IMG-LOGO

«Արարատը հայերի աչքերով» լուսանկարների խմբակային ցուցահանդես: Համադրողներ՝ Բեռլինից ա․գ․թ․ Գայանե Առաքելյան, Երևանից՝ լուսանկարիչ-արվեստագետ Արմեն Ենգոյան

01-04-2022
IMG

Շաբաթ, 7 մայիսի – Երկուշաբթի, 29 մայիսի 2022

(Վերնիսաժ ՝ ժամը 18.00-ից, իսկ ֆինիսաժ՝ ժամը 17.00-ից)

Վայրը՝ Կառլհորստի մշակույթի տան ցուցահանդեսների սրահ, հասցեն՝ Տրեսկովալլեե, 112, 10318 Բեռլին

 

Համադրող՝ ա․գ․թ․ Գայանե Առաքելյան

Երևանից լուսանկարիչ-արվեստագետ Արմեն Ենգոյան

 

Երաժշտական շրջանակումը՝ ջութակահար Վարուժան Սիմոնեանի։

Մուտքն՝ անվճար

 

 

 

 

Խմբակային լուսանկարերի ցուցահանդեսը կրում է «Արարատը հայերի աչքերով» խորագիրը։ Ցուցահանդեսի գաղափարը պատկանում է լուսանկարիչներ Վահան Քոչարին և Արմեն Ենոգյանին, ովքեր համադրելու էին ցուցահանդեսը։ Ցավոք, 2020 թ-ին Վահան Քոչարը վաղաժամ հեռացավ մեզանից, որի համար ցավակցում ենք ընտանիքին և հարազատներին։ Ցուցահանդեսը բաղկացած է երկու առանձին մասերից՝ «Արարատը հայերի աչքերով» և «Արարատը աշխարհի աչքերով», որոնք ավելի ուշ կհամակցվեն «Բիբլիական լեռ՝ Արարատ» ցուցահանդեսի շրջանակներում։ «Թեքեյան» մշակութային տան երևանյան գրասենյակի աջակցությամբ 2014 թ-ին արդեն տեղի է ունեցել «Արարատը հայերի աչքերով» առաջին ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը բաղկացած էր ինչպես սև-սպիտակ, այնպես էլ՝ գունավոր լուսանկարներից։ Հայաստանյան արվեստագետների լուսանկարներից զատ, ցուցադրվել են նաև Բրազիլիայում, Թուրքիայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, ինչպես նաև ԱՄՆ-ում բնակվող ազգությամբ հայ արվեստագետների աշխատանքերը։ Ցուցահանդեսը նախ տեղի Է ունեցել Հայաստանի տարբեր շրջաններում, այնուհետև՝ Արցախի Շուշի և Ստեփանակերտ քաղաքներում։ Այս ցուցահանդեսը շրջագայել է նաև ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ճապոնիայում, Չինաստանում, ինչպես նաև Հարավային Կորեայում։ Ներկայումս աշխատանքներ են կատարվում ցուսահանդեսի երկրորդ մասի վրա։

 

Որոշակի ընդհանուր տեղեկություններ Արարատ լեռան վերաբերյալ

 

Արարատ լեռը կամ Մեծ Արարատը քնած հրաբուխ է Արևմտյան Հայաստանում՝ Արարատյան բարձրավանդակում։ Այն Հայաստանի Հանրապետության ներկա արևմտյան սահմանից 32 կմ հեռավորության վրա է գտնվում, ինչպես նաև մոտ է սահմանակից Իրանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին: Ունի երկու գագաթ՝ Մասիս և Սիս։ Համապատասխանաբար գագաթների բարձրությունը ծովի մակարդակից 5165 մ և 3896 մ է։ Արարատի լեռնային զանգվածն ունի մոտ 40 կմ տրամագիծ։ Գագաթը պատված է հավերժական ձյունով։

 

Ասվում է, թե Նոյյան Տապանը խարսխվել է  Արարատ լեռան վրա։ Վուլգատա ժողովրդական բանահյուսությունում խոսվում է «մոնտե Արմենեի», այսինքն` «Հայաստանի լեռների» մասին, մինչդեռ հետագայում «Նովա Վուլգատայում» այն փոխվում է` «մոնտես Արարատի»՝ «Արարատ լեռներում»-ի: Այնուամենայնիվ, այս տեսակետի հետ կապված գիտական ​​ապացույցները բացակայում են: Որոշ հեղինակներ պնդում են, որ աստվածաշնչյան պատմությունը չի վերաբերում ուղղակիորեն Արարատ լեռանն, այլ առհասարակ Ուրարտական թագավորությանը, որը զուգահեռաբար հիշատակվել է նաև ասորական սեպագիր գրքում:

