Սիրելի քույրեր և եղբայրներ,
սիրելի բարեկամներ,
Համավարակի դժվարին օրերին կրկին նախատեսել էինք անցկացնել Հայ Առաքելական Եկեղեցու Սուրբ Պատարագ: Պատարագը տեղի ունեցավ կից ներդիրում և այս գրության ստորին հատվածում մանրամասնորեն հրահանգված հիեգենայի և տարածության կանոնների պահպանման ներքո: Սբ. պատարագը Հայր Եղիշե Վարդապետ Ավետիսյանի ձեռամբ անցկացվեց
կիրակի օրը՝ 06.09.2020թ.-ին, ժամը՝ 15.00-ից,
Փրկչի եկեղեցում (Erlöserkirche)՝ հետևեյալ հասցեում.
Nöldnerstr. 43, 10317 Բեռլին-Լիխտենբեր:
Սրտանց հրավիրել էինք բոլորին մասնակցելու:
Սիրով՝
ՀԵՄԱ հ/կ ՎԱՐՉՈԻԹՅՈՒՆ
Եկեղեցում վարակից պաշտպանվելու 8 կանոններ
Ուրախ ենք Ձեզ ողջունելու Եկեղեցական արարողություններին՝ պատարագներին, ժամերգություններին, հիշատակի արարողություններին և այլն: Մեզ համար առաջնահերթություն է մարդու կյանքի և առողջության պաշտպանությունը: Որպեսզի հնարավոր լինի կանխել վիրուսի հետագա տարածումը, պետք է հետևել ստորև նշված անվտանգության կանոններին.
- Պահպանել հեռավորությունը միմյանցից նվազագույնը 2 մետր տարածությամբ. Դա վերաբերվում է թե´ նստած, թե´ կանգնած, թե´ քայլելու վիճակներին: Բացառություն են կազմում այն անձիք, ովքեր միասին ապրում են տնային համատեղ կենցաղով: Տեղանշումներին, հայտարարություններին, կոչերին և ցուցանակներին հատկապես պետք է ուշադրություն դարձնել եկեղեցի մտնելիս և այնտեղից դուրս գալիս:
- Ախտահանում. ախտահանիչ հեղուկների տարաները օգտագործման համար պատրաստ դրված են եկեղեցում:
- Խուսափել կոնտակտից. Խդնրում ենք ձեռքով չբարևել, չգրկնխառնվել և չհամբուրվել, միասին չդիպչել նույն առարկային, չունենալ մարմնական ոչ մի կոնտակտ միմյանց հետ:
- Հետևողականություն. Խորհուրդ է տրվում լրացնել մեր կողմից պատրաստված ցանկը՝ այնտեղ զետեղելով Ձեր անուն-ազգանունը, բնակության հասցեն և հեռաձայնի համարը: Մեր միությունը, անվտանգությունից ելնելով, այս տվյալները կպահպանի միայն 4 շաբաթ իր արխիվում, ապա կոչնչացնի դրանք:
- Քիթ-բերանի պաշտպանություն. Հրատապ խորհուրդ է տրվում ամբողջ արարողության ընթացքում կրել պաշտպանիչ դիմակ:
- Միասին երգելը կամ աղոթելը բարձրացնում է վարակի տարածման հավանականությունը:
- Երեկոյան համատեղ ընթրիքը բարձրացնում է վարակվելու ռիսկը, առայժմ հրաժարվում ենք դրանից: Իսկ եթե այնուամենայնիվ դրա համար շատ մեծ անհրաժեշտություն առաջանա՝ ելնելով հոգեհանգստյան արարողակարգից, ապա այդ դեպքում չի կարելի ընդհանուր կաթսաներից և գավաթներից օգտվել:
- Նվիրատվություններ կատարելու ժամանակ չի կարելի միմյանց փոխանցել նվիրատվության զամբյուղները: Նվիրաբերությունը կատարվում է միայն եկեղեցու սրահի ելքի մոտ դրված հատուկ նշումով զամբյուղի մեջ:
Ցանկանում ենք Ձեզ և Ձեր ընտանիքի անդամներին քաջ առողջություն և Աստծո օրհնություն:
ՍԻՐՈՎ՝
ՀԵՄԱ հ/կ ՎԱՐՉՈԻԹՅՈԻՆ