Մշակույթների փոխանակումը վերծանում է բազում ընդհանրություններ։ Այս իմաստով ՀԵՄԱ հ/կ-ն սկսած 2015թվականից տարեկան կազմակերպում և անցկացնում է Բեռլինում Գերմանա-Հայկական Մշակութային Օրեր։ Վերջիններս ամրապնդում են Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները, գերմանական հանրությանն ավելի են մոտեցնում հայկական մշակույթին և այդպիսով կամուրջ կառուցում երկու ժողովուրդների միջև, քանի որ միջոցառումների այս շարքը հրաշալի հարթակ է տրամադրում դրա համար։
Ցուցահանդեսները, համերգները, մանկապատանեկան ծրագրերը, բանախոսությունները, ֆիլմերի ցուցադրությունները, բեմական ներկայացումները և քննարկումները տեղի են ունենում Բեռլինի Կարլսհորստ շրջանի մշակույթի տանը և հարստացնում են Բեռլինի մշակութային բազմազանությունը։
Ամենամյա Գերմանա-Հայկական Մշակութային Օրերը ֆինանսապես աջակցվում են Բեռլինի Լիխտենբերգ շրջանի մշակույթի և կրթության վարչության կողմից։ Միջոցառումները կայանում են Բեռլինի Լիխտենբերգ շրջանի բյուրգերմայստերի և Գերմանական Բունդեսթագի նախկին պատգամավոր (2013թ․-2017թ․), Ներկայումս Բեռլինի պատգամավորական տան անդամ պարոն պրոֆ․ դր․ Մարտին Պետցոլդի հովանավորության ներքո։