Սիրելի քույրեր և եղբայրներ,
սիրելի բարեկամներ,
2018թ.-ի հունիսի 3-ին, ժամը՝ 15.00-ին, Բեռլինի Լիխտենբերգ շրջանի Պաուլ Գերհարդի անվան Ավետարանչական համայնքին պատկանող «Փրկչի» եկեղեցում, հասցեն՝ Nöldnerstr. 43, Տեր Գնել քահանա Գաբրիելյանի ձեռամբ մատուցվեց Հայ Առաքելական Եկեղեցու Սբ. Պատարագ, որին մասնակցելու համար շնորհակալ ենք բոլորին:
Պատարագից հետո ժամը 17.00-ից սկսած՝ հիշյալ եկեղեցու պուրակում հայկական խորովածի սեղանի շուրջ կենդանի երաժշտությամբ բացօթյա նշվեց մայիս ամսի անցած և բաց թողնված բոլոր տոնակատարությունները, ներառյալ՝ Հայաստանի թավշյա հեղափոխությունը: Երաժշտական ձևավորումը ստանձնեցին Արտակ Կիրակոսյան և Գայանե Խաչատրյան ամուսինները: Ոպեսզի ճոխ սեղանի շուրջ հավաքվիենք, խնդրել էինք մասնակիցներից իրենց հետ լրացուցիչ բերել ուտեստներ, աղցաններ, թխվածքներ և խմիչքներ:
Մուտքը ՝ 10,00€ /անձը
Զեղչ ՝ 5,00€/անձը (թոշակառուների, ուսանողների և աշակերտների համար)
Մինչև 9 տարեկան երեխաների համար մուտքն անվճար էր:
—
Տոնախմբությունը միասնաբար կազմակերպվեց Բեռլինի Եկեղեցական և Մշակույթային Հայ Համայնքը ու Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիան՝ ՀԵՄԱ-ն:
—
Սիրալիր բարեոջույններով ՝
Երկու համայնքների վարչություններ