Միության սիրելի անդամներ,
սիրելի բարեկամներ,
2017 թ. մարտի 12-ն առանձնահատուկ օր է
Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիայի համար:
Սուրբ Փրկչի եկեղեցում՝ Nöldnerstrasse 43, 10317 Berlin, ժամը 15:00-ից
սկսվում է մի տոնակատարություն՝
պատվո պարգևատրությամբ և թատերական ներկայացմամբ.
Մենք պարգևատրում ենք չորս նվիրյալների, ովքեր իրենց անմնացորդ ներդրմամբ ամրապնդել են հասարակությունը Հայաստանում և Արցախում և նրանց քաղաքացիներին հույս ու վստահություն տվել: Նրանք են՝ պարոն Էդվարդ Սաֆարյանը, պարոն Գուրգեն Իսախանյանը, պարոն Էդգար Զոհրաբյանը և պարոն Սարո Խուդոյանը:
Հարգելի տիկնայք և պարոնայք,
առաջ ասում էին՝ յուրաքանչյուր ուժեղ տղամարդու հետևում կանգնած է մի ուժեղ կին: Այսօր մենք գիտենք՝ յուրաքանչյուր ուժեղ տղամարդու կողքին կանգնած է մի ուժեղ կին: Դա գիտեն մեզանից շատերը սեփական փորձից: Եվ սեփական փորձից կարող ենք նաև հաստատել Մաուրիս Շեվալյեի պնդումն այն մասին, որ կանանց տրամաբանությունը հիմնված է այն համոզմունքի վրա, որ անհնարին ոչինչ չկա: Այդ տրամաբանությունն ամրացնում է մեր կյանքը: Այդ իսկ պատճառով մարտի 8-ի՝ կանանց տոնի, առիթով մենք շնորհավորում ենք բոլոր կանանց և ասում նրանց ՝ շնորհակալություն:
GAYA ROYAL-Eventmanagement-ի հետ համագործակցությամբ մեր հյուրերին ՀԵՄԱ-ին կից հայկական կիրակնօրյա դպրոցի աշակերտները ներկայացնում են Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը» հեքիաթը: Ով ագահ է ու անիրավ, ինչպես աղվեսն այս հեքիաթում, չի կարող ապահովության մեջ լինել: Դա ցույց է տալիս ագռավը: Այնուհետև հաճելի ժամանց տոնական սեղանի շուրջ համայնքի սրահում:
Հարգանքներով ՝
ՀԵՄԱ հ/կ Վարչություն