05.05.2017թ.-ին, ժամը ՝ 18.00-ին Բեռլինի Լիխտենբերգ շրջանի բյուրգերմայստեր պարոն Միխայել Գրունստի ձեռմամբ հանդիսավոր կերպով բացվեց բեռլինաբնակ արվեստագետ և ՀԵՄԱ հ/կ վարչության մշակույթի գծով հանձնակատար Արչի Գալենցի արվեստի գործերի ցուցահանդեսը մեր գործընկերոջ՝ Կարլսհորստ շրջանի մշակույթի տան պատկերասրահում: Ցուցահանդեսը տեղի էր ունենում 2017թ.-ի Բեռլինում Գերմանա-Հայկական Մշակույթային Օրերի շրջանակում և հովանավորվում էր Գերմանական Բունդեսթագի պատգամավոր դր. Մարտին Պետցոլդի և Լիխտենբերգ շրջանի բյուրգերմայստեր պարոն Միխայել Գրունստի կողմից:
Բեռլինի Լիխտենբերգ շրջանի պետական ծառայության հետ համագործակցությունն այս տարի նույնպես տվեց իր պտուղները: Արդեն իսկ <<Բեռլինյան հանդիպումներ: Արչի Գալենցի նկարչական արվեստն ու թղթային աշխատանքները>> խորագրի տակ տեղի ունեցող կերպարվեստի ցուցահանդեսի բացումը ենթադրում էր հայ արվեստագետի աչքերով տեսանելի մի արվեստ և դարձնում մի մետրոպոլի, ինչպիսին է Բեռլինը, ընկալումն առավել քան հետաքրքրական:
Արչի Գալենցը՝ ծնված 1971թ.-ին հայ արվեստագետի ընտանիքում, ով ապրում և արարում է Բեռլինում, ոչ միայն կերպարվեստի վարպետ է, այլև 2008թ.-ից սկսած վարում է Բեռլինի Վեդինգ շրջանում նախագծային մի սրահ, որտեղ նա շեշտը դնելով Հայաստանում արվեստի զարգացման վրա՝ 25 տարուց ավել կազմակերպում է ցուցահանդեսներ: Կրկին և կրկին նրան հրավիրում են որպես արվեստի համադրող՝ գեղարվեստում որոշակի <<լանդշաֆտներ>> լուսաբանելու: Այստեղ՝ մշակույթի տանը, Բեռլինում Գերմանա-Հայկական Մշակույթային Օրերի շրջանակում 2015թ.-ից ի վեր 30 օրինակներից ավելի գործերով նա համայնապատկեր է ստեղծում նուրբ աբստրակցիաների՝ որպես իր հայրենակիցների արվեստում սահմանահատող երևույթի նկատմամբ: Անցած տարի Արչի Գալենցը դր. Պետեր Միշելի հետ միասին <<Կյանքի չորս ուղիներ։ Հայկական ավանդույթի արվեստագետ երկու զույգերը>> խորագրով գեղարվեստի ցուցահանդեսի ընթացքում համեմատության մեջ էր դնում Համաշխարհային հետպատերազմյան շրջանի սփյուռքյան կենսագրությունները: Նաև այս տարի ցուցադրվում են բազմաթիվ արվեստագետների գործեր: Բացառությամբ վերջերս վախճանված արվեստագետ Կլաուս Յուրգենի երկու ակվարելների, որոնք <<ընկերական>> պատկերասրահներից ժամանակավորապես ցուցադրման նպատակով վերցվել էին, արվեստի մնացած բոլոր գործերը սերում են անձամբ արվեստագետի հավաքածույից: Իր արվեստագետ կոլեգաների գործերը հաճախ են ներազդում արվեստագետի վրա և դրանով էլ բացատրվում է իր գեղանկարների կառուցվածքի նկատմամբ արվեստագետի ցուցաբերած հետաքրքրությունը:
Բնապատկերները կերպարվեստում սիրված մոտիվ են, քանի որ նրանք պարունակում են նկարի կառուցվածքի բազմաթիվ ֆորմալ հարթություններ: Նաև Արչի Գալենցը Բեռլինի Արվեստների համալսարանում իր ուսանելու տարիներից ի վեր ինտենսիվ առնչվել է լանդշաֆտների և քաղաքային բնապատկերների հետ: Հենվելով հայկական գեղարվեստի բաց և ուժեղ գունային տոնայնության վրա՝ նա հետաքրքրված է նկարչության մեջ և գրաֆիկ աշխատանքներում զանգվածային լրատվամիջոցների համար առանձնահատուկ արտահայտչականությամբ ու կիրառում է ինչպես յուղաներկ ու այտեմպերա, այնպես էլ սոսնձաներկեր կամ տպագրական տեխնիկա, ինչպես օրինակ՝ լիտոգրաֆիա կամ ռետինային ջնջումները:
Գիտակցաբար Արչի Գալենցն օգտագործում է գույնը ոչ որպես առարկայական, այլ որպես տարածական միջոց, ինչն իր բնապատկերները և ֆիգուրատիվ կոմպոզիցիաները դարձնում է ճանաչելի: Նկարը մեծ մասամբ ծնվում է էսքիզներից և նախանական ուսումնասիրություններից, ինչը նաև տեղի է ունենում միմյանց հետ փոխկապակցված շարքում ցուցադրված նկարների ցուցահանդեսում: Սակայն ցուցահանդեսը չի ընդգծում արվեստի այս մեթոդը, այլ թեմատիզացնում է գեղարվեստը որպես հանդիպում և շեշտադրում է քաղաքային բնապատկերը որպես մի փոխաբերություն:
Արչի Գալենցի գեղարվեստի գործերը ուղեկցվում են նրա <<ֆավորիտների>> գործերի ըտրանիով: Այսպիսով գեղարվեստի տարբեր գործերից համալրվում է մի տեսակ համապարփակություն, ինչը հրավիրում է բացահայտումներ կատարելու արվեստագետի գեղանկարների աշխարհում:
Ցուցահանդեսի մեջ ներառված են Հանս-Յոախիմ Բիլլիբի, Պյոտր Ֆիլինի, Էբերհարդ Ֆրանկի, Կլաուս Ֆուսմաննի, Բեկա Գիգաուրիի, Գիսա Հաւսմանի, Սարգիս Հովհաննիսյանի, Կլաուս Յուրգայթի, Վլադիմիր Կրավչենկոյի, Սիլվինա Տեր-Մեգուերդիչիանի, Ռոլֆ Մյունցների, Օլեգ Նայսհտադտի, Պիեր Պագեարդի և Կարլ Ռյոսինգի յուղանկարները, ակվարելները, տպագրական գրաֆիկան և լուսանկարները:
VIDEOS:
https://www.youtube.com/watch?v=8Do8945xKc0 (Ողջույնի խոսք. Միքայել Մինասյան, ՀԵՄԱ հ/կ)
https://www.youtube.com/watch?v=c6DmfMPsPtY (Տոնական բացման խոսք. Միխայել Գրունստ, Բեռլինի Լիխտենբերգ շրջանի բույրգերմայստեր)
https://www.youtube.com/watch?v=ILDILnc0rLc&feature=youtu.be (Ներածական խոսք. Արչի Կալենց, ցուցադրող բեռլինաբնակ արվեստագետ)
https://www.youtube.com/watch?v=hzM1g7rPDb0&feature=youtu.be (Կարլսհորստի մշակույթի տան պատկերասրահում ցուցահանդեսից մի դրվագ)