ԲԵՌԼԻՆԻ ԼԻԽՏԵՆԲԵՐԳ ՇՐՋԱՆԻ ԲՅՈՒՐԳԵՐՄԱՅՍՏԵՐ ՊԱՐՈՆ ՄԻԽԱՅԵԼ ԳՐՈՒՆՍՏԻ
ԵՎ
ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ (2013-17թ.թ.)
ՊԱՐՈՆ ՊՐՈՖ.ԴՐ. ՄԱՐՏԻՆ ՊԵՏՑՈԼԴԻ
ՀՈՎԱՆՈԻ ՆԵՐՔՈ
Նվիրվում է Գերմանիայի Դաշնային Վաստակավոր Խաչի շքանշանակիր Ալինա Պետցոլդի, ծնված՝ Մարտիրոսյանի, հիշատակին:
--
Կիրակի օրը՝ 10.06.2018թ., մուտքը ժամը՝ 15.00-ին, սկիզբը՝ 15.30 րոպեին
Վայրը. Կարլսհորստի մշակույթի տուն, հասցեն ՝ Treskowallee 112, 10318 Berlin, համերգասրահ, A հետնամուտք
Մուտքն՝ անվճար
--
Պատմական պիեսների բեմականացումներն իրենց խորը հետքն են թողնում երեխաների և պատանիների դաստիարակության վրա: Այս իսկ պատճառով այս տարի ՀԵՄԱ հ/կ կից Բեռլինի Կիրակօրյա Հայկական Դպրոցի սաները նախատեսել և պատրաստել են <<Տիգրան Մեծ>> պատմական պիեսի բեմականացումը: Բեռլինի Հայկական Դպրոցի սաները ոչ միայն կներկայացնեն Ք.ա. 1-ին դարի հայոց հարուստ պատմությունից դրվագներ, այլև դրանով նրանք կշեշտադրեն սեփական դաստիարակության համար մարդկային և բարոյական այն բարձր արժեքները, որոնք անհրաժեշտ են նրանցից յուրաքանչյուրին իրենց կայացման ճանապարհին: Վերոնշյալ թատերական բեմականացումը հարուստ է երաժշտական և պարային տեսարաններով, որոնք այս պիեսը դարձնում են էլ ավելի հետաքրքիր ու գեղեցիկ:
Վերոհիշյալ բեմականացումից հետո նախատեսվում է մշակույթի տան նախասրահում երգ ու պարով խնջույք, ինչն էլ կազդարարի <<Կամուրջ>> խորագիրը կրող գեղարվեստի ցուցահանդեսի փակումը և ընհանրապես՝ 2018թ.-ի Բեռլինի Գերմանա-Հայկական Մշակույթային Օրերի եզրափակումը: Կխնդրեինք Ձեզ հետ բերել ուտեստներ և խմիչքներ մեր խնջույքն ավելի ճոխ անցկացնելու համար: Նախապաես հայտնում ենք մեր շնպրհակալությունը: Սրտա՜նց հրավիրում ենք բոլորին:
Սիրալիր բարեմաղթանքներով՝
ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ծրագիրը հովանավորվում է Բեռլինի Լիխտենբերգ շրջանի պետական ծառայության կրթության վարչության, արվեստի և մշակույթի բաժնի կողմից:
Ծրագրին աջակցում են.
Kulturhaus Karlshorst
Ev. Paul-Gerhardt-Gemeinde in Lichtenberg
Restaurant Yerevan
KITI MARKET