IMG-LOGO

Թավջութակի մենահամերգ. Արմեն Անտոնյան, դաշնամուրային նվագակցումը՝ Խուան Անտոնիո Ալվարեզ Պարեխո

22-03-2018
IMG

ԲԵՌԼԻՆԻ ԼԻԽՏԵՆԲԵՐԳ ՇՐՋԱՆԻ ԲՅՈՒՐԳԵՐՄԱՅՍՏԵՐ ՊԱՐՈՆ ՄԻԽԱՅԵԼ ԳՐՈՒՆՍՏԻ ԵՎ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ (2013-17թ.թ.) ՊԱՐՈՆ ՊՐՈՖ.ԴՐ. ՄԱՐՏԻՆ ՊԵՏՑՈԼԴԻ   ՀՈՎԱՆՈԻ ՆԵՐՔՈ  

Նվիրվում է Գերմանիայի Դաշնային Վաստակավոր Խաչի շքանշանակիր Ալինա Պետցոլդի, ծնված՝ Մարտիրոսյանի, հիշատակին:  

 

Շաբաթ, 02.06.2018թ., մուտքը ժամը՝ 19.00-ին, սկիզբը՝ 19.30 րոպեին Վայրը. Կարլսհորստի մշակույթի տուն, հասցեն ՝ Treskowallee 112, 10318 Berlin, համերգասրահ, A հետնամուտք Մուտքի վճարը՝ 15,00 եվրո, զեխչ՝ 3,00 եվրո (միայն Berlin-Pass ներկայացնելով)  

Խուան Անտոնիո Ալվարեզ Պարեխոյի դաշնամուրի նվագակցությամբ թավջութակահար Արմեն Անտոնյանի  մենահամերգը համալրում է <<Կամուրջի>> մեր միտքը: Կամրջողի իմաստով երեք տասնամյակից ի վեր թավջութակի մենակատար Արմեն Անտոնյանը Եվրոպական Միության և Հայաստանի միջև մշտապես մշակույթային նոր կապեր է հաստատում: Նա ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցը, ուսանել Երևանի Կոմիտասի անվան երաժշտական կոնսերվատորիայում թավջութակի հայտնի պրոֆեսոր Գերոնտի Թալալյանի մոտ, իսկ վերջինս էլ եղել է ԽՍՀՄ-ում Մստիսլավ  Ռոստրոպովիչի համադասարանցին: 1982թ.-ին Արմեն Անտոնյանը համերգներ է ունեցել Հայաստանի պետական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ և ավելի ուշ մենակատարումներով Հայկական Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգային շրջագայություններ է կատարել եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում: Նա հձուրախաղերով հանդես է եկել նաև մերձբալթյան երկրների տարբեր նվագախմբերի հետ: 1987թ.-ից մինչև 1992թ.-ը աշխատել է դոցենտ Երևանի Կոմիտասի անվան երաժշտական կոնսերվատորիայում և թե որպես մենակատար և թե հայտնի նվագախմբերի մեջ համերգներ է տվել նախկին ԽՍՀՄ-ի տարբեր երկրներում: 1998թ.-ին Եվրոպական Խորհրդարանում հայկական ֆորումի հանդիպման ժամանակ իր ելույթով նպաստում է հայկական մշակույթի տարածմանն ու ճանաչողության ձերք բերմանը: 1993թ.-ից երաժիշտ արվեստագետն ապրում և ստեղծագործում է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում: Նա այստեղ մասնակցել է բազմաթիվ փառատոնների, այնպիսի ինչպիսին են Մադրիդի Clasicos de Verano-ն կամ Կանտաբրիայի Caprichos Musicales de Comillas-ը: Նրան դաշնամուրով նվագակցում է Խուան Անտոնիո Ալվարեզ Պարեխո, ով Մադրիդի թագավորական երաժշտական կոնսերվատորիայի պրոֆեսոր է և աշխատում է այնպիսի հայտնի արվեստագետների ու օպերային երգիչների հետ, ինչպիսիք են Թերեզա Բերգանցան և Խոսե Կարերասը: Թավջութակի այս համերգը խոստանում է հայ-գերմանա-իսպանական դասական երաժշտության ըմբոշխնում:  

Ծրագիրը հովանավորվում է Բեռլինի Լիխտենբերգ շրջանի պետական ծառայության կրթության վարչության, արվեստի և մշակույթի բաժնի կողմից:  

Ծրագրին աջակցում են.

Kulturhaus Karlshorst             

Ev. Paul-Gerhardt-Gemeinde in Lichtenberg

Restaurant Yerevan         

KITI MARKET

Պատկերասրահ