Մայիսի 5-ին ՀԵՄԱ հ/կ Նախագահ պարոն Միքայել Մինասյանը իր ողջույնի խոսքոմ հանդիսավորությամբ բացեց 2018թ.-ի Գերմանա-Հայկական Մշակույթային Օրերը:
Այսպիսով հանրային միությունը միաժամանակ Բեռլինի Կարլսհորստ շրջանի մշակույթի տան պատկերասրահում մեկնարկեց տիկին Անահիտ Մկրտչյանի համադրմամբ <<Կամուրջ>> խորագիրը կրող գեղարվեստի ցուցահանդեսը: Մշակույթային օրերի միջոցառումների այս շարքն ամբողջությամբ նվիրված էր Դաշնային Վաստակավոր Խաչի շքանշանակիր Ալինա Պետցոլդի, ծնված ՝ Մարտիրոսյանի, հիշատակին:
Ալինա Պետցոլդը հայտնի էր նրանով, որ Արևելյան Բեռլինում իր մշակույթային սալոնների միջոցով տարբեր մշակույթների միջև ստեղծում էր կամուրջներ և այդպիսով աջակցում նրանց միջև փոխըմբռնմանը:
Հանդիսավոր բացմանը ներկա էին ի թիվս այլոց Ալինա Պետցոլդի որդին՝ Մարտին Պետցոլդը, դուստրը ՝ Մերի Պետցոլդը և Բեռլինի Լիխտենբերգ շրջանի բյուրգերմայստեր Միխայել Գրունստը:
Վերոնշյալ մշակույթային օրերը տեղի էին ունենում Բեռլինի Լիխտենբերգ շրջանի բյուրգերմայստեր Միխայել Գրունստի և Գերմանական Բունդեսթագի նախկին պատգամավոր Մարտին Պետցոլդի հովանու ներքո: 2018թ.-ի Գերմանա-Հայկական Մշակույթային Օրերին ֆինանսապես աջակցում էր Բեռլինի Լիխտենբերգ շրջանի պետական ծառայության որակավորման վարչության արվեստի և մշակույթի բաժինը:
Բեռլինի Լիխտենբերգ շրջանի բյուրգերմայստեր Միխայել Գրունստը ողջունելով հավաքված բազմամարդ հյուրերին՝ ի ցույց դրեց իր ոգևորությունը բազմաբովանդակ հայ գեղարվեստի նկատմամբ, որն արդեն երեք տարի շարունակ Գերմանա-Հայկական Մշակութային Օրերի շրջանակում ցուցադրվում է Կարլսհորստի մշակույթի տան պատկերասրահում: Նա հավաստիացրեց կազմակերպիչներին, որ ապագայում էլ շարունակելու է այս նախաձեռնությանը ֆինանսապես օժանդակել: Ապա խոսքը փոխանցվեց պրոֆ. դր. Մարտին Պետցոլդին, ով հիշատակեց իր վաղամեռիկ մայրիկի եռանդուն գործունեությունը նաև այս մշակույթային օրերի շրջանակում: Պարոն պրոֆ. դր. Պետցոլդն այս մշակույթային օրերը վաղամեռիկ մայրիկի՝ Ալինա Պետցոլդի, հիշատակին նվիրելու կապակցությամբ իր երախտագիտությունը հայտնեց կազմակերպիչներին և հատկապես ՀԵՄԱ հ/կ Նախագահ Միքայել Մինասյանին, իսկ մարդաշատ հավաքված հյուրերին էլ շնորհակալություն հայտնեց իրենց ներկայությամբ իր մայրիկի հիշատակը հարգելու համար:
<<Կամուրջ>> գեղարվեստի ցուցահանդեսի հետևյալ ցուցադրողներ-արվեստագետները եկել էին Հայաստանից և սփյուռքի տարբեր երկրներից. Անուշ Մաթևոսյանը՝ նորաձևության դիզայներ, նկարչուհի և Մոսկվայի Պետական Համալսարանի դոցենտ, ներկայացնում էր իր երփներանգ <<Երաժիշտներ>>, <<Պարուհին>>, <<Ազգային տարազով զույգը>>, <<Երկնքից երկրի վրա հսկող Հրեշտակները>> վերնագրերով կոլաժները: Ավանդական տարրերը խառնված էին բազմագույն նորարարությունների հետ, ինչպես իր հայրենիքում: Սիրարփի Ասատրյանն այս արվեստագիտական խմբի ամենաերիտասարդ անդամն էր: 11 տարեկանից սկսած ապրում է Բեռլինում: Նա նորաձևության ասիստենտի մասնագիտությամբ ավարտել է պրոֆտեխնիկական դպրոցը, ապա ուսանել Բեռլինի Ազատ համալսարանում արվեստի պատմություն և էթնոլոգիա առարկաները: Իր արտառոց խորաթափանց հայացքով զբաղվում է լուսանկարահանման արվեստով:
Գեղարվեստի ցուցահանդեսում նա ցուցադրում էր իր այն նկարները, որոնք արել էր Հայաստանի հեքիաթային լեռնաշխարհում և առօրյա հայկական կյանքում ՝հրաշալի, գեղեցիկ, խորը, աներևակայելի և նաև ցնորական, ինչպես իր հայրենիքն է:
