Արևմտյան և արևելյան ազդեցությունները կերտել են հայերի ինքնությունը։ Հավատքը, պատմությունը և մշակույթը ենթակա են փոփոխության, սակայն որոշակի առանձնահատկություններ ենթակա չեն ժամանակի ազդեցությանը։
Այս տարվա գերմանահայկական մշակութային օրերը նպատակ ունեն խթանել սփյուռքում և Հայաստանի Հանրապետությունում հայ ինքնության վերաբերյալ մտորումները:
Բեռլինում 2021 թվականի գերմանահայկական մշակութային օրերի ծրագիրը ներառում է.
ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ. «Ինքնաքննության վեց ճակատները», համադրող՝ Արչի Գալենց
Կիրակի՝ 2021 թ․-ի մայիսի 2-ից մինչև հունիսի 6-ը
Հասցեն՝ Treskowallee 112, 10318 Berlin
Մուտքն՝ անվճար։
Լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել՝ սեղմելով հետևյալ հղումը․ http://aeae.eu/hy/nachrichten/545
Zoom-համաժողով, զեկուցող` տիկին պրոֆեսոր դոկտոր Էլկե Հարտման.
Զեկույց «Հուշամատյան. Կորսվածի, ինքնության և ապագայի վերակառուցում»
Չորեքշաբթի՝ 2021 թ. մայիսի 12-ին, երեկոյան ժամը 7-ին
Նախնական գրանցումը հետևյալ էլ. փոստով ` info@aeae.eu պարտադիր է։
Լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել հետևյալ հղումով՝ http://aeae.eu/de/nachrichten/546
Մանկական ծրագիր․ Բեմականացում՝ «Հայկի և Բելի մենամարտը»
Ուրբաթ՝ 2021 թվականի մայիսի 21-ին, երեկոյան ժամը 3-ին (ընդունելությունը՝ 14.30)
Վայրը ՝ Մշակույթի տուն Կառլսհորստ, , մուտք ա, համերգասրահ
Հասցեն՝ Treskowallee 112, 10318, Բեռլին
Մուտքն՝ անվճար։
Լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել՝ սեղմելով հետևյալ հղումը․ http://aeae.eu/hy/armenische-schule-berlin/547
Կերպարվեստի ցուցահանդեսի փակում (ֆինիսաժ), ապա՝ համերգ․
«Հայկական երգարվեստը` միջնադարյան հոգևոր շարականներից, եկեղեցական ներբողներից մինչև ժամանակակից օպերային ստեղծագործություններ»` Հրաչուհի Բասենցի և Գոռ Հարությունյանի կատարմամբ
Հասցեն ՝ Treskowallee 112, 10318 Բեռլին
Փակման արարողության սկիզբը՝ 2021թ․-ի հունիսի 6-ին, ժամը 17:00-ին Կառլսհորստի մշակույթի տան պատկերասրահում։
Համերգի սկիզբը՝ ժամը 19։00-ին, ընդունելությունը՝ ժամը՝ 18.30-ից Կառլսհորստի մշակույթի տան համերգասրահում, մուտք A
Մուտքն՝ անվճար
Լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել՝ սեղմելով հետևյալ հղումը․ http://aeae.eu/hy/nachrichten/549
Ըստ ավանդույթի այս տարի նույնպես Բեռլինի Լիխտենբերգ շրջանի բյուգերմայստեր Միխաիլ Գրունստը ստանձնելու է մշակույթի օրերի հովանավորությունը, ինչի համար ցանկանում ենք մեր խորին երախտագիտությունը հայտնել նրան:
Ամբողջ միջոցառումների շարքը հովանավորվում է հետևյալ մարդկանց և հաստատությունների շնորհիվ․
Բեռլինի Լիխտենբերգ շրջանի պետական ծառայության արվեստի և մշակույթի վարչություն,
Կառլսհորստի մշակույթի տուն,
Բեռլինի Լիխտենբերգ շրջանի Պաուլ Գերհարդտի անվան ավետարանական համայնք,
Պրոֆ․ դոկտ․ Մարտին Պետցոլդ,
Մշակույթի սրահ InteriorDaSein, Բեռլին։
—————
Համաճարակի պատճառով բոլոր միջոցառումներն իրականացվում են հիգիենայի և հեռավորության կանոնների պահպանմամբ: Խնդրում ենք նախապես տեղեկանալ, որ որոշակի պայմաններում ծրագիրը կարող է ամբողջությամբ փոխվել, հարմարեցվել կամ չեղարկվել: