IMG-LOGO

Հետադարձ հայացք. Վահան Հովհաննեսյանի կյանքն ու գործունեությունը

25-02-2015
IMG

2015թ.ի փետրվարի 15-ին Բեռլինի <<Լուիզիա>> եկեղեցում տեղի ունեցավ Գերմանիաձում ՀՀ դեսպան պարոն Վահան Հւվհաննեսյանի հոգեհանգստի արարողություն։ Այնուհետև հուշ երեկոյի շրջանակում Համբուրգի համալսարանի դոկտորանդ Մանուշակ Մարկոսյանը իր հուզիչ ելույթում ներկայացրեց ազգային ու   պետական  գործչի, հրապարակախոսի ու լայնախոհ մտավորականի, հնէաբանի ու մակավարժի, հոգեբանի ու դիվանագետի, գրողի ու տեսաբանի,  ազգային գաղափարի զինվորի ու ազատագրական պայքարի մարտիկի անցած կենսուղին։ Ստորև ներկայացնում ենք ելույթի խոսքը։  

 

Հարգելի  տիկնայք և պարոնայք, Սիրելի հայրենակից բարեկամներ,   Այսօր,  այստեղ,  հիշատակի և հարգանքի խոսքով հանդես գալ մի բացառիկ անհատակնության մասին, ինձ  այն բացարձակապես պատասխանատվության և  պատվի բարձր զգացում է հարուցում: Մեր ժամանակների ամենավառ անհատականություններից մեկի` Վահան Հովհաննսիյանի մասին խոսելիս`  մեր առջև կերպավորվում է ազգային ու   պետական   գործիչը, հրապարակախոսն ու լայնախոհ մտավորականը, հնեբանն ու մակավարժը, հոգեբանն ու դիվանագետր, գրողն ու տեսաբանը,  ազգային գաղափարի զինվորն ու ազատագրական պայքարի մարտիկը: Վահան Հովհաննիսյանը  ամենահայտնի սովետական այլախոհներից մեկի ընտանիքում է ծնվել, 1956 թվականին Երևանում:

Լինել այլախոհի և ԽՍՀՄ չվերադարձած վտարանդու որդի հեշտ չէր, իսկ անընդհատ հսկողությունը` նյարդայնացնող, բայց դա չէր շեղում Վահան Հովհաննիսյանին իր առջև դրված նպատակից` դառնալ պատմաբան և փորձել հասկանալ, թե ինչու իր ժողովրդի և երկրի վիճակը այդքան հեռու է երազածից: 1973 թվականին դպրոցն ավարտելուց հետո, կիսատ թողնելով ուսումը Բրյուսովի ինստիտուտում, Վահան Հովհաննիսյանը մեկնեց Մոսկվա և 1978 թվականին  ավարտեց Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանը: Ուսումն  ավարտելուց հետո Վահան Հովհաննիսյանը գերադասեց վերադառնալ հայրենիք և աշխատել գյուղում` որպես ուսուցիչ: Նա պատրաստ էր դասավանդել պատմություն, գրականություն, ռուսերեն: 1980 թվականին զինծառայությունը ավարտելուց և Երևան վերադառնալուց հետո, վերջապես կարելի էր սկսել աշխատանքը սիրած մասնագիտությամբ:

Բայց այն օրերի համալսարանական ղեկավարները Վահանին ետ վանեցին Հայաստանի միջնադարյան պատմությունից: Ոչ ոք չէր ուզում դառնալ նրա գիտական ղեկավարը,  և Վահան Հովհաննիսյանը գնաց հնագիտության ոլորտ: Պարզվեց, որ դա հիասքանչ գիտություն է, որին հավասարը չկա պատմագիտության ողջ համակարգի մեջ: «Էրեբունի» թանգարանում Վ. Հովհաննիսյանը աշխատում էր 1980 թվականից,  իսկ 1989 -ից` Գիտությունների  ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտում: Հետազոտություններն  ու գտածոները հիմք հանդիսացան Վահան Հովհաննիսյանի մի քանի տասնյակ գիտական աշխատությունների և թեկնածուական թեզի համար: Բայց դոկտորական թեզին հերթ չհասավ, վրա հասավ Ղարաբաղյան ազատագրական շարժումը , հետո` պատերազմը, Սովետական Միության փլուզումը և այդքան սպասված, այդքան քաղցր և այդքան դառը անկախ պետականությունը, որը բախտ էր վիճակված կառուցելու մեր ժողովրդին առանց պետական մտածելակերպի, առանց պետական գործիչների: Հողափոխականի հոգով և հեղափոխող մտքով, կարողացավ արագորեն գործի վերածել իր համոզմունքներն ու հավատամքը, հավատամք, որի անբաժանելի մասը ազգայինի հարուստ իմացությունն էր և Դաշնակցության գա.ղափարական զինանոցը:

