IMG-LOGO

02.12.2018թ.-ին, ժամը՝ 15.00-ին, Սբ. Պատարագ Լիխտենբերգի «Փրկչի» եկեղեցում, ապա համատեղ հաճելի ժամանց

26-11-2018
IMG

Սիրելի քույրեր և եղբայրներ, սիրելի բարեկամներ,  

 

2018թ.-ի դեկտեմբերի 2-ին, ժամը՝ 15.00-ին, Բեռլինի Լիխտենբերգ շրջանի  «Փրկչի» եկեղեցում, հասցեն՝ Nöldnerstr. 43,

 

Բեռլինի հոգևոր հովիվ Հայր Եղիշե Վարդապերտ Ավետիսյանի ձեռամբ կրկին մատուցվեց Հայ Առաքելական Եկեղեցու Սբ. Պատարագ, որին ի սրտե սրտե հրավիրել էինք բոլորին մասնակցելու:  

Պատարագից հետո ժամը 17.00-ից սկսած՝ հիշյալ եկեղեցուն կից համայնքի սրահում հրավիրեցինք միասնաբար ճաշակելու հայկական ավանդական խաշ: Որպեսզի բազմապիսի ուտեստներով հարուստ սեղանի շուրջ հավաքվենք, վաղօրոք խնդրել էինք մասնակիցների իրենց հետ լրացուցիչ բերել ցանկացած ուտեստներ, աղցաններ, թխվածքներ և խմիչքներ:  

 

Մուտքը ՝ 12,00€ /անձը ՝ ներառյալ ուտեստներն ու խմիչքները:  

 

Քանի որ տեղերը սահմանափակ էին, խնդրել էինք վաղօրոք գրանցվել 0162 984 3532 հեռաձայնի համարով պարոն Սարկիս Բոլոեանի մոտ:  

 

Ուրախ էինք Ձեզ ընդունելու համար:    

 

ՀԵՄԱ հ/կ ՎԱՐՉՈԻԹՅՈԻՆ