<<Եթե որոշ բաներ կատարվեր՝ ինչպես Վազգեն Սարգսյանն էր ցանկանում,
ես չէի լինի ընդդիմություն և կանեի ամեն ինչ, ինչպես նա կցանկանար:
Այսօր ես մարտնչում եմ, որպեսզի նրա ցանկություններն իրականանան:
Նրա ցանկություները շատ պարզ էին: Նա ցանկանում էր տեսնել ուժեղ Հայաստան:
Վազգենը լավատես, հույսերով լի, ազնիվ, հավատացյալ և հայրենասեր մարդ էր:
Վազգենից հետո նախագահը արեց հակառակը:
Նա միայն գործեց որպես նյութապաշտ և ինքնասեր` անելով ամեն ինչ,
որպեսզի մնա իշխանության` վատթարացնելով երկրի վիճակը։>>
Արամ Սարգսյան, 2013թ.
Սիրելի քույրեր և եղբայրներ,
սիրելի բարեկամներ,
ի սրտե հրավիրում ենք մասնակցելու 2-րդ Ծաղկազարդի Սբ. Պատարագին, որը տեղի կունենա 2019թ.-ի հունիսի 2-ին, ժամը՝ 15.00-ին, Լիխտենբերգի <<Փրկչի>> եկեղեցում, հասցեն՝ Nöldnerstrasse 43, 10318 Բեռլին՝ Հայր Եղիշե վարդապետ Ավետիսյանի ձեռամբ: Ապա ի հիշատակ Սպարապետ Վազգեն Սարգսյանի կմատուցվի հոգեհանգստի կարգ: Այնուհետև ևս սիրով հրավիրում ենք մասնակցելու «Վազգենն իմ հուշերում. հուշեր և մտորումներ զորավարի, քաղաքական գործչի և անմնացորդ նվիրումով հայրենասերի մասին» խորագրով բանախոսության երեկոյին: Այն նվիրվում է Սպարապետ և պետական գործիչ Վազգեն Սարգսյանի 60 ամյակին, ով վաղաժամ հեռացվեց կյանքից:
ՀԵՄԱ հ/կ հյուր-բանախոսն է ՀՀ նախկին վարչապետ (1999-2000թ.թ.), Սպարապետի եղբայր և մտերիմ Արամ Սարգսյանը: Ուրախ կլինեինք Ձեզ ողջունել մեր միջոցառմանը:
Հարգանքներով՝
Վարչություն
Հ.Գ.՝ Ի վերուստ որոշ քաղվածքային տվյալներ Սպարապետի կենսագրությունից՝ վերցված Վիկիպեդիա հանրագիտարանից.
Վազգեն Սարգսյան (մարտի 5, 1959, Արարատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 27, 1999, Երևան, Հայաստան), հայազգի ռազմական և քաղաքական գործիչ: Նա եղել է Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը 1991-1992 թվականներին և այնուհետև՝ 1995-1999 թվականներին: Նա նաև եղել է Հայաստանի Հանրապետության վարչապետ 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը: Նա իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ, որի նպատակն էր Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանին: Նա նշանակվեց պաշտպանության նախարար նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով Հայաստանի անկախացումից որոշ ժամանակ անց՝ 1991 թվականի վերջին: Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը: Տարբեր պաշտոններում նա մասնակցել է ռազմական գործողությունների մինչև 1994 թվականը, երբ կնքվեց զինադադար, և դե ֆակտո Արցախը ձեռք բերեց անկախություն: Հետպատերազմյան տարիներին Սարգսյանը մնաց զինված ուժերում` դառնալով Հայաստանի քաղաքականության մեջ որպես հզոր գործիչ[4]: Սատարելով Լևոն Տեր-Պետրոսյանին 1996 թվականի ընտրություններում` նա ստիպեց նախագահին հեռանալ պաշտոնից 1998 թվականին` համաձայնության չգալով Լեռնային Ղարաբաղի հարցում, և օգնեց այդ ժամանակվա վարչապետ Ռոբերտ Քոչարյանին ընտրվել Հայաստանի նախագահ: Սարգսյանը հիմնեց Երկրապահ կամավորական միությունը, որը միավորեց Հանրապետական կուսակցության հետ և դաշինք կնքեց նախկին կոմունիստական առաջնորդ Կարեն Դեմիրճյանի հետ: 1999 թվականի մայիսի խորհրդարանական ընտրություններում նրանց դաշինքը հաղթանակ տարավ և մեծամասնություն ձևավորեց Ազգային Ժողովում: Սարգսյանը դարձավ վարչապետ և դե ֆակտո Հայաստանում որոշում ընդունող, որը վերահսկում էր երկրի զինված ուժերը և օրենսդիր մարմինը: Սարգսյանը, Դեմիրճյանը և վեց այլ պատգամավորներ ու մեկ նախարար սպանվեցին 1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի շենք մուտք գործած մի խումբ զինված անձանց կողմից: Գլխավոր մեղավորները ցմահ դատապարտվեցին: Սակայն կազմակերպիչների վերաբերյալ տեղեկատվության բացակայությունը առիթ դարձավ առաջ քաշելու տարբեր վարկածներ: Որոշ մասնագետներ և քաղաքական գործիչներ կարծում են, որ սպանությունները նախապատրաստել էին տեղի իշխանությունները, մյուսները կարծում են, որ դրանց ետևում թաքնված են դրսի ուժեր: Չնայած տարբեր քննադատություններին՝ Վազգեն Սարգսյանը Հայաստանի իշխանությունների և հանրության լայն հատվածի կողմից ընդունվում է որպես ազգային հերոս: Նրան տրվել է հերոսական Սպարապետ պատվանունը, քանի որ նա մեծ ներդրում է ունեցել Հայաստանի անկախության, անվտանգության և Հայկական բանակի կայացման գործում: Սարգսյանին շնորհվել են Հայաստանի և Արցախի բարձրագույն կոչումները` Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս։
Սզբնաղբյուրը՝ https://hy.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%A1%D5%A6%D5%A3%D5%A5%D5%B6_%D5%8D%D5%A1%D6%80%D5%A3%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6