IMG-LOGO

Գեղարվեստի ցուցահանդես <<Կյանքի չորս ուղիներ․ հայկական ավանդույթի արվեստագետ երկու զույգերը>>

11-04-2016
IMG

Ամսաթիվ․ 14.05.2016թ․-ին, ժամը՝  17.30-ից (վերնիսաժ) մինչև 03.07.2016թ․-ը ժամը՝ 16.00-ն (Ֆինիսաժ),

վայրը՝ Բեռլինի Կարլսհորստ շրջանի մշակույթի տան պատկերասրահ, հասցեն՝ Treskowallee 112, 10318 Բեռլին

    Մուտքն՝ անվճար    

 

Պատվավոր հյուրերն են․

Հարություն Գրիգորյան, Գերմանիայում ԼՂ մշտական ներկայացուցիչ (14.05.2016թ․-ին ցուցահանդեսի բացմանը)

Կերստին Բոյերիխ, Բեռլինի Լիխտենբերգ շրջանի մշակույթի գծով պատասխանատու (03.07.2016թ․-ին ցուցահանդեսի փակմանը)  

 

2016թ․-ի Բեռլինում կազմակերպվող Գերմանա-Հայկական Մշակույթային Օրերին միջոցառումների կորիզ է կազմում հայկական գեղարվեստը, որը ցուցահանդեսում արծարծելու է ռեալիզմի թեմատիկան։  «Կյանքի չորս ուղիներ․ հայկական ավանդույթի արվեստագետ երկու զույգերը» վերնագրով գեղարվեստի այս ցուցահանդեսը նախատեսվում է անցկացնել 14.05.-03.07.2016թ․-ին Բեռլինի Կարլսհորստ շրջանի մշակույթի տանը, որի կուրատորներն են բեռլինաբնակ հայ արվեստագետ-նկարիչ պարոն Արչի Գալենցը և գերմանացի արվեստաբան դր․ Պետեր Միշելը։  

«Կյանքի չորս ուղիներ․ հայկական ավանդույթի արվեստագետ երկու զույգերը» գեղարվեստի ցուցահանդեսը նվիրվում է հայկական ֆիգուրատիվ գեղանկարչությանը։ Կուրատոր Արչի Կալենցի ներկայացրած հավաքածույից փոքր քանդակների, թղթանկարների և կտավի վրա յուղանկարների աչքի ընկնող ընտրանին վկայում են հայկական ռեալիզմի ինքնատիպության մասին և հանդիսանում են այս ցուցահանդեսի կորիզը։ 1907 և 1920 թվականների միջև ծնված չորս արվեստագետ-գեղնկարիչներն իրենց անջնջելի հետքն են թողել հայկական գեղանկարչության ավանդույթում։ Մարիամ Ասլամազյանը, Նիկոլայ Նիկողոսյանը, Հարություն Կալենցը և Արմինե Կալենցը ազգային ավանդույթում հայտնի «մենամարտիկներ» են, իսկ արվեստի նրանց ստեղծած գործերը, այլ հայտնի աշխատանքների կողքին, իրենց ուրույն տեղն ունեն Հայաստանի թանգարաններում։  Նաև միջազգային ասպարեզում այս արվեստագետները վայելում են այնպիսի համբավ, որ օրինակ՝ Նիկոլայ Նիկողոսյանի գործերից կարելի է գտնել Լուդվիգ Կյոլնի հավաքածույում, իսկ Մարիամ Ասլամազյանի արարած նատյուրմորտները զարդարում է Գերմանական Դեմոկրատական Հանրապետության 70-ականների «Խորհրդային գեղանկարչություն» շարքի  նմականիշներից մեկը։   Այս ցուցահանդեսի գլխավոր թեման ռեալիզմի երկու դպրոցների միահյուսումն է։  Իրեղենության սովորույթ դարձած ձևակերպային լեզուն Մարիամ Ասլամազյանի և Նիկոլայ Նիկողոսյանի մոտ զարգացել է դեռևս Ռուսաստանում նրանց ուսանելու տարիներին։ Սա իր զարգացումն է գտնում նաև ազգային գեղանկարչության լեզուն բազմացնելու պահանջով տարված և բաց գունայնությունը որպես նկարի խորության կառուցողական միջոցի հասցրած Հարություն և Արմինե Կալենցների մոտ։ Անսովոր և օրինակելի են եղել նաև վերջին երկու գեղանկարիչների կյանքի ուղիները․ Հարություն և Արմինե Կալենցները 1946թ․-ին որոշում են սփյուռքից՝ մեկը Լիբանանից, իսկ մյուսը՝ Սիրիայից վերադառնալ Խորհրդային Հայաստան՝ այնտեղ ամբողջովին նվիրվելու գեղեցիկ արվեստներին։ Այս բոլոր չորս արվեստագետ-գեղանկարիչներն էլ անխնա խորացել են իրենց ոճում՝ հաճախ մեկը մյուսին փոխազդելով և որոշակիորեն ստեղծելով դարաշրջանին հարիր նշանակալից գործեր։ Չնայած նրանք որպես ֆորմալիստներ ենթարկվել են բազմաթիվ քննադատությունների, բայց և այնպես էականորեն նպաստել են հայկական գեղարվեստի  ինքնատիպ ոճի ձեռքբերմանը։ Պատկերագրքերը, հրատարակված հոդվածները, դասախոսությունները և էքսկուրսավարումը բոլորում և ամփոփ ներկայացնում են այս պատկերահանդեսի իմաստը։  Գերմանացի արվեստաբան, «Կերպարվեստ» պարբերականի հրատարակիչ դր․ Պետեր Միշելը զբաղվում է Հայաստանի գեղանկարչության ավանդույթների հետազոտությամբ և իր խոհերն է ներկայացրել հատուկ այս ցուցահանդեսին նվիրված պակերագրքի ուղեկից տեքստում։ Պատկերագիրքը կարող եք ձեռք բերել՝ այցելելով «Կյանքի չորս ուղիներ․ հայկական ավանդույթի արվեստագետ երկու զույգերը» գեղարվեստի ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի այս նախագիծը մեծ մասամբ կազմակերպվել է կուրատոր Արչի Կալենցի և նրա Բեռլինի Վեդդինգ շրջանում գտնվող "InteriorDAsein" նախագծային սրահի ջանքերով։ Գեղարվեստի ցուցահանդեսի այս նախագիծն արդեն արձագանքներ է գտել Բեռլինի սահմաններից դուրս և կարող է հանդիսանալ արվեստագիտության հետազոտական աշխատանքների հիմք։ Հայերի համայնքային կյանքում այս ցուցահանդեսը նշանավորվում է իր եզակի դերով՝ Բեռլին քաղաքը ներկայացնելով որպես արվեստի մի առանձնահատուկ մետրոպոլ՝ նրա Լիխտենբերգ շրջանում արվեստի բոլոր սիրահարներին առաջարկելով դիտել արվեստի գործերի առանձնահատուկ նմուշային մի հավաքածու։  

FlyerDinLang_Malerei_Kurves_4  

 

Միջոցառումն անցկացվում է Գերմանական Բուդեսթագի պատգամավոր պարոն դր․ Մարտին Պետցոլդի և Բեռլինի Լիխտենբերգ շրջանի մշակույթի գծով պատասխանատու տիկին Կերստին Բոյերիխի պաշտոնական հովանու ներքո։  

Պատկերասրահ