստեր (2016-2023)

IMG

Ամսաթիվ․ 05․05․2017թ․

2017թ․-ի Բեռլինում Գերմանա-Հայկական Մշակութային Օրեր

 

Ողջույնի խոսք

 

<<Ով ընկեր չունի, կիսատ է ապրում>>, մեջբերում եք Դուք, սիրելի Միքայել Մինասյան, Ձեր հրավերում գերմանական ասացվածքից, որը հիմնավորում է Գերմանա-Հայկական Մշակութային Օրերի գաղափարը։

 

Սիրելի Միքայել Մինասյան,

հարգարժան տիկնայք և պարոնայք,

 

ուրախ եմ Բեռլինի Լիխտենբերգի շրջանի պետական ծառայության անունից այս տարվա Գերմանա-Հայկական Մշակութային Օրերի արդեն երկրորդ երեկոն այս գեղեցիկ տանը բացել կարողանալու համար։

Լիխտենբերգի արվեստասեր մշակույթի երկրպագուների, ինչպես նաև անթիվ հյուրերի համար Գերմանա-Հայկական Մշակույթի Օրերը մշակույթների միջև հանդիպման մի ոջունելի առիթ է ճանաչելու կապող տարրը և մեր բարեկամությունը ամրապնդելու։ Մենք կշարունակենք հետագայում էլ աջակցել Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա հ/կ նախաձեռնությունները՝ նպաստելու մեր երկրների մշակույթների փոխանակմանը։

Բեռլինի Լիխտենբերգ շրջանը հարգանք է տածում մեր հարևանների և նրանց մշակույթի նկատմամբ, հանդուրժողականության, համերաշխության և տարբեր ապրելակերպերի հանդեպ։ Սա մեր ժողովրդավարական ըմբռնումն է մարդու արժանապատվության վերաբերյալ, որը անձեռնմխելի է։

Լիխտենբերգը նաև ընտանիքասեր շրջան է, որտեղ ավելի ու ավելի շատ մարդիկ նոր հայրենիք են գտնում։ Այդ նպատակով այնպիսի կառուցվածքային նախադրյալներ ստեղծելը նույնպես պատկանում է մեր առաջադրանքների թվին, ինչպիսիք են նոր ծանոթությունների նպաստումը և նաև հարևաններին ու հյուրերին հավասարապես ողջունումը։ 

Երեկ մենք տոնեցինք արվեստագետ Արչի Գալենցի <<Բեռլինյան հանդիպումներ>> ցուցահանդեսի բացումը։ Մենք մեր շնորհակալությունն ենք հայտնում արվեստագետ և միջնորդ Արչի Գալենցին միջմշակութային փոխանակման նպատակով բազմաթիվ նախաձեռնություններ դրսևորելու համար։

Այսօր ես ուրախ եմ ներկա գտնվելու դասական և ժամանակակից գերմանա-հայկական երգի և երաժշտության միմյանց հանդիպման համերգին ներկա գտնվելու համար։

Իմ սրտագին երախտագիտությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր ջանք ու եռանդ րեն խնայել Գերմանա-Հայկական Մշակութային Օրերը հնարավոր դարձնելու մեջ։ Իսկ այժմ ուրախությամբ Ձեզ հետ կվայելեմ այս հաճելի երեկոն։

 

Միխաել Գրունստ

Շրջանային Բյուրգերմայստեր

Բեռլինի Լիխտենբերգ շրջանի պետական ծառայություն

https://de.wikipedia.org/wiki/Michael_Grunst