IMG-LOGO

Բեմականացում՝ «Հայկի և Բելի մենամարտը»

21-05-2021
IMG

2021 թվականի մայիսի 21-ին, ժամը 15.00-ին Բեռլինի Գերմանահայկական մշակութային օրերի շրջանակում Կարլսհորստ շրջանի մշակույթի տանը պետք է տեղի ունենար  «Հայկի և Բելի մենամարտը» բեմականացումը, որը կազմակերպվել էր ՀԵՄԱ կից Բեռլինի հայկական դպրոցի սաների մասնակցությամբ և նույն դպրոցի ուսուցչական անձնակազմի ջանքերով։ Ցավոք սակայն համավարակի դեմ պայքարի կանոնների խստացման պատճառով անհնար դարձավ այս միջոցառման անցկացումը Բեռլինի Կարլսհորստ շրջանի մշակույթի տան փակ տարածքում։  Ուստի որոշվեց այն անցկացնել բացօթյա՝ Լիխտենբերգի շրջանում գտնվող «Փրկչի» եկեղեցու պուրակում և տեսանկարահանելով երեխաների ներկայացումը՝ այն տեղադրել համացանցում և այնտեղից առաջարկել մեր հանդիսատեսին։

 

ՀԵՄԱ հայկական կիրակնօրյա դպրոցի սաների ներկայացվող բեմականացումը  հայերի նախահայր Հայկի և բռնակալ Բելի դեմ նրա պայքարի մասին պատմվածքն է։ «Հայկի» մասին պատմությունը արձանագրել է դեռևս 5-րդ դարի հայ պատմագրության հայր Մովսես Խորենացին: Բաբելոնացի նվաճող Բելն՝ իր տիտանների հետ միասին, ներխուժում է Հայկի երկիրը և փորձում ստրկացնել նրան և նրա երեխաներին: Հայկն ընդդիմանում է բռնավորին և իր աղեղով տապալում նրան: Այդ օրվանից ի վեր հայերն ազատորեն ապրում էին իրենց սարահարթում: Ներկայացումը շրջանակվեց երգերով և պարով:

 

Սցենարի հեղինակ՝ Նվարդ Ամիրխանյան

 

Բեմադրող ռեժիսորներ՝

Եղիշե վրդպ. Ավետիսյան

Սաթենիկ Մարտիրոսյան

Նվարդ Ամիրխանյան

 

Օպերատոր՝ Միքայել Մինասյան

Մոնտաժ՝ Արչի Գալենց

 

Երաժշտական ձևավորումը՝ Եղիշե վրդպ. Ավետիսյան


Տեսադարան