Մարտի 1-ին տեղի ունեցավ ՀԵՄԱ հ/կ կողմից կազմակերպված «Բեռլինահայերի առկա խնդիրներն այսօր» թեմատիկ շարքից «Բեռլինի հայկական կիրակնօրյա դպրոցների խնդիրները» խորագրով զրույց-բանավեճ: Հրավիրված բանախոսներն էին Բեռլինի Եկեղեցական և մշակութային Համայնքի հայերեն դասընթացների ուսուցչուհի տիկին Կարինե Քալաշյանը, ով բանախոսեց հայերենի դասավանդման սեփական մշակած մեթոդների վերաբերյալ, հրապարակային կապերի մասնագետ և կրթության գծով համակարգող դր. Վազրիկ Բազիլը, ով ներկայացրեց հայկական ինքնության պահպանման նպատակով մանկահասակ տարիքում երեխաների ենթագիտակցության վրա հայկական գունային, հոտառական և լսողական տարրերով ընտանեկան դաստիարակության շրջանակում ներազդելու վերաբերյալ իր տեսությունը, ինչպես նաև թվայնացման ազդեցությունը մանուկների և պատանիների վրա, Բեռլինի հոգևոր հովիվ Եղիշե վրդ. Ավետիսյանը, ով խոսեց հայերեն լեզվի հատուկ գերմանահայերի համար գրված դասագրքերի անհրաժեշտությունից, իսկ զրույցը վարեց ՀԵՄԱ հ/կ առաջին նախագահ պարոն Միքայել Մինասյանը: Բանախոսություններն ավարտվեցին աշխույժ քննարկումներով: Վերջում Մինասյանների ընտանիքը հրավիրեց հավաքված բազմաշատ հյուրերին համատեղ ընթրիքի:
ՏԵՍԱԴԱՐԱՆ
Հանրային կապերի մասնագետ և կրթության համակարգող դր. Վազրիկ Բազիլի բանախոսությունը
Գերմանահայերի համար ուսումնական գրքերի և հատուկ մշակված մեթոդական ձեռնարկների կարևորությունը