Ամսաթիվ. 13.05.2016թ., Ժամը․ մուտք՝ 19.00-ին, սկիզբը՝ 19.30-ին
Վայրը. Համերգասրահ, մուտք A, Բեռլինի Կարլսհորստ շրջանի մշակույթի տուն, Treskowallee 112, 10318 Բեռլին
Մոտքի վճարը՝ 12,00€, զեղչ՝ 3,00€ (միայն Berlin-Pass ներկայացնելու դեպքում)
Պատվավոր հյուրեր.
Դր․ Մարտին Պետցոլդ, ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր
Հասմիկ Սահակյան, Գերմանիայում ՀՀ դեսպանատան մշակույթի հանձնակատար
Դր․ Կատրին Գոկշ, Բեռլինի Լիխտենբերգ շրջանի մշակույթի պետական ծառայության ղեկավար
25 տարի առաջ ընկավ երկաթե վարագույրը և 25 տարի առաջ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը հնարավորություն ստացան ինքնուրույն վարելու անկախ քաղաքականություն, զարգացնելու սեփական անկախ տնտեսությունն ու մշակույթը։ Մարդիկ այն ժամանակ երազանքների մեջ էին այնպես, ինչպես Գերմանիայում պատի քանդվելուց անմիջապես հետո։ Օրակարգում էին դրված բազմաթիվ գաղափարներ. նոր մտքերն ու տեսլականները թևավորում էին մարդկանց և նրանցում արթնացնում ապագայի նկատմամբ նոր հույսեր։ Այսօր մենք ապրում ենք բեկումնային իրադարձություններով լի մի ժամանակում, որտեղ մշակույթները փոխանակվում և փոխադարձաբար փորձով հարստացնում են միմյանց։ Իսկ ի՞նչպես կարող ենք մենք նման համագործակցություն խթանել։ Որքան շատ մշակույթները միմյանց ճանաչեն, որքան նրանք դեմքեր և ձայներ ընդգրկեն, որքան շատ պատմություններ պատմեն, այնքան ավելի կշահի նրանց փոխադարձ ըմբռնումը։ Բեռլինի Գերմանա-Հայկական Մշակույթային Օրերն անցած տարի լավ հող էին նախապատրաստել այս տարվա փոխադարձ շփման և նույն շրջանակներում նորանոր հանդիպումներ կազմակերպելու համար։ Այս կապակցությամբ ՀԵՄԱ հ/կ-ն Բեռլինի դասական երգիչների և երաժիշտների հետ համագործակցությամբ կազմակերպում է <<ԴԱՍԱԿԱՆԸ ՄԻԱՎՈՐՈԻՄ Է>> խորագորվ համերգ։ Համերգը նվիրվում է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հայերի անկախության 25 ամյակին։ Հինգ կատարողներ՝ ջութակահար Դավիթ Խաչատրյանը, դաշնակահարուհի և մենակատար Կարինե Գիլանյանը, տենոր Արտակ Կիրակոսյանը, սոպրանոներ Ստեֆանիա Կուրտիկյանը և Անժելա Ամիրյանը ունկնդիրներին են առաջարկում գերմաներենով, իտալերենով, հայերենով և ռուսերենով դասական երաժտական շտեմարանից լայն ռեպերտուար։ Հետևյալում ներկայացնում ենք Ձեզ կատարումների ցանկը.
Կարինե Գիլանյան - դաշնամուր Կոմիտաս-Անդրիասյան. <<Գարուն ա... >> Արամ Խաչատրյան. <<Տոկկատա>>
Արտակ Կիրակոսյան- տենոր Ֆ. Շուբերտ. <<Ավե Մարիա>> Ֆ. Շուբերտ. <<Սերենադա>> Կոմիտաս. <<Հով արեք>>
Դավիթ Խաչատրյան - ջութակ Ֆ. Շուբերտ. <<Սերենադա>> Ֆ. Կրեիսլեր. <<Սիրո երգ>> Ե. Բաղդասարյան. <<Նոկտյուրն>>
Անժելա Ամիրյան - սոպրանո Ռիչարդ Ստրաուս. <<Գիշերը>> Ռիչարդ Ստրաուս. <<Լայն մաշկիս վրա>> Կոմիտաս. <<Չինար ես>> Կոմիտաս. <<Շողեր ջան>>
Ստեֆանիա Կուրտիկյան - սոպրանո
ՈԻշադրություն. Մուտքի տոմսերի վաճառքից առաջացած հասույթը կտրամադրվի Արցախի պատերազմական իրավիճակում տուժված ազգաբնակչության կարիքներին։
Բեռլինի 2016թ․-ի Գերմանա-Հայկական Մշակույթային Օրերն անցկացվում են ԳԴՀ խորհրդարանի պատգամավոր պարոն դր․ Մարտին Պետցոլդի և Բեռլինի Լիխտենբերգ շրջանի մշակույթի պատասխանատու տիկին Կերստին Բոյերիխի պաշտոնական հովանու ներքո։