Կիրակի՝ 2021 թ մայիսի 2-ին մեկնարկեցին 2021թ․-ի գերմանա-հայկական մշակութային օրերը Բեռլինում։ Մեկնարկը տրվեց «Ինքնաքննության վեց ճակատներ» (բնապատկեր, գիր և լեզու, եկեղեցի, հույս, պետություն, ազգագրության պոեզիա) խորագրով կերպարվեստի ցուցահանդեսով, որը համադրվում է Բեռլինի արվեստագետ Արչի Գալենցը։ Ցուցադրվող գործեր կմնան Բեռլին Կարլսհորստ շրջանի մշակույթի տան պատկերասրահում մինչև սույն թվականի հունիսի 6-ը։
Ցուցահանդեսի բացումը կատարեցին Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիայի առաջին նախագահ պարոն Միքայել Մինասյանը, Գերմանական Բունդեսթագի նախկին պատգամավոր պրոֆ․ դր․ Մարտին Պետցոլդը և ցուցահանդեսի համադրող արվեստագետ/արվեստաբան պարոն Արչի Գալնեցը։
Համավարակի պատճառով ցուցահանդեսը հասանելի է արվեստի սիրահարներին միայն առցանց եղանակով
Բեռլինի գերմանահայկական մշակութային օրերի շրջանակներում կերպարվեստի այս ցուցահանդեսը հիմնված է Բեռլինի Վեդդինգ շրջանում գտնվող InteriorDaSein մշակույթի սրահի հավաքածուից գեղարվեստի կարևոր գործերի և պատմական շնչով տոգորված ցուցանմուշների վրա, օրինակ ՝ լեգենդար նկարիչ Մինաս Ավետիսյանի նկարը (1928 -1975) կամ բեյսբոլի բնօրինակ գլխարկը՝ «Դուխով» մակագրությամբ, որը դարձել է 2018 թվականի «Թավշյա հեղափոխության» տարածված կարգախոսը:
2008-2015 թվականներին InteriorDAsein-ը եզակի նախագծային սրահ էր, որում կազմակերպվել են ավելի քան քսան նախագծեր, սեմինարներ և կինոդիտումներ: Այն Հայաստանում և սփյուռքում հայերի ժամանակակից արվեստի կարևոր հենակետերից մեկն էր։ 2015 թվականից ի վեր այս սրահն օգտագործվել է որպես ստուդիա և պահեստ: Մի քանի տասնյակ արվեստագետների արվեստի գործեր և հրատարակություններ իրենց ապաստանն են գտել հենց այս սրահում։
Կառլսհորստի մշակույթի տան 2015, 2016 և 2017 թվականների ցուցահանդեսները, ներառյալ մշակույթի օրերի շրջանակներում՝ բոլորը պատրաստվել են InteriorDAsein-ի արվեստի սրահում: Նախագծերի համապատասխան փաստաթղթերը կարող եք գտնել հետևյալ հղումով՝ http://interiordasein.de/curated- projects
Կառլսհորստի մշակույթի տան՝ գերմանահայկական մշակութային օրերի շրջանակում 2021 թ. Բեռլինում առաջարկվող ցուցահանդեսը հիմնված է վերջին երեք ցուցահանդեսային նախագծերի փորձի վրա և միևնույն ժամանակ թույլ է տալիս հետադարձ հայացք նետել հեղինակի՝ որպես համադրողի, վերջին 20 տարիների իրականացրած ակտիվ գործունեության վրա: Պատին, ցուցափեղկին, ինչպես նաև պատվանդանին ներկայացված 30-ից 40 նմուշները հուզիչ մթնոլորտ են ստեղծում՝ այցելուներին երկխոսության հրավիրելով։
Ցուցահանդեսային սրահի վեց հարթակների բաժանումը և դրանց ուղեկցող տեքստերը պատասխանում են մի շարք հիմնարար հարցերի, ինչպիսիք են «ավանդույթը» և նրա ենթատեքստի բաղադրիչները, «հաղորդակցության սահմանները»՝ կապված լեզվի, «նորարարության հարկադրանքի», հատկապես մշակութային ոլորտում, գլոբալիզացված աշխարհում իր խոսքը լսելի դարձնելու, «վիրավորված արդարադատության զգացումը» ՝ որպես այլընտրանք ցավոտ ինքնորոշման զգացումի և «կոչ»՝ ընդգծելու արվեստի ժամանակակից հայեցակարգի հասարակության ձևավորող բնույթի և, վերջապես, «հույսը»՝ որպես կենսական փոփոխությունների աղբյուրի հետ։
Այս վեց թեմատիկ հարթակները թեժ երկխոսության են հրավիրելում ՀՀ-ում և Սփյուռքում բնակվող թերևս ոչ այդքան հանրաճանաչ հայ արվեստագետներին, ովքեր ներկայացված են նկարների, գծանկարների, պաստառների, տպագիր նյութերի և հայտնի իրերի համադրաման միջոցով։
Առանձնահատուկ ուշադրության են արժանացած կին արվեստագետների այն գործերը, որոնց յուրովի անդրադարձ է կատարվում առանձին առարկայական ոլորտում։
Համադրողի 1990-ականների որոշ աշխատանքներ կարող են ներկայացվել ավելի փոքր ցուցահանդեսներին։ Այս իրերը ուսումնասիրում են ինքնության փոփոխման գործընթացը, որն սկսվել էր Խորհրդային կայսրության փլուզումից մինչև Հայաստանի անկախության վերականգնումը: Վեց թեմատիկ հարթակները և ցուցահանդեսի վերնագիրը պաշտոնապես վերաբերում են քառանկյանը, որը շարժվող գլոբուսի տեսքով դիտողին հրավիրում է խորհելու:
Թեպետ սփյուռքահայերի համար հազվադեպ, սակայն այժմ նրանց ինքնության հարցի հրամայականն է արծարծվում սրահում։ Ցուցահանդեսը ներկայացնում է նորացման ներուժը, որը թեև ցավոտ է, սակայն բուժիչ և վերականգնողական ուժեր է արտածում։
Նախատեսված է նաև զեկույց, ինչպես նաև մանրակրկիտ հաշվետվություն «Հայ-գերմանական գրագրություն» ամսագրում, որը լայնասփյուռ գերմանահայ համայնքի մարմինն է։ Գերմանալեզու կարևորագույն ամսագրի հետ համագործակցությունը արդեն մի քանի տարվա պատմություն ունի։ Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք գտնել հետևյալ հղումով՝ https://galentz-research.org/publications/ ։
Ցուցահանդեսում ներկայացված են հետևյալ արվեստագետների գործերը.
Արչի Գալենց
Հակոբ Կոջոյան
Արամ Ղարիբյան
Աբո Պարսեմյան
Սլավիկ Խաչատրյան
Մինաս Ավետիսյան
Նազելի Նիկողոսյան
Նարինե Խաչատուրյան
Նարինե Զոլյան
Էդիկ Ղաբուզյան
Զավեն Սարգսյան
Ռոզե Էիզեն
Գայանե Խաչատուրյան
Նունե Ասատրյան
Նվարդ Երկանյան
Մերի Մուն
Սոֆիա Գասպարյան
Նարինե Իսաջանյան
Նարինե Զոլյան
Էվա Հարութ
Սիլվինա Դեր Մեգուիրդիչիան