Սիրելի քույրեր և եղբայրներ,
սիրելի բարեկամներ,
2018թ.-ի հոկտեմբերի 7-ին, կիրակի օրը, ժամը՝ 15.00-ին, Բեռլինի Լիխտենբերգ շրջանի «Փրկչի» եկեղեցում, հասցեն՝ 10317 Բեռլին, Nöldnerstr. 43, առաջին անգամ Բեռլինի և Հյուսիսային Գերմանիայի հոգևոր հովիվ Հայր Եղիշե Վարդապետ Ավետիսյանի ձեռմամբ մատուցվեց Հայ Առաքելական Եկեղեցու Սբ. Պատարագ, որին ի սրտե հրավիրել էինք բոլորին մասնակցելու:
Պատարագի վերջում անցկացվեց հոգեհանգստյան պաշտոն՝ նվիրված ննջեցյալներ Սարգիս Ավետիսյանի† և Մուրադ Մարտիրոսյանի† հիշատակին:
Այնուհետև հյուրերին հրավիրեցինք եկեղեցու հարևանությամբ գտնվող համայնքի սրահ՝ միասին ճաշակելու հայկական ավանդական հարիսա: Ընթրիքի սեղանի շուրջ յուրաքանչյուրին հնարավորություն ընձեռնվեց մոտիկից ծանոթանալու և զրուցելու Հայր Եղիշեյի հետ: Խմիչքներն ու ուտեստներն անվճար էին:
Սիրով՝
ՎԱՐՉՈԻԹՅՈԻՆ