IMG-LOGO

ԱՊՐԻԼ 24

02-06-2016
IMG

1960ականներից սկսած հայ ժողովուրդը ողջ աշխարհում պարբերաբար որդեգրել է հիշատակման արարողությունների մշակույթ՝ նվիրված 1915թ․-ից սկսյալ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Թուրքերի կողմից իրականացված այս ցեղասպանական ոճրագործությունը մինչ օրս դրոշմում է յուրաքանչյուր հայի առօրյան և վարքագիծը։ Այն թողել է խորը վերքեր յուրաքանչյուր հայի հոգում, որոնք չեն ուզում առ այսօր ապաքինվել։ Այս ցեղասպանական իրադարձությունների ներմարսումը այլևս ոչ միայն հայ հանրության գործն է, այլև՝ համաշխարհային հանրության, այդ թվում նաև՝ գերմանական քաղաքականության և հասարակության։ 2016թ․-ի հունիսի 2-ին Գերմանական Բունդեսթագի կողմից ընդունած «1915/16թ․թ․-ին հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ գործադրած Ցեղասպանության հիշատակում և ոգեկոչում» բանաձևը (արձանագրություն համ․ 18/8613) Գերմանիայում ապրող հայության համար ներմարսման նոր դռներ է բացում։

Այս տեսանկյունից ելնելով՝ ՀԵՄԱ հ/կ-ը կյանքի է կոչել ԱՊՐԻԼ 24 ծրագիրը և այս ծրագրի շջանակում ամեն տարի առանձին կամ համագործակցելով այլ կազմակերպությունների և պետպատկան մարմինների հետ կազմակերպում և անցկացնում է Հայոց Ցեղասպանության Զոհերին նվիրված հիշատակի և ոգեկոչման միջոցառումներ։


Հեռաձայն՝ +49 (0) 30 830 33 416


Սբ. Հեդվիգի եկեղեցական տաճարին կից տեղադրված հայկական խաչքարի մոտ, հասցեն՝ Bebelplatz, 10117 Բեռլին


Յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ին


ԱՊՐԻԼ 24


Տեսադարան