 

«Արարատ անոմալիա» կոչվող երկրաբանական կազմավորումը, որը 20-րդ դարում օդային լուսանկարչության շնորհիվ բացահայտվեց, հարուցեց ենթադրություններ Նոյի աստվածաշնչյան տապանի մնացորդների մասին:

 

Չնայած, որ Արարատն այժմ գտնվում է Թուրքիայում, այն հայերի ազգային խորհրդանիշն է եղել և մնում, որը, մինչև 1915-ի հայերի ցեղասպանությունը, կայսրության հայկական վեց արևելյան նահանգների մասն էր կազմում: Նա առկա էր ՀԽՍՀ պետական ​​զինանշանի վրա և նաև պատկերված էր հայկական զենքերի վրա: Ժամանակին Թուրքիան բողոքել է, որ լեռը գտնվում է Թուրքիայի տարածքում և, հետևաբար, չի կարող կազմել Հայաստանի կամ Սովետական ​​Միության մի մաս: Սովետական ​​արտգործնախարար Գրոմիկոն հակադարձեց՝ նշելով, որ Թուրքիան կիսալուսին է պատկերում իր դրոշի վրա, չնայած որ ո́́չ լուսինը, ո́չ էլ դրա որևէ մասը չեն պատկանում Թուրքիային:

 

Առաջին պատմական արշավը դեպի լեռ Արարատ տեղի ունեցավ 1829 թվականի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 9-ը մի փոքր արշավախմբի միջոցով, որը ղեկավարում էր Ֆրիդրիխ Պարրոտը, Դորպատի (Էստոնիա) համալսարանի ռեկտորը: Նրան ուղեկցում էին հայ ղեկավար, հայտնի վիպասան Խաչատուր Աբովյանը, ռուսական 41-րդ գնդի ռուս զինվորներ Ալեքսեյ Սդրովենկոն և Մատվեյ Չալպանովը  և մոտակա Արգուրու գյուղի երկու գյուղացիներ՝ Հովհաննես Այվազյանն ու Մուրադ Պողոսյանը: Ջեյմս Բրայսը, 1876 թվականին բարձրանում է Արարատ լեռը և ապա պնդում, որ 4000 մ բարձրության վրա մշակված փայտի մի կտոր է տեսել:

 

2001 թվականից ի վեր, Թուրքիայի իշխանությունները թույլ են տալիս արշավներ օտարերկրացիների կողմից դեպի Արարատ լեռը: Բացի վիզայից, որի համար դեսպանատունը պետք է ստանա ինչպես զբոսաշրջության նախարարության, այնպես էլ պաշտպանության նախարարության հաստատումը, պահանջվում է  նաև թուրքական լեռնագնացության ասոցիացիայի հատուկ թույլատվությունը: Գործընթացը կարող է տևել ամիսներ: Վիզայի դիմումի հայտը պետք է ներկայացվի մեկնելուց առնվազն տասը շաբաթ առաջ: Անհատական ​​արշավները արգելված են։ Յուրաքանչյուր լեռնագնաց պետք է միանա ինչ-որ խմբի: Լեռնագնացության համար կլիմայական պայմանները բարենպաստ  են ամառային ամիսներին: Լեռնագնացության մեծ մասը իրականցվում է լեռան հարավային կողմից: Մեկնարկային կետը սահմանամերձ Դողուբայազեթ քաղաքն է, որտեղից ավտոճանապարհը տանում է դեպի վերջին բնակավայր՝ քուրդ հովիվների գյուղ Էլիքսի: Բազայի ճամբարը գտնվում է ծովի մակարդակից 3150մ բարձրության վրա: Բացի հարավային սովորական երթուղուց, կա նաև արևելյան և հյուսիսային երթուղի: Հյուսիսային երթուղին Արալիկ քաղաքից տանում է դեպի առաջին ճամբար՝ 2750 մ բարձրության վրա: Այնուհետև վերելքն անցնում է լեռնային մի լճի կողքով: Մարտ-մայիս ամիսներին դեպի Արարատ լեռ բարձրանում են նաև դահուկորդները: Ձմռան ամիսներին լեռան կլիման շատ անկայուն է և ձյան փոթորիկները հաճախ արշավը դարձնում են անհնարին:

Տե՛ս հղումը ՝ https://en.wikipedia.org/wiki/Ararat