IMG-LOGO

Բեռլինի հայկական դպրոցի սաներն այս տարի հանդես եկան նոր ծրագրով

10-06-2016
IMG

Մայիսի 29-ին Բեռլինի «Կարլսհորստ» մշակույթի տան դահլիճում տեղի ունեցավ գերմանահայկական մշակութային օրերի հերթական միջոցառումը: Այս անգամ բեմը զբաղեցրել էին «Հայ և եվրոպացի մասնագետների ասոցիացիայի»` ՀԵՄԱ Հ/Կ հայկական կիրակնօրյա դպրոցի սաները: Դպրոցի աշակերտներին ամեն տարի այս մշակութային օրերին ՀԵՄԱ հ/կ-ն տեղ է հատկացնում, որովհետև դա նպաստում է նրանց կրթադաստիարակչական մակարդակը բարձր պահելուն: Ի տարբերություն նախորդ տարվա, այս անգամ դպրոցի սաները բեմում համերգային ծրագրով հանդես գալուց հետո, հանդիսատեսին ներկայացրեցին նաև դպրոցում ձեռք բերած իրենց գիտելիքները:   Դպրոցի ողջ աշխատակազմը, որը հանդես էր գալիս նաև որպես ժյուրի, պատրաստել էր հարցաշար աշակերտների գիտելիքները ստուգելու համար: Հարցերը հայոց լեզու, պատմություն, աշխարհագրություն և հայագիտություն բնագավառներից էին:

«Արմենիա» և «Հայասա» թիմերը բավականին ակտիվ մրցեցին: Չնայած ձեռք բերած միավորների թվով հաղթող ճանաչվեց «Հայասան», սակայն երկու թիմերն էլ գտնվում էին գիտելիքների գրեթե համահավասար մակարդակի վրա: Բեռլինի ՀԵՄԱ Հ/Կ-ի հայկական կիրակնօրյա դպրոցն արդեն վեց տարեկան է, աճել է 9 հոգուց` ունենալով մինչև 45 աշակերտ, իսկ այսօր դպրոց են հաճախում միայն 24-ը: Ծնողները բավականին ոգևորված էին և հավանություն տվեցին այս ծրագրին: Նրանք իրենց երեխաների գիտելիքների ստուգմանը վկա եղան: Այս մրցույթ-ստուգումը ոչ միայն հայրենագիտական գիտելիքներին էր ուղղված, այլ նաև հանրակրթական գիտելիքների արտացոլումն էր թե գերամեներեն և թե հայերեն քերականությունից, քանզի համեմատական դաշտում առավել արդյունավետորեն կարելի է ձեռք բերել կայուն գիտելիքներ:  

 

Երեկոն վերջացավ ջերմ ու ուրախ մթնոլորտում: Այն լավագույնս սպասարկեց հայկական ուտեստեղենի տեսականիով Բեռլինի Լիխտենբերգ շրջանում գտնվող Երևան ռեստորանը:  

 

Միջոցառումն անցկացվեց Գերմանական Բուդեսթագի պատգամավոր պարոն դր․ Մարտին Պետցոլդի և Բեռլինի Լիխտենբերգ շրջանի մշակույթի գծով պատասխանատու տիկին Կերստին Բոյերիխի պաշտոնական հովանու ներքո։  

 

Մեր երախտագիտությունն ենք հայտնում հետևյալ հովանավորներին․

Bezirksamt Berlin-Lichtenberg, Kulturhaus Karlshorst, Botschaft der Republik Armenien, EUCfA e.V., Galerie InteriorDaSein, Restaurant Yerevan  

 

ՏԵՍԱԴԱՐԱՆ

https://www.youtube.com/watch?v=gztrTDy9L-c (ՀԵՄԱ հ/կ դպրոցի աշակերտների տոնական երեկո <<Ամենահնարամիտը կհաղթի>>, մաս I)

https://www.youtube.com/watch?v=s-3EQKybCNw (ՀԵՄԱ հ/կ դպրոցի աշակերտների տոնական երեկո <<Ամենահնարամիտը կհաղթի>>, մաս II)

 https://www.youtube.com/watch?v=pfsVykYzs-U (ՀԵՄԱ հ/կ դպրոցի աշակերտների տոնական երեկո <<Ամենահնարամիտը կհաղթի>>, մաս III)

https://www.youtube.com/watch?v=GYpRwvp1QNA (ՀԵՄԱ հ/կ դպրոցի աշակերտների <<Ամենահնարամիտը կհաղթի>> խորագրով գիտելիքների մրցույթից հատվածներ)

Պատկերասրահ

Տեսադարան