IMG-LOGO

18.05.19Թ.-ԻՑ "ՀԱՅԵՐԻ ԵՐԿՐԻ ՄԻՋՈՎ" ԼՈԻՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՀԱՐՈԻԹՅՈԻՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՄԱԴՐՈԻԹՅԱՄԲ

05-04-2019
IMG

Բեռլինի Գերմանա-Հայկական Մշակութային  Օրերի 5-ամյա

հոբելյար.

<<Հայերը. նրանց երկիրը եվ մշակույթի գանձերը>>

  Ներածություն

 

2019թ.-ին բոլորում է Բեռլինում ամենամյա կայացող Գերմանա-Հայկական Մշակութային Օրերի 5 ամյակը: Ցուցահանդեսները, համերգները, դասախոսությունները և ֆիլմերի ցուցադրությունները այս ամբողջ տարիների ընթացքում հարստացրել են այցելուների պատկերացումներն ու գիտելիքները հայերի, նրանց երկրի, նրանց արվեստի և մշակույթի մասին: Արվեստի և մշակույթի միջոցով Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա հ/կ-ն (ՀԵՄԱ) հինգ տարի շարունակ Գերմանիայում, Հայաստանում և ամբողջ Եվրոպայում հանդիսացել է մարդկանց միջև կամրջող՝ նորանոր մշակույթային կապեր հաստատելով վերջիններիս միջև և շնորհիվ իր նվիրյալ անդամների՝ կարողացել է դրանք մշտապես պահպանել և խնամել: 

Դե', այս անգամ կիզակետային լուսանկարների ցուցահանդեսով, ազգագրական նորովի մեկնումներ պարունակող համերգով, մանկապատանեկան թատերական ծրագրով և երիտասարդ ակադեմիականների բանավեճային երեկոյի օգնությամբ Բեռլինի Կարլսհորստ շրջանի մշակույթի տանը ցանկանում ենք Հայաստանը լուսաբանել նոր հայեցակետերով: Այս իմաստով ՀՀ Սփյուռքի Նախարարությունը արձագանքեց մեր դիմումին և բարեհաճորեն տվեց իր նախնական համաձայնությունը՝ նյութապես աջակցելու միջոցառումների այս շարքին: Նախարարությունը խոստացավ ստանձնել ցուցահանդեսին ներկայացվող լուսակարների մի մասի տպագրության և դեպի Բեռլին բեռնափոխադրման ծախսերը, ինչպես նաև հոգալ երգիչ և երաժիշտ արվեստագետների Երևան-Բեռլին-Երևան թռիչքի տոմսերի մասին: Արդեն ավանդույթ դարձած այս տարի նույնպես ծախսերի զգալի մասը կստանձնի Բեռլինի Լիխտենբերգ շրջանի թաղապետարանը՝ հոնորարելով լուսանկարների ցուցահանդեսի համադրողին, Հայաստանից հյուրախաղերով Բեռլին ժամանած արվեստագետներին և ստանձնելով Կարլսհորստի մշակույթի տան վարձավճարների, գովազդի, այլ տպագրական նյութերի, ինչպես նաև հյուրերի խնամքի ծախսերը: Ավանդույթի համաձայն այս անգամ ևս գերմանա-հայկական մշակութային օրերը տեղի կունենան Լիխտենբերգ շրջանի բյուրգերմայստեր Միխայիլ Գրունստի և Բունդեսթագի հայազգի նախկին պատգամավոր պրոֆ. դր. Մարտին Պետցոլդի հովանու ներքո, որի համար հայտնում ենք նրանց մեր սրտագին երախտագիտությունը:  

 

Շաբաթ, 18.05. մինչև կիրակի՝ 23.06.2019թ.-ը (Վերնիսաժը ժամը՝ 18.00-ին, իսկ Ֆինիսաժը՝ ժամը՝ 17.00-ին)

Վայրը. Կարլսհորստի մշակույթի տան պատկերասրահ, հասցեն՝ Treskowallee 112, 10318 Berlin

Մուտքն՝ անվճար  

 

Լուսանկարների ցուցահանդեսի ծրագիրը կրում է <<Հայերի երկրի միջով>> խորագիրը: Ցուցահանդեսը համադրող Գերմանիայում Արցախի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը մեկնաբանում է Հայաստանի 11 մարզերից և Արցախից լանդշաֆտային ու տարբեր ճարտարապետական նշանակության կոթողների լուսանկարները, բացատրում Հայաստն և Արցախ աշխարհի առանձնահատկությունները, հայկական բարքերն ու սովորույթները: Ցուցադրվող լուսանկարների հեղինակների թվին է պատկանում նաև սև-սպիտակ լուսանկարների արվեստագետ, հայտնի լուսանկարիչ Անդրանիկ Քոչարը: Քոչարի լուսանկարչական գործերը կմեկնաբանի <<Անդրանիկ Քոչարի լուսանկարչական արվեստը>> գրքի հեղինակ, արվեստաբան, արվեստագիտության թեկնածու Գայանե Առաքելյանը, ով առաջին անգամ հանրությանը կներկայացնի իր գիրքը:

 

Հայաստանի ու Արցախի վերաբերյալ նախնական տեղեկություններ ցուցահանդեսի այցելուների համար.

