IMG-LOGO

Սբ. Զատկի Պատարագ 04.04.2021թ.-ին, ժամը՝ 15.00-ից՝ հիեգենայի և տարածության կանոնների պահպանմամբ

29-03-2021
IMG

Սիրելի քույրեր և եղբայրներ,

սիրելի բարեկամներ,

 

Համավարակով պայմանավորված երկարատև դադարից հետո ուրախ ենք Ձեզ ծանուցել Սբ․ Զատկի կապակցությամբ Պատարագի մասին: Պատարագը տեղի ունեցավ այս գրության ստորին հատվածում մանրամասնորեն հրահանգված հիեգենայի և տարածության կանոնների պահպանման ներքո: Սբ. պատարագը Հայր Եղիշե Վարդապետ Ավետիսյանի ձեռամբ անցկացվեց

 

կիրակի օրը՝ 04.04.2021թ.-ին, ժամը՝ 15.00-ից,

Փրկչի եկեղեցում (Erlöserkirche)՝ հետևեյալ հասցեում.

Nöldnerstr. 43, 10317 Բեռլին-Լիխտենբերգում:

 

Սրտանց շնորհակալություն բոլոր մասնակիցներին: 

 

 

Սիրով՝

 

ՀԵՄԱ հ/կ ՎԱՐՉՈԻԹՅՈՒՆ

 

Սոււյն հղումում կգտնեք պատարագի հեռարձակումը․ https://www.facebook.com/mikayel.minasyan/videos/3771756036194978 

 

Եկեղեցում վարակից պաշտպանվելու հիգիենայի և հեռավորության պահպանման կանոններ

 

  Ուրախ ենք Ձեզ ողջունելու Եկեղեցական արարողություններին՝ պատարագներին, ժամերգություններին, հիշատակի արարողություններին և այլն: Մեզ համար առաջնահերթություն է մարդու կյանքի և առողջության պաշտպանությունը: Որպեսզի հնարավոր լինի կանխել վիրուսի հետագա տարածումը, պետք է հետևել ստորև նշված անվտանգության կանոններին.  

Պահպանել հեռավորությունը միմյանցից նվազագույնը 2 մետր տարածությամբ. Դա վերաբերվում է թե´ նստած, թե´ կանգնած, թե´ քայլելու վիճակներին: Բացառություն են կազմում այն անձիք, ովքեր միասին ապրում են տնային համատեղ կենցաղով: Տեղանշումներին, հայտարարություններին, կոչերին և ցուցանակներին հատկապես պետք է ուշադրություն դարձնել եկեղեցի մտնելիս և այնտեղից դուրս գալիս:

 

Ախտահանում. ախտահանիչ հեղուկների տարաները օգտագործման համար պատրաստ դրված են եկեղեցում:

 

Խուսափել կոնտակտից. Խդնրում ենք ձեռքով չբարևել, չգրկնխառնվել և չհամբուրվել, միասին չդիպչել նույն առարկային, չունենալ մարմնական ոչ մի կոնտակտ միմյանց հետ:

 

Հետևողականություն. Խորհուրդ է տրվում լրացնել մեր կողմից պատրաստված ցանկը՝ այնտեղ զետեղելով Ձեր անուն-ազգանունը, բնակության հասցեն և հեռաձայնի համարը: Մեր միությունը, անվտանգությունից ելնելով, այս տվյալները կպահպանի միայն 4 շաբաթ իր արխիվում, ապա կոչնչացնի դրանք:

 

Քիթ-բերանի պաշտպանություն. Հրատապ խորհուրդ է տրվում ամբողջ արարողության ընթացքում կրել պաշտպանիչ դիմակ:

 

Միասին երգելը կամ աղոթելը բարձրացնում է վարակի տարածման հավանականությունը:

 

Երեկոյան համատեղ ընթրիքը բարձրացնում է վարակվելու ռիսկը, առայժմ հրաժարվում ենք դրանից: Իսկ եթե այնուամենայնիվ դրա համար շատ մեծ անհրաժեշտություն առաջանա՝ ելնելով հոգեհանգստյան արարողակարգից, ապա այդ դեպքում չի կարելի ընդհանուր կաթսաներից և գավաթներից օգտվել:

 

Նվիրատվություններ կատարելու ժամանակ չի կարելի միմյանց փոխանցել նվիրատվության զամբյուղները: Նվիրաբերությունը կատարվում է միայն եկեղեցու սրահի ելքի մոտ դրված հատուկ նշումով զամբյուղի մեջ:

 

Ցանկանում ենք Ձեզ և Ձեր ընտանիքի անդամներին քաջ առողջություն և Աստծո օրհնություն:   

 

ՍԻՐՈՎ՝

ՀԵՄԱ հ/կ ՎԱՐՉՈԻԹՅՈԻՆ