1989 թվականից Վահան Հովհաննիսյանը Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ էր: Հայրենիքում կուսակցության պաշտոնական վերահաստատումից հետո 1990 թվականին ընտրվել է Դաշնակցության առաջին Կենտրոնական Կոմիտեի անդամ: Նա իր համոզմունքներն ու հավատամքը վերածեց գործի` նետվելով  արցախյան ազատամարտին, ուր մասնակիցը դարձավ ինքնապաշտպանական գործողությունների կազմակերպմանն ու իրականացմանը: Արցախի հաղթանակը պսակված տեսնելուց հետո` հայրենիքի ու գաղափարի զինվորը դարձավ նաև պետականության կառուցման նվիրյալը:

1995 թվականին իր հաստատուն քայլերի ընթացքին` փորձեցին  զրկել հեղախոխականին  ազատությունից, սակայն չհաջողվեց Վահան Հովհաննիսյանի  ազատության մեջ սավառնող միտքն ու ոգին բանտարկել: Նրա ազգային պետական մտածությունը իր դրսևորումն ունեցավ մեր քաղաքական կյանքի մեջ, խորհրդարանում:

1999 թվականին Վահան Հովհաննիսյանը ընտրվեց  ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր` լցվելով  ազգային պետության կառուցման գործին և դարձավ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ: Նա իր իմացությունն ու դիվանագիտական հմտությունները ներդրեց հայրենի արտաքին պետական քաղաքական գործընթացներին, ուր ամենուրեք կարողացավ բարձրացնել փոքր ազգի ու խնդրաշատ երկրի հեղինակությունը:

Նա ղեկավարեց Հայաստանի ԱԺ առաջին պատվիրակությունը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում, նաև Հայաստանի Աժ պատվիրակությունը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում, դարձավ Հայաստան-Ռուսաստան և Հայաստան-Բելառուս միջխորհրդարանական հանձնաժողովների համանախագահ: 2008 թվականին խորապես գիտակցելով հայրենիքում քաղաքական վտանգներով լեցուն գործընթացները, նա հանդես եկավ քաղաքական նոր պատասխանուտվությամբ ու բարձրությամբ` մասնակցելով նախագահական ընտրություններին` որպես ՀՅԴ թեկնածու: Նրան առաջնորդողն ամենուրեք հայրենիքի ու պետության շահերն էին, նա շարունակեց իր գործնունեությունը հանուն ավելի արդար Հայաստանի կերտմանը: Հավասարապես գործեց  թե արտաքին, և թե ներքին  քաղաքական կյանքում: Ղեկավարեց Հայաստանի առաջին պատվիրակությունը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում` հանդիսանալով Եվրանեսթի բյուրոյի անդամ:

Ազգային պետության կերտման ճանապարհին նրան առաջնորդողը իր անվերապահ նվիրումն էր պետականաշինության գործին: Հենը այդ մտածողությունն էր, որ նրան առաջնորդեցին  դեպի Եվրոպա` ստանձնելու Գերմանիայում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպանի պաշտոնը: Իր  ,,Մայրամուտից,, առաջ Վահան Հովհաննիսյանը իր իմաստնույամբ  լցված պիտի խորհրդածեր, խորհրդածեր  այն ,,մայրամուտի,, մասին, որ հարկավոր է կասեցնել,, և  մեզ խորհոըրդ և պատգամ թողներ մտորելու ու գործելու: Այո, հայրենիքը պարտամուրհակ է տալիս, երանի նրան, ով աշխարհ կգա ու կգնա իր հայրենիքի պարտամուրհակր  այսքան, այսպես ,,վճարած,,... Լույս, խոնարհում, հարգանք և հիշատակ վեհ հայորդի...  

Մանուշակ Մարկոսյան

Պատկերասրահ