Ուրբաթ՝ 24.05.2019թ.-ին, ժամը՝ 20.00 րոպեին (մուտքի ժամը՝ 19.30 րոպեից)
Վայրը՝ համերգասրահ, մուտք A, Կարլսհորստ շրջանի մշակույթի տուն, հասցեն՝ Treskowallee 112, 10318 Berlin
Տոմսակի արժեքը՝ 15,00 Եվրո, զեղչ՝ 3,00 Եվրո (միայն Berlin-Pass ներկայացնելու դեպքում)
<<Գաթա Բենդ և Անդրանիկ Սարկավագ Մանուկյան>> համույթը լավ օրինակ է նրա համար, թե ինչպես կարելի է ազգագրական երգը և ժամանակակից երաժշտությունը միահյուսել և ստանալ մի նոր որակ:
<<Գաթա Բենդ>> համույթը ստեծվել է 2013 թվականին՝ Գարեգին Առաքելյանի և Անդրանիկ Սարկավագ Մանուկյանի նախաձեռնությամբ։
Խմբի առաջին երգը, որը կատարվել է, կոչվում էր<<Lullaby>>, նկարել են հեռախոսով, տեղադրել համացանցում և այդպես սկսվել է այս երգչախմբի գործունեությունը։
Այնուհետև նկարահանումները դառնում են ավելի ու ավելի արհեստավարժ:
Խմբի նպատակը՝ ազգային երգերը, երաժտությունը, նվագարանները նորովի համեմել և ներկայացնելն էր հանրությանը՝ հավատարիմ մնալով ազգային արմատներին։
Խումբը պարբերաբար համալրվել է նոր անդամներով։
Մասնակցել են բազմաթիվ միջոցառումների, համերգների, ինչպես Հայաստանում՝ այն-պես էլ արտերկրում։ 2016 թվականին համերգային ծրագրով եղել են Մոսկվայում, 2017-ին՝ Կիսլավոդսկում։ Մասնակցել են նաև <<Ծիծեռնակ>> մրցանակաբաշխությանը՝ որպես հյուր։ Խումբը հաճախ ելույթներով հանդես է գալիս <<Սասուն>> ազգային երգի պարի համույթի հետ միասին։
Հանդիսատեսի կողմից ամենասիրված երգերից են՝ «Տոտիկ», «Դոնեյար», «Ես կխնդամ, սիրտս կուլա» երգերը։ Հատկապես մեծ արձագանք է ստացել «Դոնե Յար» երգը՝ բրիտանացի հայտնի երգչուհի Ջոս Սթոունի և Գաթա Բենդի-ի համատեղ կատարմամբ։
Այս համերգը խոստանում է ունկնդիրներին պատճառել մի առանձնահատուկ գեղագիտական երաժշտական հաճույք: Սիրով հրավիրում ենք բոլորին:
2019Թ.-Ի ԲԵՌԼԻՆԻ ԳԵՐՄԱՆԱ-ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈԻԹԱՅԻՆ ՕՐԵՐԸ ԲԵՌԼԻՆԻ ԼԻԽՏԵՆԲԵՐԳ ՇՐՋԱՆԻ ԲՅՈՒՐԳԵՐՄԱՅՍՏԵՐ ՄԻԽԱՅԵԼ ԳՐՈԻՆՍՏԻ ԵՎ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲՈԻՆԴԵՍԹԱԳԻ ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ (2012-17Թ.Թ.) ՊՐՈՖԵՍՈՐ ԴՈԿՏՈՐ ՄԱՐՏԻՆ ՊԵՏՑՈԼԴԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՈԻԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԵՎ ԲԵՌԼԻՆԻ ԼԻԽՏԵՆԲԵՐԳ ՇՐՋԱՆԻ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆԻ, ԿԱՐԼՍՀՈՐՍՏ ՇՐՋԱՆԻ ՄՇԱԿՈԻՅԹԻ ՏԱՆ ԵՎ ՀՀ ՍՓՅՈԻՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈԻԹՅԱՆ ԲԱՐԵՀԱՃ ԱՋԱԿՑՈԻԹՅԱՄԲ