IMG-LOGO

2022Թ․-Ի ԲԵՌԼԻՆԻ ԳԵՐՄԱՆԱ-ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈԻԹԱՅԻՆ ՕՐԵՐ

01-04-2022
IMG

Արարատ Լեռը, նրա նշանակությունը հայերի և աշխարհի համար

 

Ներածություն

 

Պատմությունն այն վայրն է, որը սահմանում է ազգերի ինքնությունը։ Այսպիսի մի պատմություն է ասվածաշնչյան Նոյան Տապանի պատմությունը, որը խարսխվեց Արարատ լեռան վրա և սկիզբ դարձավ մարդկության ձևավորմանը։ Այսպիսով՝ Արարատ լեռն ունի խորհրդանշական նշանակություն։ Հայերի համար այն նույնիսկ սուրբ է։

 

2022թ.-ի Գերմանա-Հայկական Մշակութային Օրերը նվիրվում են Արարատ լեռանը և դրա շուրջ ձևավորված պատմություններին։ Այն պլանավորված էր դեռ անցկացնել 2020թ․-ին, սակայն համավարակի բռնկման պատճառով միջոցառումները հետաձգվեցին անորոշ ժամանակով։ Այս անգամ լիահույս ցանկանում ենք ստորև ներկայացված նախատեսված միջոցառումներն անցկացնել բարեհաջող կերպով։

 

Ակնկալվում է ՀՀ Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի Նախարարության աջակցությունը՝ «Կոմիտաս քառյակի» չորս երաժիշտների և երկու երգչի ինքնաթիռի տոմսերի երկկողմանի թռիչքների ծախսերը ստանձնելու խնդրանքով։

 

Լիխտենբերգի շրջանի Բյուրգերմայստեր Միխայիլ Գրունստը և Բեռլինի երկրամասային խորհրդարանի պատգամավոր Պրոֆ. դր. Մարտին Պետցոլդը կրկին ստանձնում են մշակութային օրերի հովանավորությունը, որի համար մենք անկեղծորեն շնորհակալություն ենք հայտնում երկուսին էլ։

 

Հետևյալ միջոցառումներն են նախատեսված այս տարվա մշակութային օրերին․

 

Մանկապատանեկան ծրագիր։ Բեմական ներկայացում ՝ <<Նոյը և Արտավազդը Արարատի վրա>> 

https://aeae.eu/hy/armenische-schule-berlin/583 

 

«Արարատը հայերի աչքերով» լուսանկարների խմբակային ցուցահանդես: Համադրողներ՝ Բեռլինից արվեստաբանության դր․՝ Գայանե Առաքելյան, Երևանից լուսանկարիչ-արվեստագետ Արմեն Ենգոյան

https://aeae.eu/hy/nachrichten/584 

 

Համերգ, նվիրված կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանին՝ Կոմիտասի անվան քառյակի հետ համագործակցությամբ։

https://aeae.eu/hy/deutsch-armenische-kulturtage/585 

 

Երկու բանախոսություններ հավաքական լուսանկարչական ցուցահանդեսի ավարտի կապակցությամբ «ԱՐԱՐԱՏԸ ՀԱՅԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ», «ԱՐԱՐԱՏ՝ ԱՐԴԱՐ ԵՎ ՀԱՄԵՐԱՇԽ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆՈՐ ՀՈՒՅՍԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ»

https://aeae.eu/hy/ankuendigung/586 


Պատկերասրահ