IMG-LOGO

04.11.2018թ.-ին, ժամը՝ 15.00-ին, Սբ. Պատարագ Լիխտենբերգի «Փրկչի» եկեղեցում, ապա համատեղ հաճելի ժամանց

01-11-2018
IMG

Սիրելի քույրեր և եղբայրներ,

սիրելի բարեկամներ,  

 

2018թ.-ի նոյեմբերի 4-ին, ժամը՝ 15.00-ին, Բեռլինի Լիխտենբերգ շրջանի Պաուլ Գերհարդի անվան Ավետարանչական համայնքին պատկանող «Փրկչի» եկեղեցում, հասցեն՝ Nöldnerstr. 43, Բեռլինի հոգևոր հովիվ Հայր Եղիշե Վարդապերտ Ավետիսյանի ձեռմամբ մատուցվեց Հայ Առաքելական Եկեղեցու Սբ. Պատարագ, որին ի սրտե հրավիրել էինք բոլորին մասնակցելու:

 

Պատարագից հետո ժամը 17.00-ից սկսած՝ հիշյալ եկեղեցուն կից համայնքի սրահում հայկական ուտեստներով բացված սեղանի շուրջ միասին անցկացրեցինք հաճելի ժամանց: Որպեսզի ճաշատեսակներով հարուստ սեղանի շուրջ հավաքվենք, խնդրել էինք մասնակիցներից իրենց հետ լրացուցիչ բերել ուտեստներ, աղցաններ, թխվածքներ և խմիչքներ:

Մուտքը ՝ 5,00€ /անձը ՝ ներառյալ ուտեստներն ու խմիչքները:  

Շնարհակալ ենք բոլորին իրենց մասնակցության համար:  

 

Սիրալիր բարեոջույններով ՝

Վարչություն