IMG-LOGO

ԳԵՐՄԱՆԱ-ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՐ ԲԵՌԼԻՆՈՒՄ

03-05-2015
IMG

Մշակույթների փոխանակումը վերծանում է բազում ընդհանրություններ։ Այս իմաստով ՀԵՄԱ հ/կ-ն սկսած 2015թվականից տարեկան կազմակերպում և անցկացնում է Բեռլինում Գերմանա-Հայկական Մշակութային Օրեր։ Վերջիններս ամրապնդում են Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները, գերմանական հանրությանն ավելի են մոտեցնում հայկական մշակույթին և այդպիսով կամուրջ կառուցում երկու ժողովուրդների միջև, քանի որ միջոցառումների այս շարքը հրաշալի հարթակ է տրամադրում դրա համար։

Ցուցահանդեսները, համերգները, մանկապատանեկան ծրագրերը, բանախոսությունները, ֆիլմերի ցուցադրությունները, բեմական ներկայացումները և քննարկումները տեղի են ունենում Բեռլինի Կարլսհորստ շրջանի մշակույթի տանը և հարստացնում են Բեռլինի մշակութային բազմազանությունը։ 

Ամենամյա Գերմանա-Հայկական Մշակութային Օրերը ֆինանսապես աջակցվում են Բեռլինի Լիխտենբերգ շրջանի մշակույթի և կրթության վարչության կողմից։ Միջոցառումները կայանում են Բեռլինի Լիխտենբերգ շրջանի բյուրգերմայստեր պարոն Միխաիլ Գրունստի և Գերմանական Բունդեսթագի նախկին պատգամավոր (2013թ․-2017թ․) պարոն պրոֆ․ դր․ Մարտին Պետցոլդի հովանավորության ներքո։


Հեռաձայն՝ +49 (0) 30 830 33 416


Բեռլինի Կարլսհորստ շրջանի մշակույթի տուն, հասցեն՝ Treskowallee 112, 10318 Բեռլին


Յուրաքանչյուր տարվա մայիսից հունիս ամիսներին


Գերմանա-Հայկական Մշակութային Օրեր Բեռլինում


Videoarchiv