Միության սիրելի անդամներ,
հարգելի բարեկամներ,
***
Շաբաթ օրը՝ 2017թ.-ի հուլիսի 15-ին, ժամը՝ 16.00-ից
«Ամենափրկչի» եկեղեցում, հասցեն՝ Nöldnerstraße 43, 10317 Berlin-Lichtenberg,
***
սկսվում է Գերմանիայի Հայ Առաքելական եկեղեցու թեմի Առաջնորդ, Նորին Սրբազնություն արքեպիսկոպոս Գարեգին Բեկչյանին և Գերմանական Բունդեսթագի պատգամավոր պարոն դր. Մարտին Պետցոլդին «Հայ և Եվրոպացի Մասնագետների Ասոցիացիա» հանրային կազմակերպության Պատվավոր անդամակցություն շնորհելու հանդիսավոր արարողությունը: Այս հանդիսությունը կատարվում է ավետարանական Պաուլ Գերհարդի անվան համայնքի կողմից կազմակերպվող ամառային տոնախմբության շրջանակում:
***
Պատվո խոսքն ընթերցում է ՀԵՄԱ հ/կ Առաջին Նախագահ պարոն Միքայել Մինասյանը: Հանդիսավոր արարողությունը շրջանակվում է «Հիսուսի հրաշագործությունները» վերնագրով թատերական բեմականացմամբ, որը կատարում են ՀԵՄԱ հ/կ կիրակնօրյա դպրոցի աշակերտ-աշակերտուհիները: ՀԵՄԱ հ/կ վարչությունը այս օրը կազմակերպում է շախմատի մրցույթ բոլոր հյուրերի համար: Հայկական տաղավարի մոտ միության մեր անդամները սպասում են Ձեզ հայկական ուտեստներով, Հայաստանի մասին տեղեկատվական թերթիկներով և մեր կիրակնօրյա դպրոցի երեխաների կողմից պատրաստված ձեռագործ աշխատանքներով:
Մենք սիրով սպասում ենք Ձեզ և արդեն իսկ ասում. Բարի' գալուստ:
Սիրալիր բարեմաղթանքներով՝
ՎԱՐՉՈԻԹՅՈԻՆ