IMG-LOGO

Դեռահասների համար ծրագիր. երաժշտա-թատերական ներկայացում <<Հիսուսի հրաշագործությունները>>

19-05-2017
IMG

Բեռլինի Լիխտնբերգ շրջանի Կառլհորստ մշակույթի տանը այս տարվա հայ գերմանական մշակույթային օրերը եզրափակեց հայ մանուկների և պատանիների թատերական բեմականացումը: Այն ինչպես միշտ իրականացավ ՀԵՄԱ կազմակերպության հայկական կիրակնօրյա դպրոցի սաների շնորհիվ, որոնք գեղեցիկ ներկայացում էին պատրաստել <<Հիսուսի հրաշագործությունները>> թեմայով:

Գերմաներենով մատուցված ներկայացումը անչափ ջերմ ընդունվեց հանդիսատեսի կողմից, քանի որ այն ոչ միայն մատչելի էր գեղեցիկ տեքստային մշակման շնորհիվ, որը իրականացվել էր դր. Վազրիկ Բազիլի կողմից, այլև համեմված էր գեղեցիկ խաղով ու երաժշտական ձևավորմամբ , որն էլ իրականացրել էին ամուսիններ Գայանե Խաչատրյանը և Արտակ Կիրակոսյանը GAYA ROYAL Eventmanagment կողմից:

Ավելին՝ այս մասին տես հետևյալ հղումում. https://www.youtube.com/watch?v=jQ8WRViBXPM&t=3s  

Բեմականացման ավարտից հետո ուրախ պարային երեկո անցկացվեց նույն Կարլսհորստի մշակույթի տան մեծ նախասրահում, որտեղ նաև Հայաստանից ժամանած հյուրերը սրտագին ուրախացան բեռլինաբնակ հայերի և գերմանացիների հետ միասին:  

Այս գեղեցիկ եզրափակումով էլ ամփոփվեց 2017թ․-ի մայիսյան արվեստաշատ հայ-գերմանական  բարեկամության  օրերը, որոնք ինչպես միշտ, արդեն երրորդ տարին անց են կացվում Գերմանական Բունդեսթագի պատգամավոր պրն. դր Մարտին Պետցոլդի և Լիխտենբերգ շրջանի բյուրգերմայստեր պարոն Միխայել Գրունստի հովանու ներքո:

Այս տարվա ՀԵՄԱ հ/կ գործընկերներն էին Լիխտենբերգ շրջանի պետական ծառայությունը և Կարլսհորստ թաղամասի մշակույթի տունը: Այս տարի որպես աջակիցներ հանդես էին գալիս նաև Berlin Interior DaSein պատկերասրահը և GAYA ROYAL Eventmanagment կազմակերպությունը:

ՀԵՄԱ հ/կ վարչությունն իր սրտագին շնորհակալությունն է հայտնում բոլորին:   

 

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ․

Die Wunder Jesu 

Պատկերասրահ

Տեսադարան