Աղասի և Արտավազդ Թալալյաններ. երկու եղբայրներ, երկու արվեստագետներ, երկու դեմքեր, ովքեր միշտ միասին են եղել՝ ռոմանտիկ, խորհրդանշական, միմյանց լրացնելով, էքսպրեսիոնիստական, կյանքի և ապագայի նկատմամբ միշտ դրական տրամադրված: Նրանք իրենց արվեստն ու հայկական մշակույթը բազմիցս ներկայացրել են տարբեր քաղաքներում՝ Երևանում, Պետերբուրգում, Կիևում, Պեկինում, Փարիզում, Դուբայում, Լոս Անջելեսում... իսկ այս օրերին՝ նաև Բեռլինում:
Բեռլինաբնակ արվեստագետ նկարչուհի Անահիտ Մկրտչյանն իր յուղանկարներով ՝գույների նրբերանգ կոմբինացիաներով, խորհրդանշական, բազմաշերտ գեղանկարներով պատմում է կյանքի տարբեր փուլերում իր ապրումների, մտքերի և զգացմունքների մասին:
<<Խխունջից դուրս>> կտավում նա ցույց է տալիս խխունջի մեջ խցկված մարդկանց մի բազմություն, որին պայքարով հաջողվում է դանդաղ դուրս գալ խխունջի այդ պատյանից, կարծես խոսքը գնում է ծննդաբերության մասին: <<Արևը լճում>> նկարով արվեստագետ նկարչուհին պատմում է 1100 տարեկան Սբ. Խաչ եկեղեցու մասին, մի ճարտարապետական արվեստի կոթող հին Արևմտյան Հայաստանում, որը գտնվում է ուրարտական հին մայրաքաղաքներից մեկի՝Վանա Տուշպայի մոտ՝ Վանա լճի Ախթամար կղզու վրա: Միևնույնն է, Հայաստանից թե հայկական Սփյուռքի երկրներից, բոլոր արվեստագետները կապված են մեծ մշակույթով փոքրիկ այդ երկրի հետ:
Երկիրը չնայած աշխարհաքաղաքական մաս է կազմում Եվրոպային, սակայն իր աշխարհագրական դիրքով այնքա՜ն հեռու է Եվրոպայից: Աստվածաշնչային Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ՝ իր կախարդական բնությամբ և տպավորիչ դեմքերով, որը կրելով իր պատմական վերքերը՝ կառուցում է ազատ ու ժողովրդավար ապագա: Այս ցուցահանդեսի կենտրոնական գաղափարը հարում է և սնվում 1903թ.-ին Բեռլինում հիմնադրված <<Կամուրջ>> անունը կրող արվեստագետների էքսպրեսիոնիստական միության սկզբունքներից, որոնք հենվում են հետևյալ գաղափարների վրա.
1) Ինտերնացիոնալիզմ,
2) Անցյալի և ներկայի միջև կամուրջ,
3) Ներկայի և ապագայի միջև կամուրջ:
Գերմանական էքսպրեսիոնիզմի դպրոցը մեծ ազդեցություն է թողել հայ արվեստի դաստիարակության վրա: Հայաստանում հայտնի Թերլեմեզյանի անվան արվեստի դպրոցը դարձավ 100 տարեկան, որը 1924թ.-ին հիմնադրվել է Մարտիրոս Սարյանի և Փանոս Թերլեմեզյանի կողմից, երկուսն էլ Արևմտյան Հայաստանի վտարանդիներ: Սարյանը ուսանել է Մոսկվայում, իսկ Թերլեմեզյանը ՝ Մյունխենում: 100 տարուց ի վեր Թերլեմեզյանի անվան արվեստի դպրոցը կրթում է հայ արվեստագետների սերունդներ և այն հանդիսանում է հայ արվեստի սովորույթի անքակտելի մաս: 2017թ.-ի սեպտեմբերին Բեռլինի <<Կամուրջ>> թանգարանը տոնեց իր 50 ամյակը: Իսկ նույն թվականի հոկտեմբեր ամսին Երևանում տոնականորեն նշվեց Սարյանի անվան տուն թանգարանի 50 ամյակը: Նշանակալից պատահականություն: <<Կամուրջ>> ծրագրով ցուցահանդեսի մասնակից վերոնշյալ հինգ արվեստագետները ընդհանուր մեկ նպատակ են հետապմնդում. Հայաստանում ապրող և ստեղծագործող հայ արվեստագետների նկատմամբ արթնացնել հետաքրքրություն և կամուրջ կապել հայ և գերմանացի արվեստագետների միջև: Եվ ինչպես երկու լեզուներում էլ նույն ասույթն է ասում. <<Աստված մեզ հետ...>>։
Կերպարվեստի ցուցահանդեսը երաժշտական և երգեցիկ կատարումներով շրջանակեցին դաշնակահարուհի Նելլի Շմալլենբերգը և օպերայի տենոր-մենակատար Արտակ Կիրակոսյանը: Մշակույթի օրերին իրենց օժանդակությունը ցուցաբերեցին Բեռլինի Կարլսհորստ շրջանի մշակույթի տունը, ռեստորան Երևանը և Բեռլինի Լիխտենբերգ շրջանի Պաուլ Գերհարդի անվան ավետարանական համայնքը:
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ.