IMG-LOGO

Երաժշտական ընթերցանություն. <<Երեկո Պարույր Սևակի հետ>>

22-03-2018
IMG

Հարգելի բարեկամներ, պոեզիայի հարգելի սիրահարներ,  

Կիրակի օրը՝ 29. 04. 2018թ.-ին, ժամը՝ 18.00-ին 

Բեռլինի Լիխտենբերգ շրջանում գտնվող ավետարանական Պաուլ Գերհարդի անվան համայնքի սրահում (<<Փրկչի եկեղեցու հարևանությամբ>>) հասցեն՝

Nöldnerstr. 43, 10317 Berlin (S3- Rummelsburg oder S5, S75 u. S7 Nöldnerplatz)

տեղի կունենա <<Երեկո Պարույր Սևակի հետ>> խորագրի ներքո պոեզիայի երաժշտական ընթերցանության երեկո, որին սիրով հրավիրում ենք ամենքին: Երեկոյի ընթացքում հնարավորություն կունենաք հայ ազգային մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի ստեղծագործությունները լսել հայերեն և գերմաներեն լեզուներով: Երեկոյին <<Եղիցի լույս>> շարքի մոտիվներով սեփական գեղարվեստի նկարների շարքը կցուցադրի գեղանկարիչ, երգահան և բժիշկ տիկին Սրբուհի Մարտիրոսյանը:   Բանաստեղծի ստեղծագործություններից կներկայացվեն <<Եղիցի' լույս>> շարքը (Տիգրան Մեծ հրատարակչություն, Երևան) (Թարգմանիչ՝ համալսարանական դիպլոմ գերմանիստ՝ Միքայել Մինասյանը) և „Und sticht in meine Seele   24 und 4 Gedichte Armenisch-Deutsch Ու ծակում հոգիս» լիրիկայի հատորյակը

(Հանս Շիլլեր հրատարակչություն, Բեռլին) (Վաստակավոր բանաստեղծուհի և թարգմանչուհի՝ Ագապի Մկրտչյանը, ով հատուկ այս երեկոյին մասնակցելու նպատակով ժամանելու է Դյուսսելդորֆ քաղաքից)  

Հայերենով ասմունքողներ.

Սկանդինավիայի Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր առաջնորդ Հայր Եղիշե վարդապետ Ավետիսյան, ով հատուկ այս երեկոյին մասնակցելու նպատակով ժամանելու է Ստոկհոլմից և Երևանի Կամերային Երաժշտության թատրոնի դերասանուհի, բեռլինաբնակ Անուշ Համբարձումյան  

Գերմաներենով ասմունքողներ. Միքայել Մինասյան և Ագապի Մկրտչյան  

Որպեսզի մասնակիցների ճանապարհածախսերը հատուցվեն, խնդրում ենք վճարել մուտքի դիմաց:

Մուտքը՝ 10,00 Եվրո

Զեղչ՝ 5,00 Եվրո (աշակերտների, ուսանողների թոշակառուների և Berlinpass ունեցողների համար)

 

Ջերմագին բարեողջույններով՝  

ՎԱՐՉՈԻԹՅՈԻՆ