Հայաստանը լեռնային երկիր է: Երկրի հյուսիսում և հյուսիս-արևելքում ձգվում է կովկասյան փոքր լեռնաշղթան: Այսօրվա Հայաստանի խիտ ճանապարհային ցանցն ընդգրկում է մոտ 7.800 կմ, դրանից 1.700-կմը կարելի է որակել որպես երթևեկության արագընթաց ճանապարհներ: Մեր ճանապարհորդությունը սկսվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանում, որտեղ բնակվում է Հայաստանի ազգաբնակչության մեր երրորդը: Մայրաքաղաքի հորիզոնում վեր է խոյանում բոլոր հայերի ճակատագիրը խորհրդանշող բիբլիական Արարատ լեռը, որն այսօր գտնվում է Թուրքիայի տարածքում: Այս հնագույն քաղաքը Էրեբունի անվամբ հիմնադրվել է 2.800 տարի առաջ: Պատմական Հայաստանի որպես 13-րդ մայրաքաղաք այն համարվում է դեղին և կարմի տուֆից, ինչպես նաև սև բազալտից կառուցված քաղաք, որը նորովի նախագծել և ոճավորել է հանրահռչակ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: Քաղաքը լի է բազմաթիվ թանգարաներով, պատմամշակույթային կոթողներով և հուշարձաններով Երևանից 20կմ հեռավորության վրա Արաքս գետի հովտում գտնվում է համաշխարհային ժառանգություն համարվող Էջմիածնի մայր տաճարը՝ Հայ Առաքելական Եկեղեցու կենտրոնը՝ կառուցված 4-րդ դարում, որտեղ առ այսօր նստում է համայն հայության հոգևոր առաջնորդը՝ ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Էջմիածնից հարավ՝ հայ-թուրքական սահմանի մոտ է կանգնած Խոր Վիրապ վանական կառույցը, որտեղ սուրբ Գրիգոր Լուսավորիչը որպես բանտարկյալ խորշում անցկացրել է 15 տարի: Այս վայրն իր վրա է ներգրավում բազում զբոսաշրջիկների ուշադրությունը, սակայն ամենից առաջ՝ սփյուռքից ժամանող բազմահազար հայերի, նամանավանդ մեկ այլ վայրից հազիվ թե այդքան պարզ և գեղեցիկ կարելի է դիտել աստվածաշնչային լեռ Արարատի ոգեշունչ պատկերը: Երևանի արևելյան հատվածից անցնելով մի հրաշագեղ լեռնային բնության միջով հասնում ենք Գառնի՝ Ազատ գետի կանաչ հովտում խոյացած հայ արքաների երբեմնի ամառային նստավայրը: Գառնին հանդիսանում է միակ լիարժեք պահպանված հելլենական ոճի հեթանոսական տաճարը: Այլ նմանաոճ տաճարները 4-րդ դարում Հայաստանի քրիստոնեացումից հետո ոչնչացվել են: Գառնուց ոչ հեռու ընկած է ժայռախորշ Գեղարդի վանական համալիրը՝ կառուցված 13-րդ դարում: Գրեթե լիարժեքորեն պահպանված այս համալիրը պատկանում է համաշխարհային մշակույթի ժառանգությանը: Գեղարդի վանքից դեպի հյուսիս արևելք փռված է Սևանա լիճը, որը նույնպես համարվում է համաշխարհային մշակույթի ժառանգություն: Ծովի մակերևույթից մոտ 1900 մետր բարձրության վրա գտնվող երկրի արևելյան հատվածում բազմած այս լիճը ընգրկում է 1.244քառ. մետր ջրային տարածք և դասվում է համաշխարհային բարձր լեռնային լճերի շարքին: Լճի թերակղզու ափին վեհորեն վեր է խոյանում 9-րդ դարում կառուցված Սևանի վանքը: Ապա այնտեղից բարձրանում ենք վերև՝ ծովի մակերևույթից 2.300մ բարձունքի վրա հառնած Աբերդի ամրոցը՝ ընկած Հայաստանի ամենաբարձր լեռնագագաթի՝ Արագածի փեշին, որի բարձրությունը 4.096մ է: Առանձնահատուկ համաբավ է վայելում Հաղպատի վանական ամրոցը՝ հանդիսանալով  UNESCO-ի պատմամշակույթային ժառանգություն, որը շինարարական տարբեր փուլերով կառուցապատվել է 9-ից 11-րդ դարերում: Հայաստանի հարավում ճանապարհը սկզբում անցնում է լերկ բարձունքներով, որից մի փոքր շեղվելով գողտրիկ մի անկյունում կանգնած է Նորավանքի երկհարկանի վանական շինությունը: 1.300 տարեկան այս հին տաճարի կողքին Սիսիանի շրջանը մի բլրակի լանջին առաջարկում է դիտել քարերի միստիկական մի դասավորություն՝ նման Մեծ Բրիտանիայում գտնվող Ստոնհենջ վայրին: Թվով 204 դասավորված քարերին վերագրում են բազմաթիվ նախանշաններ: Ոմանք դրանք համարում են մոտ 4.000 տարի առաջ կառուցած արևի տաճարի փլատակներից մնացած հին մի համալիր, մյուսների համար դրանք ոչ ավելին են, քան բնական հասարակ քարերի հերթականությամբ դասավորություն, սակայն կան նաև հետախույզներ, ովքեր կողմ են այն մտքին, որ այստեղ գոյություն է ունեցել նախնադարյան մի աստղադիտարանը:

Հարավային մայրուղուց շրջանցումն իր գագաթնակետին է հասնում ժայռի ծերփին կանգնած Տաթևի վանք կատարած մեր այցելությամբ: Այն երեք կողմերից շրջապատված է խորն անդուդներով: Վանական այս համալիրի ամենատեսարժան կառույցը Սբ. Պողոս-Պետրոսի գլխավոր տաճարն է, որն առաջացել է 9-րդ դարի վերջին և հանդիսանում է աշխարհի առաջին քրիստոնյա այս երկրի ամենանշանակալից սրբատեղի-հուշարձանը: Շարունակելով մեր ճանապարհը դեպի արևելք մենք անցնում ենք Գորիս քաղաքով և ապա թեքվում դեպի Արցախ (Լեռնային Ղարաբաղ): Պատմական Հայաստանի արևելյան գավառներում մեր հանդիպումները սկսում ենք նախկինում քաղաքական և մշակույթային կենտրոն հանդիսացող Շուշի քաղաքում, ուր 18-րդ և 19-րդ դարերում այցելել են նաև գերմանական ավետարանական եկեղեցու քարոզիչները: Այստեղ մեզ դիմավորում են կիսավեր բերդաքաղաքի հզոր պարիսպները և 18-րդ դարից մնացած եկեղեցական ճերմակ տաճարը: 13-րդ դարից մեզ հասած Գանձասարի և դեռևս 4-րդ դարում կառուցած Ամարասի, որտեղ հայոց այբբուբենի գյուտարար Սբ. Մեսրոպ Մաշտոցը հիմնել է իր առաջին հայկական դպրոցը, վանքերում մի փոքր դադարից հետո մեր գեղեցիկ այս ճանապարհորդությունն ավարտվում է Արաքս գետի ափին՝ Իրանի սահմանի մոտ:  

 

2019Թ.-Ի ԲԵՌԼԻՆԻ ԳԵՐՄԱՆԱ-ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈԻԹԱՅԻՆ ՕՐԵՐԸ ԲԵՌԼԻՆԻ ԼԻԽՏԵՆԲԵՐԳ ՇՐՋԱՆԻ ԲՅՈՒՐԳԵՐՄԱՅՍՏԵՐ ՄԻԽԱՅԵԼ ԳՐՈԻՆՍՏԻ ԵՎ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲՈԻՆԴԵՍԹԱԳԻ ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ (2012-17Թ.Թ.) ՊՐՈՖԵՍՈՐ ԴՈԿՏՈՐ ՄԱՐՏԻՆ ՊԵՏՑՈԼԴԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՈԻԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԵՎ ԲԵՌԼԻՆԻ ԼԻԽՏԵՆԲԵՐԳ ՇՐՋԱՆԻ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆԻ, ԿԱՐԼՍՀՈՐՍՏ ՇՐՋԱՆԻ ՄՇԱԿՈԻՅԹԻ ՏԱՆ ԵՎ ՀՀ ՍՓՅՈԻՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈԻԹՅԱՆ ԲԱՐԵՀԱՃ ԱՋԱԿՑՈԻԹՅԱՄԲ

Պատկերասրահ